Մայիս 11, 2021 02:35 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Անբիա սուրահի 79-րդ այա

فَفَهَّمْنَاهَا سُلَیْمَانَ وَکُلًّا آتَیْنَا حُکْمًا وَعِلْمًا وَسَخَّرْنَا مَعَ دَاوُودَ الْجِبَالَ یُسَبِّحْنَ وَالطَّیْرَ وَکُنَّا فَاعِلِینَ

Մենք Սողոմոնին խելք տվեցինք այդպես դատելու համար և երկուսին էլ իմաստություն ու գիտություն շնորհեցինք: Մենք լեռներին ու թռչուններին հարկադրեցինք, որ իրենց ձայնը միացնեն Դավթի ձայնին՝ Հավիտենականին գովելու համար:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ մի գիշեր ոչխարները մտել էին խաղողի այգի ու կերել տերևներն ու խաղողը: Այգու տերը բողոքում է  Դավթին, իսկ նա վճռում է, որ ոչխարների տերը պետք է իր բոլոր ոչխարներին հանձնի այգու տիրոջը` որպես վնասի փոխհատուցում: Դավթի որդի Սողոմոնն այլ առաջարկություն է  անում, ասելով, որ քանի որ ոչխարները ոչնչացրել են այգու խաղողների ողկույզները և ոչ թե ողջ այգին, ուրեմն ոչխարների տերը պետք է տա ոչ  թե իր ունեցվածքն այլ ոչխարների մեկ տարվա կաթն ու բուրդը:

Այս այան ասում է, որ Աստված Սողոմոնին սովորեցրեց, թե ինչպես ընկալի խնդրի էությունը և ճիշտ դատի: Այնուհետև այան խոսում է  երկու մարգարեների առաքելության մասին, ասելով. “Այն, ինչ նրանց մարգարե դարձրեց, իմաստուն լինելն էր: Մենք Դավթին ու Սողոմոնին գիտելիւք և իմաստնություն տվեցինք: Դավթի դեպքում այնպես արեցինք, որ թռչուններն ու լեռները նրա աղոթելու ժամանակ նրա հետ միասին փառաբանեին Աստծուն:” Անկասկած, ողջ տիեզերքը, այդ թվում` թռչուններն ու լեռները, փառաբանում են Աստծուն: Սակայն Դավթի աղոթքի հետ միաժամանակ և բոլորի աչքի առաջ նման բանը աստվածային հրաշք էր, ինչն ապացուցում է, որ նա իրոք Աստծո մարգարեն էր:

Այս այայից սովորում ենք.

1. Մարգարեները ոչ միայն կրոն են քարոզում, այլ պարտավոր են դատել արդարության հիման վրա:

2. Տիեզերքն ունի իմաստնություն և փառաբանում է Աստծուն, չնայած մենք չունենք դրա ընկալումը:

 

Անբիա սուրահի 80-րդ այա

وَعَلَّمْنَاهُ صَنْعَةَ لَبُوسٍ لَّکُمْ لِتُحْصِنَکُم مِّن بَأْسِکُمْ فَهَلْ أَنتُمْ شَاکِرُونَ

Նրան (Դավթին) սովորեցրինք զրահներ պատրաստելու արվեստը, որպեսզի պատերազմների ժամանակ կարողանաք պաշտպանվել: Արդյոք շնորհակալ եղել եք դրա համար:

Այս այան անդրադառնում է մեկ այլ աստվածային բարիքի: Այան ասում է, որ Դավիթը ոչ միայն աղոթում էր և խոնարհվում Աստծո առջև, այլ պատերազմի մարդ էր և իր ռազմիկներին թշնամիներից պաշտպանելու համար, պատրաստում էր վահաններ: Դավիթը դա անում էր երկաթը քուրայի մեջ դնելով ու այնուհետև այն փափկացնելով ու զրահ պատրաստելով: Այս բոլորն Աստված սովորեցրեց Դավթին: Ուստի մարդիկ պետք է փառաբանեն Աստծուն:

Այս այայից սովորում ենք.

1. Մարդկանց գյուտերը լինում են Աստծո շնորհիվ, որն օգնում է մարդկանց, որպեսզի նրանք մտահղանան այդ գյուտերը:

2. Մարգարեները կյանքը կառավարում էին սովորական ձևով, զբաղվելով շատ սովորական աշխատանքներով:

3. Ռազմական արդյունաբերությունը պետք է ուղղված լինի անվտանգության ապահովմանը և ոչ թե ագրեսիա տարածելուն:

Անբիա սուրահի 81-րդ այա

وَلِسُلَیْمَانَ الرِّیحَ عَاصِفَةً تَجْرِی بِأَمْرِهِ إِلَى الْأَرْضِ الَّتِی بَارَکْنَا فِیهَا وَکُنَّا بِکُلِّ شَیْءٍ عَالِمِینَ

Սողոմոնը երկնքից ստացավ հովերին հրամայելու իշխանությունը: Նա նրանց, ըստ իր կամքի, փչում էր օրհնված երկրի վրա: Մեր գիտությունն անսահման է:

Այս այան ասում է. “Մենք քամիները ենթարկեցինք Սողոմոնին, որպեսզի նրան տանեն այնտեղ, ուր նա ցանկանում է”: Այս այաները ցույց են տալիս, որ արարչագործությունն ու նրա բոլոր երևույթները ենթարկվում են Աստծո կամքին և Աստված ոչ միայն տիրապետում է դրանց վրա, այլ կարող է դրանցից յուրաքանչյուրին ստիպել ենթարկվել իր արարածներից մեկին: Օրինակ, Սողոմոնը, քամու միջոցով գնում է երկար ճանապարհներ: Այն ճանապարհները, որ մարդիկ անցնում էին մեկ ամսում, Սողոմոնն անցնում էր կես օրվա ընթացքում։

Այս այայից սովորում ենք.

1. Աստվածային մարգարեները կարող են Աստծո կամքով տիրապետել բնական երևույթների վրա:

2. Աստված արարիչ է և ամեն ինչ գիտի: Ոչ մի բան նրա կամքից անկախ չէ:

 

Անբիա սուրահի 82-րդ այա

وَمِنَ الشَّیَاطِینِ مَن یَغُوصُونَ لَهُ وَیَعْمَلُونَ عَمَلًا دُونَ ذَلِکَ وَکُنَّا لَهُمْ حَافِظِینَ

Սատանաները նրա համար ջրասուզվում էին: Նա նրանցից օգտվում էր նաև այլ գործերի համար: Մենք հսկում էինք նրանց:

 

Ոչ միայն բնական երևույթները, ինչպես` քամին, այլ ջիները նույնպես ենթարկվում էին Սողոմոնին:  Ջրասուզվելը նրանց աշխատանքներից էր: Մեկ այլ այայում կանդրադառնանք նրանց այլ գործերին, ինչպես` գեղեցիկ ու մեծ շինություններ կառուցելը կամ տարբեր տեսակի իրեր` կաթսաներ ու սկուտեղներ պատրաստելը: Չնայած այս այայում նրանք ներկայացվում են որպես սատանաներ, այլ այաներում նրանք ներկայացվում են որպես ջիներ, քանի որ սատանաները նույնպես ջին  են: Ջիներն ունեն ուղեղ և բանականություն, սակայն անտեսանելի են, ինչի համար կոչվում են ջին: Նրանք մարդկանց նման հավատացյալ կամ անհավատ են: Սատանաներն անհավատ ջիներն են, որոնք փորձում են մոլորեցնել մարդկանց: Աստված սատանաներին նույնպես ստիպեց ենթարկվել Սողոմոնին, նրանցից  ոմանց Սողոմոնը կալանավորեց, իսկ մյուսներին ստիպեց անել այնպիսի դժվար աշխատանքներ, ինչպես` ջրի մեջ սուզվելը: Այս այայում ասվում է, որ Աստված ուշադիր էր, որպեսզի ապստամբ սատանաները կատարեն Սողոմոնի հրամանները:  

Այս այայից սովորում ենք.

1. Ջիները նույնպես ունեն կամք, ուղեղ, պարտականություններ: Նրանց մի մասը հավատացյալ է մյուսն անհավատ:

2. Որոշ մարգարեներ, բացի իրենց պարտականություններից, դարձան իշխան ու թագավոր և կառավարեցին մարդկանց կյանքը: