Ապրիլ 04, 2021 13:43 Asia/Yerevan

Բարի  երեկո՝ մեզ արդեն հարազատ դարձած ունկնդիր բարեկամներ։ Շնորհակալություն Ձեզ,որ նախապատվությունը տվել եք Հայերեն Ռադիոժամին։ Ձեզ սիրով ողջունում է  Հայերեն ռադիոժամի ողջ անձնակազմը բոլորիդ մաղթելով գարնանային հաճելի երեկո։Եթերում «Ողջույն Բարեկամ» հաղորդաշարի հերթական թողարկումն է։

Քրիստոս հարյավ ի մեռելոց

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի 

Հարգելի բարեկամ այսօր Հայ առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը ։Սուրբ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված։ Զատիկը թե՛ Հին և թե՛ Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը։Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը։

Տոնական հրաշալի տրամադրություն ենք մաղթում բոլորիդ։Քրիստոսի հրաշափառ հարության տոնը բարու հաղթանակի, սիրո և նվիրումի , զոհողության,  ուրախության ու լույսի տոնն է։ Շնորհավորում ենք Քրիստոսի հարության բերկրալի տոնի կապակցությամբ Ձեզ մաղթելով ամենայն բարիք։ 

**

Առջևում մայրերի տոնն է։ Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Ապրիլի 7-ին նշվում է մայրության տոնը։ Այս բերկրալի տոնի կապակցությամբ շնորհավորում ենք բոլոր մայրերին։

Սիրելի մայրեր գնահատանքի և մեծարման այս գարնանային հիասքանչ տոնի առթիվ մաղթում ենք ձեզ անսահման սեր, երջանկություն, առողջություն: Թող գարուններն ու ժպիտներն ձեր կյանքում լինեն անսպառ ու անհաշվելի , իսկ ձեր հոգատարությունը, սերը, ողջախոհությունն ու նվիրումը լինեն մեր մշտական ուղեկիցը:

**