Փեզեշքյան. Լիբանանում հրադադարի հաստատումը Իրանի հիմնական պայմաններից մեկն էր
Իրանի նախագահը ընդգծել է Լիբանանում հրադադարի հաստատման անհրաժեշտությունը և ասել. «Այս պահանջը Իրանի 10 կետանոց ծրագրի հիմնական պայմաններից մեկն էր»։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և հրադադարի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Փեզեշքյանն ընդգծել է Իրանի վճռականությունը՝ տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և անվտանգություն հաստատելու հարցում և նշել. «Հրադադարի ընդունումը Իրանի պատասխանատվության և հակամարտությունները քաղաքական ճանապարհով լուծելու լուրջ կամքի հստակ նշան է»։
Նա ընդգծել է Լիբանանում հրադադարի հաստատման անհրաժեշտությունը և նշել, որ այս պահանջը Իրանի 10 կետանոց ծրագրի հիմնական պայմաններից մեկն էր, և որ Ֆրանսիայի դերը որպես Լիբանանում նախորդ հրադադարի երաշխավորներից մեկը կարևոր է այս պահին։
Ֆրանսիայի նախագահը, գնահատելով Իրանի Իսլամական Հանրապետության կողմից երկու ֆրանսիացիների ազատ արձակումը, հրադադարի մասին հայտարարությունը համարել էպատերազմի լիակատար դադարեցման և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու կարևոր քայլ։
Մակրոնն ընդգծել է Լիբանանում մարտական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը և հայտարարել է Փարիզի պատրաստակամության մասին՝ համագործակցել Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու միջազգային ջանքերում։