Մարտ 28, 2021 11:05 Asia/Yerevan

Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Գարնանային թարմ շնչով ու բարձր տրամադրությամբ ներկայացնում ենք «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի հերթական թողարկումը։

Հայ Առաքելական եկեղեցին  այսօր , Ս. Հարությանը նախորդող կիրակի օրը, նշել  է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Ծաղկազարդը հռչակել է որպես մանուկների օրհնության օր։ Այս օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա:

Շնորհավորում ենք Ծաղկազարդի տոնի և Մանուկների օրհնության օրվա  կապակցությամբ։

Սիրելի  երեխանե՛ր,մեր կյանքի ծաղիկնե՛ր բոլորիդ մաղթում ենք ուրախ ու անհոգ մանկություն։