Իրանը պատերազմում արդյունավետորեն կիրառել է Arash 2 անօդաչու սարքեր
ԻԻՀ բանակի խոսնակ, բրիգադի գեներալ Մոհամմադ Աքրամինիան հայտարարել է պատերազմում Arash 2 անօդաչու սարքի արդյունավետ և զանգվածային կիրառման մասին։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Աքրամինիան հայտարարել է, որ Arash 2 անօդաչու սարքը առաջին անգամ գործառնական և զանգվածային կիրառում է ստացել վերջին պատերազմում և ասել. ««Արաշ 2»-ը, իր բարձր ավերիչ հզորությամբ, կարող է թռչել մոտ 2000 կիլոմետր և ճշգրիտ կերպով հարվածել թիրախներին»։
Նա հավելել է. «Այս անօդաչու սարքի շատ փոքր ռադարային հատվածքը դժվարացնում է թշնամու համար դրա հայտնաբերումը և խափանումը»։
Բրիգադի գեներալ Աքրամինիան նշել է. «Պատերազմի ընթացքում մենք նաև ակտիվացրել և գործարկել ենք մեր ռադարային սարքավորումները և պաշտպանական համակարգերը, ինչը, իմ կարծիքով, արժեքավոր նվաճումներ բերեց ԻԻՀ բանակին։ Այս պատերազմի մյուս նվաճումներն էին զինված ուժերի փորձի, ինքնավստահության և մոտիվացիայի աճը»։