Մայիս 16, 2021 14:17 Asia/Yerevan

 Բարի հանդիպում հարգարժան   տիկնայք ու պարոնայք ,տատիկներ ու պապիկներ, աղջիկներ ու տղաներ մեր շատ սիրելի ունկնդիրներ: Ձեզ սիրով ողջունում է  Հայերեն ռադիոժամի ողջ աշխատակազմը և բոլորիդ մաղթում առողջություն, լավ տրամադրություն և հոգու ջերմություն։

 

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան

Զուգել են հանդեր նախշուն գորգերով։

Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան

Վիճակ հանելու աշխույժ երգերով։

 

Համբարձում, յա՛յլա,

Յա՛յլա ջան, յա՛յլա,

Լավ օրեր, յա՛յլա,

Յա՛յլա ջան, յա՛յլա։

 

Անմահ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հավերժաբույր «Անուշ»-պոեմում   նկարագրված Համբարձման տոնի գովքով  սկսում ենք մեր հաղորդումը։

Զատկի՝ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնից քառասուն օր անց նշվում  է Համբարձման տոնը, հինգշաբթի օր, 35 օրեր շարժական դրույթով:Այս տարի Համբարձման տոնը նշվեց մայիսի 13-ին։  Համբարձման տոնը ժողովրդին հայտնի է նաեւ «վիճակ կամ «ջանգյուլում անուններով»։