Ելք դեպի լույս 585
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հաջ սուրահի 7-րդ այա
وَأَنَّ السَّاعَةَ آتِیَةٌ لَّا رَیْبَ فِیهَا وَأَنَّ اللَّهَ یَبْعَثُ مَن فِی الْقُبُورِ
Եվ որ Ժամը հնչելու է: Այս մասին կասկածել պետք չէ: Աստված կյանք է տալիս այն աճյուններին, որոնք գտնվում են գերեզմաններում:
Նախորդ հաղորդման ընթացքում ծանոթացանք Հաջ սուրահի առաջին այաներին: Դրանք ներկայացնում էին աշխարհի ապագան, որը Ղուրանում ներկայացված է որպես դատաստան: Մարդիկ կասկածում են Դատաստանի օրվան, սակայն Ղուրանը ներկայացնում է օրինակներ, որոնք ցույց են տալիս Աստծո անսահման ուժն ու կարողությունը: Արդյո՞ք Աստված, որ անշունչ հողը կենդանացնում է ու դրանից մարդ ստեղծում, որն ունի բազմաթիվ հրաշալիքներ, չի կարող մարդուն մահից հետո վերակենդանացնել: Այս այան ասում է. «Մի կասկածեք: Հավատացեք այս աստվածային հրաշքին և իմացեք, որ ձեր ավարտը գերեզմանում չէ: Հողը ձեզ ժամանակավոր պահում է իր մեջ, մինչև Աստված կամենա: Հողը մոր պես պահում է ձեզ իր գրկում, մինչև այն ժամանակ, որ ծլարձակեք և կանգնեք Աստծո առաջ»:
Այս այայից սովորում ենք.
1. Նա, ով մի բան է ստեղծել, կարող է այն կրկին ստեղծել: Ուրեմն չպետք է դրան կասկածել:
2. Աստված այն ինչ ժամանակավորապես հողին է հանձնել, դուրս կբերի հողից:
Հաջ սուրահի 8-10-րդ այաներ
وَمِنَ النَّاسِ مَن یُجَادِلُ فِی اللَّهِ بِغَیْرِ عِلْمٍ وَلَا هُدًى وَلَا کِتَابٍ مُّنِیرٍ
ذَلِکَ بِمَا قَدَّمَتْ یَدَاکَ وَأَنَّ اللَّهَ لَیْسَ بِظَلَّامٍ لِّلْعَبِیدِ
Մարդկանց մի խումբ Աստծո մասին վիճում է առանց գիտության ջահով լուսավորված լինելու և առանց լուսավորող Գրքի։
Նրանք գոռոզամտորեն շրջում են իրենց գլուխները, որպեսզի իրենց նմաններին հեռացնեն ուղիղ ճանապարհից: Այսպիսի մարդիկ նախատինքով են ծածկվելու այս աշխարհում ու հարության օրը կրելու են պատիժները:
Նրանց ոճիրների վարձատրությունը սա է լինելու.Աստված բռնություն չի գործադրում իր ծառաների նկատմամբ:
Այս այաները մեկ անգամ ևս ասում են, որ այն անձինք, ովքեր գոռոզաբար ու առանց որևէ տրամաբանության վիճում են հավատացյալների հետ, նպատակ ունեն մարդկանց հեռացնել ճշմարտությունից և մոլորեցնել: Իսլամն իհարկե ընդունում է ճշմարտություն գտնելու համար բանավեճը: Ուստի Աստված մարգարեին ասում է. «Ձեր հավատացյալներին խրատեք ու միևնույն ժամանակ նրանց հետ բանավեճի բռնվեք»: Իհարկե յուրաքանչյուր բանավեճ պետք է հիմնված լինի տրամանաբության վրա և ներկայացնի փաստեր, որ ընդունելի լինեն երկու կողմերի համար: Այս այաները դատապարտում են նրանց, ովքեր փորձում են մարդկանց մոլորեցնելու նպատակով նրանց հետ վեճի բռնվել: Այս այաներն ասում են, որ Աստված այս աշխարհում նրանց նվաստացնելու է ու խայտառակելու, իսկ հանդերձյալ աշխարհում նրանց սպասում է դժոխքը:
Այս այաներից սովորում ենք.
1. Կրոնական հարցերի շուրջ բանավեճն այն ժամանակ կարող է կառուցողական լինել, եթե դրա հիքմում ընկած է բանականությունը և տրամաբանությունը:
2, Անշուշտ, աստվածային պատիժները համապատասխանում են մարդկանց արարքներին: Գոռոզամտության պատիժը խայտառակությունն ու նվաստացումն է:
Հաջ սուրահի 11-րդ այա
Մարդկանց մեջ կան այնպիսիները, ովքեր Աստծուն պաշտում են միայն խոսքով: Երբ հաջողության են հասնում, հաստատակամ են լինում, սակայն ամենափոքր դժբախտության ժամանակ երես են թեքում:Այսպիսի մարդը և՛ աշխարհիկ, և՛ հանդերձյալ կյանքում վնասարարներից է: Սա է այն վնասը,որ պարզ է բոլորի համար:
Այս այան ներկայացնում է թույլ հավատքով մարդկանց, ասելով, որ նրանք կանգնած են անհավատության ձորի եզրին և ամեն պահ կարող են խորտակվել: Հավատքը նրանց սրտում խորը արմատներ չի ձգել և նրանք հավատացյալ են միայն խոսքով: Ուստի երբ նրանք հանգիստ կյանք ունեն, աղոթում են և փառաբանում Աստծուն: Իսկ երբ դժվարության են հանդիպում, բողոքում են Աստծուց: Այլ խոսքով, եթե աշխարհիկ կյանքն ապահով լինի, նրանք կլինեն կրոնավոր ու հավատացյալ: Հակառակ դեպքում, նրանք հրաժարվում են կրոնից: Դա այն դեպքում, երբ այս աշխարհի և' դժվար և' լավ օրերն աստվածային փորձություն են, իսկ աշխարհը` մարդու փորձության վայրը:
Այս այայից սովորում ենք.
1. Չգոռոզանանք մեր հավատքով, քանի որ չգիտենք, թե ինչպես մեզ կդրսևորենք դժվար պայմաններում:
2. Այն դժբախտությունները, որ առաջանում են մարդու համար, նրան փորձելու համար են: Եթե մարդը համբերի, կարժանանա վարձատրության: Իսկ եթե նա անհավատ դառնա, կարժանանա Աստծո պատժին: