Ելք դեպի լույս 588
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հաջ սուրահի 22-րդ այա
کُلَّمَا أَرَادُوا أَن یَخْرُجُوا مِنْهَا مِنْ غَمٍّ أُعِیدُوا فِیهَا وَذُوقُوا عَذَابَ الْحَرِیقِ
Ամեն անգամ, երբ ցավը նրանց կրակից դուրս նետի, կրկին այնտեղ են ընկնելու, և նրանց ասվելու է. «Ճաշակե՛ք կրակի պատիժը»:
Այս այան ասում է. «Դժոխքն այն վայրն է, որտեղ հայտնվողները զղջում են իրենց արածների համար: Սակայն դա այլևս օգուտ չունի: Նրանց չարչարանքն այդպիսով չի նվազելու և նրանք չեն ներվելու: Աշխարհը գործողությունների վայրն է, իսկ հանդերձյալ կյանքը` պատիժների»
Այս այայից սովորում ենք.
1. Դժոխքում ֆիզիկական չարչարանքից ավելի ծանր, հոգեկան տանջանքներն են, որոնցից չի կարելի խուսափել:
2. Նրանք, ովքեր կրոնի դեմ պայքար սկսեցին և մինչև իրենց կյանքի վերջ շարունակել են այդպես վարվել, նրանց համար դժոխքի չարչարանքները կլինեն մշտական:
Հաջ սուրահի 23-րդ այա
Աստված առաքինի հավատացյալներին մտցնելու է գետերով ոռոգված պարտեզների մեջ: Նրանք զարդարվելու են մարգարտաշար ոսկե ապարանջաններով ու մետաքսյա զգեստներ են հագնելու:
Այս այան ներկայացնում է բարեգործ հավատացյալների տեղը դրախտում, ասելով, որ այն, ինչի համար աշխատում են անհավատները, Աստված հանդերձյալ կյանքում նվիրելու է հավատացյաներին: Գեղեցիկ այգիները, լավագույն հագուստները, լավագույն զարդերը, որոնք նյութապաշտ մարդկանց ցանկությունն են, նվազագույն վարձատրությունն են լինելու դրախտում` բարեգործների համար: Իսկ որպեսզի հավատացյալ տղամարդիկ գոռոզամտությամբ չտառապեն այս աշխարհում, նրանց արգելվում է հագնել մետաքսե հագուստներ, կրել զարդեր, հատկապես` ոսկի: Ուստի Աստված հանդերձյալ կյանքում նրանց տալու է այս ամենը: Իհարկե, կյանքի ընթացքում, թերևս նյութապաշտ մարդկանց մի խումբը ձեռք բերի այն, ինչ ցանկանում է: Սակայն նրանց մեծ մասը չի հասնում իր նպատակին և մշտապես ապրում է ափսոսանքի մեջ և՛ աշխարհիկ և՛ հանդերձյալ կյանքում։
Այս այայից սովորում ենք.
1. Կանաչ տարածքում լինելը լավագույն հաճույքներից է, որ Աստված, որպես առաջին վարձատրություն, տալու է առաքինի մարդկանց:
2. Ղուրանը վախի ու հույսի և նախազգուշացման ու ավետիսի միջև հավասարակշռություն է ստեղծել: Ուրեմն մենք է պետք է մեր երեխաներին դաստիարակելու հարցում պահպանենք հավասարակշռությունը:
Հաջ սուրահի 24-րդ այա
وَهُدُوا إِلَى الطَّیِّبِ مِنَ الْقَوْلِ وَهُدُوا إِلَى صِرَاطِ الْحَمِیدِ
Որովհետև նրանք առաջնորդվեցին` լսելու բարի խոսքեր, ու քայլեցին փրկության ճանապարհով:
Այս այան ներկայացնում է դրախտի հաճույքները, նշելով, որ դրախտի բնակիչների սրտառուչ զրույցը մեծ հաճույք է պատճառում նրանց: Իսկ հավատացյալների ամենամեծ նպատակն աշխարհիկ և հանդերձյալ կյանքում, Աստծո գոհունակությունը ձեռք բերելն է: Իսկ դրան կարելի է հասնել միայն Աստծո ճանաարհով ընթանալով: Այդ ճանապարհի ընթացքում մարդը հոգեպես մերձենում է Աստծուն և հասնում մարդկային կատարելագործության:
Այս այայից սովորում ենք.
1. Դրախտը միայն ֆիզիկական հաճույքների համար չէ: Աստված այնտեղ ստեղծել է բոլոր հնարավորությունները` հոգեկան և բարոյական հաճույքների համար:
2. Նրանց ավարտն է լինելու բարի, ովքեր աշարհիկ կյանքում հանուն Աստծո և Աստծո ճանապարհին որևէ ջանք չեն խնայել:
Հաջ սուրահի 25-րդ այա
Այն անհավատները, ովքեր հավատացյալներին հեռացնում են Աստծո ճանապարհից ու նվիրական տաճարից, ուր պետք է այցելեն բոլոր մարդիկ՝ լինեն Մեքքայից, թե օտարական, եվ բոլոր նրանք, որ նպատակ ունեն այնտեղ չարիք գործել, կրելու են մեր խիստ պատիժները:
Այս այան անդրադառնում է նրանց ճակատագրին, ովքեր մարդկանց արգելում են կատարել հաջի ուխտագնացությունը և այցելել Ալ- Հարամ մզկիթ: Որովհետև Մեքքան և հատկապես Ալ -Հարամ մզկիթը պատկանում են բոլոր մարդկանց և ոչ ոք, նույնիսկ Մեքքայի բնակիչները, դրանց վերաբերյալ արտոնություն չունեն։
Այս այայից սովորում ենք.
1. Կրոնական սրբավայրերի հարգանքը պետք է պահպանվի և որևէ կոպիտ վերաբերմունք չպետք է ցուցաբերվի նրանց դեմ, ովքեր այցելում են այս վայրեր:
2. Մեքքան աստվածային քաղաք է և ոչ մի խմբի կամ անձի չի պատկանում: Աստծո տունը ոչ մի երկրի սեփականությունը չէ: Այս սուրբ վայրը պետք է ազատ լինի որևէ խմբի ճաշակից ու ցանկություններից: