Հունիս 03, 2021 04:24 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Հաջ սուրահի 17-րդ այա

إِنَّ الَّذِینَ آمَنُوا وَالَّذِینَ هَادُوا وَالصَّابِئِینَ وَالنَّصَارَى وَالْمَجُوسَ وَالَّذِینَ أَشْرَکُوا إِنَّ اللَّهَ یَفْصِلُ بَیْنَهُمْ یَوْمَ الْقِیَامَةِ إِنَّ اللَّهَ عَلَى کُلِّ شَیْءٍ شَهِیدٌ

Հարության օրը Աստված դատելու է հավատացյալներին, հրեաներին, սաբեականներին, քրիստոնյաներին, զրադաշտականներին, կռապաշտներին, որովհետև Նա ամեն բան տեսնում է:

 

Դատաստանի օրը նաև նշվում է  որպես Յոմ օլ Ֆասլ, այսինքն` այն օրը, երբ ճշմարտությունը զատվում է ստից և երբ ավարտին է  մոտենում տարբեր կրոնների և ուսմունքների  հետևորդների տարաձայնությունը: Այս այաներում խոսվում է  հրեաների, քրիստոնյաների, սաբեականների և մաջուսների մասին: Առաջին երկու խումբը ծանոթ է բոլորին: Իսկ ովքեր են սաբեականները: Նրանց մասին նշված է Բաղարա սուրահի 62-րդ այայում: Նրանք Հովհաննեսի` Յահիայի հետևորդներին էին: Նրանց գաղափարները քրիստոնեության և հրեականության խառնուրդ էին: Նրանց համար հատկապես մեծ նշանակություն ուներ ջուրը, ուստի նրանք ապրում էին ջրի կողքին: Մաջուսները, ում անունը Ղուրանում նշվել է մեկ անգամ, զրադաշտի հետևորդներն են: Զրադաշտն ապրել է Հիսուսից առաջ և գրել է գիրք, որը կոչվում է  Ավեստա և որից այսօր մնացել են միայն հատվածներ: Զրադաշտների կարծիքով, ամեն ինչի հիմքում ընկած է չարի ու բարու գաղափարախոսությունը: Բարին կոչվում է  Յազդան, իսկ չարը` Ահրիման: Զրադաշտները մեծ հարգանք են տածում բնության չորս տարերքների, հատկապես կրակի նկատմամբ: Ուստի նրանց աղոթավայրերում մշտապես վառվում է կրակը։

Այս այայից սովորում ենք.

1. Դատաստանի օրը հավատացյալներն առանձին խումբ են կազմում և առանձնանում անհավատներից:

2. Կրոնների միջև տարաձայնությունները շարունակվելու են մինչև աշխարհի ավարտը: Իսկ մուսուլմանների  պարտականությունն է ուրիշներին հրավիրել իսլամի: Սակայն նրանք չպետք է սպասեն, որ բոլորը կդառնան մուսուլման:

 

Հաջ սուրահի 18-րդ այա

أَلَمْ تَرَ أَنَّ اللَّهَ یَسْجُدُ لَهُ مَن فِی السَّمَاوَاتِ وَمَن فِی الْأَرْضِ وَالشَّمْسُ وَالْقَمَرُ وَالنُّجُومُ وَالْجِبَالُ وَالشَّجَرُ وَالدَّوَابُّ وَکَثِیرٌ مِّنَ النَّاسِ وَکَثِیرٌ حَقَّ عَلَیْهِ الْعَذَابُ وَمَن یُهِنِ اللَّهُ فَمَا لَهُ مِن مُّکْرِمٍ إِنَّ اللَّهَ یَفْعَلُ مَا یَشَاء

Չե՞ս տեսնում, որ երկինքներում ու երկրի վրա ամեն բան պաշտում են Աստծուն: Չե՞ս տեսնում, որ արևը, լուսինը, աստղերը, լեռները,ծառերը, կենդանիներն ու մարդկանցից շատերը նրան պաշտում են: Բայց մահկանացուներից շատերը չարչարանքներ են կրելու:Աստծո կողմից արհամարվածն ամոթով է ծածկվելու: Աստված անում է այն, ինչ ցանկանում է:

 

Այս այան խոսում է  այն մասին, որ բոլոր արարածները պետք է խոնարհվեն Բարձրյալի առջև, ինչը բազմիցս նշվել է նաև Ղուրանի այլ այաներում: Անշուշտ, արարչագործության յուրաքանչյուր մասնիկ, պետք է խոնարհվի Աստծո կողմից հաստատված բոլոր օրենքների և Աստծո կողմից հաստատված արարչագործության համակարգի առաջ: Իսկ այս խոնարհումը ոչ միայն կենդանի էակի, այլ նաև մտածող ու չմտածող էակների մասին է: Ուստի այս առումով, բոլոր մարդիկ, նույնիսկ անհավատները, մյուս էակների հետ հավասար են և բոլորը ենթարկվում են աստվածային արարչագործության համակարգին: Սակայն մտածող էակները, ինչպես հրեշտակներն ու մարդիկ, ունեն մի առավելություն: Աստված նրանց տվել է կամք: Եվ նրանք կարող են ըստ իրենց կամքի ենթարկվել կամ չենթարկվել Աստծուն: Չենթարկվելու դեպքում նրանք պատժվելու են և' աշխարհիկ և' հանդերձյալ կյանքում:

Այս այայից սովորում ենք.

1. Ողջ արարչագործությունը ենթարկվում է  Արարչին: Մարդը պետք է իրեն համարի արարչագործության մի մասը:

2․Աստված ամենակարողն է և ոչինչ չի կարող արգելք դառնալ նրա կամքի առաջ:

Հաջ սուրահի 19-21-րդ այաներ

هَذَانِ خَصْمَانِ اخْتَصَمُوا فِی رَبِّهِمْ فَالَّذِینَ کَفَرُوا قُطِّعَتْ لَهُمْ ثِیَابٌ مِّن نَّارٍ یُصَبُّ مِن فَوْقِ رُؤُوسِهِمُ الْحَمِیمُ

یُصْهَرُ بِهِ مَا فِی بُطُونِهِمْ وَالْجُلُودُ

وَلَهُم مَّقَامِعُ مِنْ حَدِیدٍ

Այս երկու խումբը (հավատացյալներն ու անհավատները) իրար հակառակորդներ են ու վիճում են Աստծո մասին: Բայց անհավատները հրեղեն զգեստներ են հագնելու, ու նրանց գլխին եռացող ջուր է թափվելու:
 

Այդ ջուրը պատառոտելու է նրանց կաշին ու այն, ինչ նրանց ներսում է:

 Եվ նրանք ծեծվելու են երկաթե գավազանով:

 

Որոշ այաներում ասվում է, որ Բադրի պատերազմում, իսլամի զորքի մեծամեծներից երեքը ոչնչացրեցին անհավատների զորքի երեք մեծամեծներին: Ապա ուղարկվեցին այս այաները և դրանցում խոսվեց նրանց ճակատագրի մասին, ովքեր ռազմի դաշտ են դուրս եկել` իսլամի դեմ պայքարելու համար: Իհարկե, ընդհանուր առմամբ, այայի իմաստը համապարփակ է և այն խոսում է  հավատացյալների ու անհավատների հակամարտության մասին: Այս այաները, դիմելով այն անհավատներին, որ պայքարում են ընդդեմ մարդկանց հավատքի, ասում են. «Այն ռազմական հագուստը, որ հագել ու եկել են պատերազմ, կվերածվի կրակե հագուստի և կվառի նրանց մաշկն ու մարմինը: Այն թուրը և զենքը, որ իրենց ձեռքն են առել, որպեսզի սպանեն մուսուլմաններին, կդառնան ծանր գավազաններ ու հարված կստանան դրանցից, ոչնչացնելով իրենց: Իսկ դժոխքում, խմելու ջրի փոխարեն, նրանց գլխին կթափվի եռացող ջուր, որը կրկնակի կդարձնի նրանց չարչարանքը»:

Այս այաներից սովորում ենք.

1. Հավատքի մարդիկ երբեք չեն նահանջի  անհավատների առջև` Աստծո և կրոնական ուսմունքների հարցում  և այդ հակամարտությունը մշտապես շարունակվելու է:

2. Դժոխքի պատիժը ծանր է ու խիստ և ոչ ոք չի կարող դիմանալ դրան: