Ապրիլ 25, 2016 03:57 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Ընկերակցեք մեզ: ----------------------

ՀՈՒՍԿ հաստատությունը կոչ է հրապարակել «Արդարություն ու կայուն խաղաղություն» խորագրով մշակութային ու գեղարվեստական փառատոնի անցկացման կապակցությամբ : Փառատոնի շրջագծում ելույթ են ունենալու կամերային և սիմֆոնիկ նվագախմբերը: Հնչելու են երգչախմբային և ակապելլա կատարումներ : 

Կիրակի ապրիլի 24-ին ԻՌՆԱ գործակալության մշակութային բաժինը հաղորդել է .-«Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի առիթով , անց է կացվելու «Արդարություն ու կայուն խաղաղություն» խորագրով երաժշտական փառատոնը ՝ Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոն ՝ ՀՈՒՍԿ-ի և Իրանի մշակույթի ու արվեստի գործիչների համագործակցությամբ» :

Երաժշտական փառատոնի անցկացման նպատակն է ենթահող պատրաստել՝ «Արդարություն ու կայուն խաղաղություն» հասկացության նկատմամբ Իրանի արվեստագետ հասարակության մոտեցումների ու գաղափարների դրսևորման համար:

Փառատոնի առանցքներն են լինելու մարդկային խիղճն ու զարթոնքը , բռնությունից ու ծայրահեղականությունից զերծ աշխարհը, մարդկության դեմ իրականացվող ոճրագործություններն ու ցեղասպանությունները , նաև կայուն խաղաղությունն ու արդարությունը:

-----------------------------

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Փակուղի» (Deadlock) ֆիլմի ասիական պրեմիերան տեղի ունեցավ ապրիլի 24-ին Իրանի «Ֆաջր» ֆիլմերի միջազգային կինոփառատոնում, հայաստանյան պրեմիերան՝ ապրիլի 29-ին Երևանում՝ Մոսկվա կինոթատրոնում: Այս մասին տեղեկացնում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ ապրիլի 19-ին Շվեյացարիայում՝ Նյոն քաղաքի «Vision du Reel» ﬕջազգային կինոփառատոնի շրջանակում: «Vision du Reel»-ը հեղինակային վավերագրական կինոյի ամենահայտնի և նշանավոր կինոփառատոներից մեկն է, որը հիմնադրվել է 1969 թվականին: Այդ փառատոնը Հարություն Խաչատրյանի կենսագրության մեջ կարևոր նշանակություն ունի.

«Կոնդ» ֆիլմը 1988 թ-ին փառատոնում արժանացել էր ժյուրի հատուկ հիշատակմանը, իսկ «Սպիտակ քաղաք» ֆիլմը 1989թ-ին արժանացել էր «Արծաթե սեստերցի» հեղինակավոր մրցանակին: Այդ փառատոնում էր տեղի ունեցել նաև հեղինակի նախորդ ֆիլմի՝ «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձի» համաշխարհային պրեմիերան:

«Փակուղի» ֆիլմը Լևոն անունով ինժեների մասին է, որը 1990-ականների Գրին քարտ է շահել և ընտանիքով մեկնել Ամերիկա: Հարություն Խաչատրյանը շուրջ 25 տարի հետևել է իր հերոսին և մի ֆիլմում ներկայացնում է նրա կյանքի և ընտանքի հետ հարաբերության տարբեր հանգրվանները: «Փակուղին» հանդիսանում է հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմը:

Հիշեցնենք, որ ֆիլմի ցուցադրմանը ներկա լինելու համար Իրան էր հրավիրվել Հարություն Խաչատրյանը:

----------------------

Իրանցի հայտնի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Առևտրականը» («The Salesman») ֆիլմն ընդգրկվել է Կաննի 69-րդ կինոփառատոի հիմնական ծրագրում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ոսկե արմավենի» մրցանակին արժանանալու համար նա պայքարելու է իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի, հոլանդացի ռեժիսոր Պոլ Վերխովենի, ֆրանկո-կանադացի ռեժիսոր Քսավյե Դոլանի հետ:

Ընդհանուր առմամբ, հիմնական մրցութային ծրագրում այժմ ընդգրկված է 21 ֆիլմ:

Ասղար Ֆարհադին շատ հայտնի է Արևմուտքում ի շնորհիվ իր դրամատիկ կինոնկարների՝ նվիրված Իրանի ժամանակակից հասարակության կյանքին: Նա տարբեր ֆիլմերի համար ստացել է մրցանկաներ, այդ թվում նաև՝ «Օսկար», «Ոսկե գլոբուս», «Սեզար», «Ոսկե արջ»:

Կաննի 69-րդ կինոփառատոնը կայանալու է մայիսի 11-22-ը:

--------------------

Իրանի Իսլամական մշակույթի և առաջնորդման նախարարության մշակութային միությունների վարչության նախագահը տեղեկացրել է, որ այս տարի 65 երկրների հրատարակիչներ կմասնակցեն Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսին:

65 երկրների հրատարակիչներ կմասնակցեն Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսին

Իրանի Իսլամական մշակույթի և առաջնորդման նախարարության մշակութային միությունների վարչության նախագահը տեղեկացրել է, որ այս տարի 65 երկրների հրատարակիչներ կմասնակցեն Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսին:

Կիրակի օրը, Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում Ալի Ֆերեյդունին հավելել է.-«Արտասահմանյան հրատարակիչների կողմից 90 դիմում է ներկայացվել Թեհրանի գրքի 29-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու համար»:

Իրանի Իսլամական մշակույթի և առաջնորդման նախարարության մշակութային միությունների վարչության նախագահը հստակեցրել է, որ Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսին 27 հյուրեր ներկա կգտնվեն աշխարհի տարբեր երկրներից:

Թեհրանի գրքի 29-րդ միջազգային ցուցահանդեսը «Վաղը կարդալու համար ուշ է» նշանաբանով տեղի կունենա մայիսի 4-14-ը Թեհրանի «Արևի քաղաք»(Շահրե Աֆթաբ) ցուցահանդեսների համալիրում:

------------------------------

Փիթեր Բալաքյանը, որը Նյու Յորք նահանգի Համիլթոն քաղաքի Քոլգեյթ համալսարանում անգլերեն է դասավանդում, հայտնվեց պոեզիայի աշխարհի ուշադրության կենտրոնում, երբ նրա նոր հավաքածուն՝ «Օզոնային օրագիրը», Պուլիցերյան մրցանակ ստացավ: Ժյուրին նրա բանաստեղծությունները անվանեց «այն հին կորուստների ու վշտերի վկաներ, որոնք պարուրել են մեր փխրուն ու վտանգավոր դարաշրջանը», գրում է Washington Post –ը:

65-ամյա Բալաքյանը բանաստեղծությունների 7 ժողովածու է հրատարակել, բայց առավել հայտնի է Հայոց ցեղաասպանությանը նվիրված իր ստեղծաագործություններով՝ ինչպիսիք են «Տիգրիս այրվող գետը», որը 2004-ին է հրատարակվել: Նրա «Ճակատագրի սեւ շունը» մեմուարները նույնպես գովասանքի են արժանացել:

«Բանաստեղծություններն այդքան մեծ ուշադրության չեն արժանանում, որքան արձակ գրքերը»,- ասել է Բալաքյանը: «Բայց ես երբեք չեմ դադարել բանաստեղծ լինել: Իմ առաջին գիրքը լույս է տեսել 1980-ին: Սկզբից եւեթ պոեզիան եղել է իմ կյանքի կենտրոնում, նույնիսկ երբ ես այլ ժանրերում էի ստեղծագործում»:

Ժողովածուն բաղկացած է 55 բանաստեղծություններից ու նկարագրում է Մանհեթենում 80-ականներին ապրող մի երիտասարդ տղայի կյանքը, նրա դժվարությունները ու հանդիպումը ՁԻԱՀ-ից մահացող զարմուհու հետ: Այդ հիշողությունները արթնանում են հերոսի հոգում 2009-ին Սիրիայում, երբ նա պեղումներ է անում՝ որոնելով հարյուր տարի առաջ զոհված իր նախնիների աճյունները:

«Ես սիրում եմ կոլաժը պոեզիայում: Սիրում եմ ընդլայնել պոեզիայի ձեւերը, նրան նոր հենակետներ հաղորդել, որոնցից այն ավելի բաց է դառնում ժամանակակից աշխարհի դժվարությունների համար»,- ասում է Բալաքյանը:

--------------------------------

Ուիլյամ Շեքսպիրն ավելի ճանաչված է արտերկրում, քան իր հայրենիքում: Այս մասին են վկայում աշխարհի 15 երկրներում 18 հազար մարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքները: Անգլիացի հանճարի մահվան 400-ամյակի նախաշեմին հարցումը Բրիտանական խորհրդի պատվերով անցկացրել է YouGov սոցիոլոգիական ծառայությունը:

Ըստ ՏԱՍՍ-ի, արտասահմանցի հարցվածների 65%-ը հայտարարել է, որ սիրում եւ հասկանում է Շեքսպիրի ստեղծագործությունները, ինչպես նաեւ դրանք արդիական է համարում նաեւ այսօր, մինչդեռ Մեծ Բրիտանիայում նման կարծիք է հայտնել հարցվածների 59%-ը: Անգլախոս այլ երկրներում, այդ թվում՝ Ավստրալիայում եւ ԱՄՆ-ում, այդ ցուցանիշն ավելի ցածր է, փոխարենը Շեքսպիրի ժողովրդականությունը մեծ է, օրինակ, Չինաստանում, Թուրքիայում եւ Մեքսիկայում:

«Շեքսպիրի ստեղծագործությունները, նրա մահից 400 տարի անց էլ, շարունակում են զգալի դեր խաղալ մարդկանց կրթության եւ ամբողջ ախարհում տեսարժան միջոցառումների կազմակերպման հարցում»,- նշել է ԵՄ երկրներում Բրիտանական խորհրդի տարածաշրջանային տնօրեն Ռոզմարի Հիլհորսթը:

Շեքսպիրի մահվան հստակ ամսաթիվը հայտնի չէ: Համարվում է, որ Լոնդոնում երկար տարիներ ապրելուց հետո վերադառնալով հայրենի Սթրաթֆորդ՝ նա մահացել է ծննդյան 52-րդ տարեդարձի օրը՝ 1616 թվականի ապրիլի 23-ին: Սակայն սա միայն ենթադրություն է՝ հիմնված այն հանգամանքի վրա, որ փաստաթղթերում որպես գրող հուղարկավորության օր նշված է ապրիլի 25-ը, իսկ այդ ժամանակաշրջանում Անգլիայում հանգուցյալին հողին էին հանձնում մահից երկու օր անց:

-------------------------

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրենք է ստորագրել 2014թ. հունվարի 1-ից հետո Ռուսաստանում ստեղծված ֆիլմերի ցուցադրությունն արգելելու մասին։ Այս մասին հայտնում է «112 Ուկրաինան»։

«Օրինագիծը կնպաստի Ուկրաինայի ազգային անվտանգության պաշտպանության մակարդակի բարձրացմանը, հասարակության մեջ անջատողական տրամադրությունների նվազեցմանը, պետության հեղինակության ամրապնդմանը»,- ասված է փաստաթղթին կից բացատրագրում։

-----------------------------

Հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունը պատրաստվում է եկող շաբաթ Փարիզում կայանալիք աճուրդի շրջանակում վաճառել հայտնի սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիի` նախկինում չցուցադրված օրագիրը։

Ինչպես նշում է The Guardian-ը, վաճառվելիք նմուշը գրառումներով լի շարքային օրագիր չէ. դրա էջերը զարդարված են սյուրռեալիստական ոճով արված ուշագրավ` որոշ դեպքերում անհասկանալի նկարներով, որոնց հեղինակը Դալին է:

Sotheby’s-ի մասնագետները կանխատեսում են, որ տվյալ նմուշը կարող է վաճառվել առավելագույնը 50.000 եվրոյով։

-----------------------------

Ռուսական Զելենոդոլսկ քաղաքի երիտասարդ բնակիչ Ալեքսեյ Ռոմանովը հավակնում է դառնալ երկրի ամենահեռանկարային ու խոստումնալից դաշնակահարներից մեկը` չնայած այն հանգամանքին, որ ծնվել է առանց ձեռքի մատների։

Ինչպես նշում է The Guardian-ը, 16-ամյա Ռոմանովը սկսել է դաշնամուր նվագել 2 տարի առաջ` ոգեշնչվելով Մոցարտի ու Վիվալդիի աշխատանքներից:

Իր բացառիկ տաղանդի շնորհիվ դեռահասը կարճ ժամանակում ճանաչում է ձեռք բերել, հայտնվել է հեռուստաեթերում` մասնակցելով մի շարք շոուների ու մրցույթների:

Աղբյուրը հավելում է, որ Ռոմանովը որդեգիր երեխա է, ում երաժշտական ասպարեզում հաջողության հասնելու հարցում մշտապես աջակցել են ծնողները։

«Երբեմն ինձ թվում է, որ գոյություն ունի մի անտեսանելի, հավերժական հոգևոր աղբյուր, որից ես ուժ եմ ստանում»,-նշել է Ռոմանովը:

--------------------------