Ղալիբաֆ. Համաձայնեցված շրջանակը խախտելուց հետո հրադադարը անիմաստ է
https://parstoday.ir/hy/news/iran-i244518-Ղալիբաֆ._Համաձայնեցված_շրջանակը_խախտելուց_հետո_հրադադարը_անիմաստ_է
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է հրադադարի խախտման և Իրանի ու ԱՄՆ-ի միջև բանակցությունների կասեցման մասին։
(last modified 2026-04-09T06:29:56+00:00 )
Ապրիլ 09, 2026 09:58 Asia/Tehran
  • Ղալիբաֆ. Համաձայնեցված շրջանակը խախտելուց հետո հրադադարը անիմաստ է

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է հրադադարի խախտման և Իրանի ու ԱՄՆ-ի միջև բանակցությունների կասեցման մասին։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն X-ում արած գրառման մեջ անդրադառնալով բանակցությունների մեկնարկից առաջ Իրանի 10 կետանոց փաստաթղթի  երեք հիմնական կետերի խախտմանը, գրել է. «Սկզբից մենք անվստահությամբ ենք հետևել ներկայիս գործընթացին, և, ինչպես և սպասվում էր, ԱՄՆ-ն այս անգամ խախտել է իր պարտավորությունները՝ բանակցությունների մեկնարկից առաջ»։
Նա հավելել է. «Ինչպես Միացյալ Նահանգների նախագահը հստակ  նշել է, Իրանի ներկայացրած փաստաթուղթը բանակցությունների հիմքն ու շրջանակն է։ Սակայն, մինչ այս պահը դրա  3 կետերը խախտվել են»։
1- Լիբանանում հրադադարի վերաբերյալ  կետը չի պահպանվել։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը այդ կետի ամսին ասել է, որ այն ներառում է․ «անհապաղ հրադադար ամենուր, այդ թվում՝ Լիբանանում և այլ շրջաններում, որն ուժի մեջ է մտնում անմիջապես»։ 
2- Ֆարս նահանգի Լար քաղաքում խոցված ԱԹՍ-ն, որը Իրանի օդային տարածք հետագա ցանկացած ներխուժումն արգելող կետի ակնհայտ խախտում է։ 
3- Իրանի՝ ուրանը հարստացնելու իրավունքը չընդունելը, որը այս շրջանակի վեցերորդ կետն էր։ 
Ղալիբաֆը հավելել է. «Այժմ, նույնիսկ բանակցությունների մեկնարկից առաջ, նույն «բանակցությունների հիմնական շրջանակը» բացահայտորեն և ակնհայտորեն խախտվել է՝ երեք հիմնական կետերով։ Նման պայմաններում ո՛չ երկկողմ հրադադարը, ո՛չ էլ բանակցությունները իմաստ չունեն»։