Նաբիհ Բերի. Լիբանանի դեմ Իսրայելի ագրեսիան բացահայտ ռազմական հանցագործություն է
Լիբանանի խորհրդարանի նախագահը սիոնիստական ռեժիմի հարձակումները որակել է բացահայտ ռազմական հանցագործություն։
Pars Today-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով սիոնիստական ռեժիմի կողմից հրադադարի խախտմանը, Նաբիհ Բերին ասել է. «Այսօրվա հանցագործությունը, որը տեղի է ունեցել հրադադարի համաձայնագրի ամսին հայտարարությունից հետո, որը չի հարգվել Իսրայելի, քաղաքական ու անվտանգության շրջանակների կողմից, լուրջ փորձություն է միջազգային հանրության համար և հստակ մարտահրավեր բոլոր միջազգային օրենքներին, նորմերին ու պայմանագրերին»։
Նա նշել է․ «Իսրայելն ամեն օր խախտում է միջազգային օրենքները, նորմերն ու պայմանագրերը՝ մարդկանց սպանելով ժամանակակից պատմության մեջ աննախադեպ ձևով»։
Նաբիհ Բերիի խոսքով․ «Այսօրվա հանցագործությունը փորձություն է բոլոր լիբանանցիների և քաղաքական, կրոնական և ներքին առաջնորդների համար՝ միավորվելու այս արյունահեղության դեմ»։
Երեկ Իսրայելի բանակը թիրախավորել է Լիբանանի տարբեր հատվածներ՝ հայտարարելով, որ 10 րոպեի ընթացքում իրականացրել է Լիբանանի դեմ գործողության սկսվելուց ի վեր ամենաինտենսիվ հարձակումները՝ թիրախավորելով ավելի քան 100 կետ»։