Ելք դեպի լույս 590
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հաջ սուրահի 30-րդ այա
Ով որ վախենա երկնային անեծքից, հաճելի պիտի լինի Աստծո համար: Սնվեցեք այն բոլոր կենդանիներով, որ արգելված չեն: Հեռու մնացեք կուռքերի պղծանքից և սուտ մի խոսեք։
Այս այան ասում է, որ հաջի արարողակարգն աստվածային է և անհրաժեշտ է ուշադրության: Բացի դրանից, Մեքքա քաղաքի, Ալ-Հարամ մզկիթի և Աստծո տան նկատմամբ պետք է հարգանք տածել և դրանց նկատմամբ սրբապղծությունն արգելվում է: Այնուհետև այան խոսում է ընդունելի և անընդունելի արարքների մասին: Այան ասում է, որ անընդունելի է որոշ տեսակի մսերի ուտելը, ինչպես նաև որոշ արարքներ, ինչպես` կռապաշտությունը, սուտ խոսելը կամ զրպարտանքը:
Այս այայից սովորում ենք.
1. Պետք է ճիշտ կատարենք աստվածային հրամանները և հարգենք պատվիրանները:
2.Յուրաքանչյուր խոսք կամ արարք, որ չի համապատասխանում Աստծո պատվիրաններին ու բանականությանը, սխալ է: Հավատացյալը պետք է խուսափի դրանցից: Սուտը և բամբասանքը, կամ սխալ վկայությունը, նույնպես անընդունելի են:
Հաջ սուրահի 31 և 32-րդ այաներ
ذَلِکَ وَمَن یُعَظِّمْ شَعَائِرَ اللَّهِ فَإِنَّهَا مِن تَقْوَى الْقُلُوبِ
Լինելով մաքուր ու անեղծ և կռապաշտությունից զերծ՝պաշտեք միակ Աստծուն: Ոչ մեկին նրան հավասար մի դասեք: Կռապաշտը նմանվելու է նրան, ով երկնքից իջած թռչունների որսն է դարձել կամ ընկել է մի ամայի տեղ։
Այսպիսին է (Հաջի ծիսակարգը), և ով որ մեծարի կրոնական այս ծիսակատարությունը, հիրավի, դա իր սրտի ողորմության (ապացույցը) կլինի։
Այս այաները մեկ անգամ ևս խոսում են այն մասին, որ հաջի ժամանակ, որևէ արարք, որը լինի կռապաշտության դրսևորում, անընդունելի է: Այաներն ասում են. «Ձեր գործերը կատարեք ազնվորեն և հանուն Աստծո: Դա աստվածային էությունն է, որ բոլոր մարդկանց մեջ առկա է: Խուսափեք յուրքանչյուր արարքից, որ աստվածային չէ»: Այնուհետև այան ասում է. «Եթե մարդն այդպիսին չէ, դա նման է նրան, որ երկնքից վայր է ընկնում, լեշակերների բաժին է դառնում, կամ փոթորիկը նրան քշում է որ կողմ ցանկանա»: Աստվածապաշտությունը վերելք է դեպի Աստված, իսկ կռապաշտությունը` խորտակվելն է աստվածային շնորհների երկնքից: Նա, ով ապավինում է Աստծուն ու բարեպաշտ է դառնում, ապահովված Է մոլորությունից և նա, որ Աստծուց բացի այլ հենարան է գտնում, մշտապես սպառնալիքների է ենթակա: Իհարկե, բարեպաշտությունն ունի տարբեր աստիճաններ: Դրանցից մեկն այն է, որ մարդն իր հոգուց դուրս մղի Աստծուց բացի ինչ որ ունի և լիարժեք հնազանդվի Աստծուն:
Այս այաներից սովորում ենք․
1. Աստծուց բացի ինչ ուժի էլ հենվենք, ի վերջո խորտակվելու ենք: Նույնիսկ եթե տվյալ անձը գերհզոր լինի:
2. Կարևորը գործի մեծ կամ փոքր լինելը չէ: Կարևորը շարժառիթն է: Աստծո տուն մտնելն էլ եթե ազնվորեն չլինի, չի կարող նպաստել մարդու կատարելագործմանը:
3. Աստվածապաշտությանը կառչելը մարդուն պահպանում է և՛ գայթակղություններից և՛ այլ դեպքերից: Եվ դա մարդուն խաղաղություն է պարգևում: Դա այն դեպքում, երբ կռապաշտության պատճառով մարդն իրեն անապահով է զգում:
Հաջ սուրահի 33 և 34-րդ այաներ
لَکُمْ فِیهَا مَنَافِعُ إِلَى أَجَلٍ مُّسَمًّى ثُمَّ مَحِلُّهَا إِلَى الْبَیْتِ الْعَتِیقِ
Ահա (մատաղ անելու համար նախատեսված կենդանիները) շահելու եք դուք. մինչև որ նշանակված ժամը հասնի՝այդ ժամանակ դրանց մատաղ արեք նվիրական տաճարի մոտ:
Ամեն ազգի համար սահմանեք նվիրական ծեսեր, որպեսզի շնորհակալ լինեն Աստծուն, որ ապրուստի միջոց է տվել իրենց օգտակար հոտերից: Միակ Աստծուց բացի այլ աստված չկա:Հնազանդվեք Նրան և խոնարհներին ավետեք երանությունը:
Որոշ մեկնաբանություններում ասվում է, որ մուսուլմանների մի խումբ համարում են, որ ճիշտ չէ խմել կենդանիների կաթը կամ հեծնել դրանց, որոնք պետք է զոհաբերվեն: Դա այն դեպքում, երբ Աստված նման բան չէր ասել և նրանք իրենք էին այդպես որոշել: 33-րդ այան, ընդունելի համարելով այս դրույթներն ասում է. «Դա սխալ է, քանի որ եթե կենդանին պետք է մատաղ արվի, նախքան այդ նրան կարելի է օգտագործել մյուս չորքոտանիների նման»: Հաջորդ այան ասում է, որ մատաղ անելը տարածված է բոլոր կրոններում, սակայն կռապաշտներն այս արարքը համատեղում են սնոտիապաշտության հետ և մատաղ անելիս տալիս են կուռքերի անուններ: Մատաղի իմաստն այն է, որ մարդը զոհվում է հանուն Աստծո: Մյուս կողմն այն է, որ կարիքավոր ընտանիքներին կարելի է այդպիսով օգնություն ցուցաբերել: Այնուհետև այան ասում է, որ պետք է հնազանդ լինել Աստծուն, իսկ մարգարեին համարում է հավատացյալների ավետաբերը:
Այս այաներից սովորում ենք.
1. Կրոնի պատվիրանները կատարելիս չպետք է մեր անձնական ճաշակը ներդնենք դրա մեջ, որովհետև այդպիսով կարելի է կրոնը խառնել սնոտիապաշտության հետ:
2. Հավատացյալ մարդը պետք է այնպես անի, որ իր գործերն արվեն հանուն Աստծո: Մարդը պետք է սնվի այն մսով, որը մորթելիս տվել են Աստծո անունը: