Մարտ 21, 2021 04:15 Asia/Yerevan

Բարի  երեկո՝ հարգարժան ունկնդիրներ։ Վահան Տերյանի գարնանային պայծառ տողերը նվիրելով ձեզ,շնորհավորում ենք գարնանամուտը, շնորհավորում ենք իրանական նոր տարին՝ Նովռուզը։Ներկայացնում ենք 1400 թվականի «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի առաջին թողարկումը։

Ողջույն բարեկամ-256

 

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով

Ժպտում են նորից անտառ ու ձորակ,

Եվ հեղեղները խոսուն-սառնորակ

Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,

Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել

Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,

Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Պայծառ աչքերդ ողջունում են ինձ,

Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,

Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,

Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

                                                                   Վ․ Տերյան