Մի գավաթ անդորր (261.Սիրել, գնահատել և հարգել սեփական անձը Մաս Բ)
Ի՞նչ է նշանակում սիրել սեփական անձը։ Ինչու՞ է ինչ-որ մեկը հպարտանում որ սիրում է իր անձը, իսկ մյուսը դրա մեջ բացասական երևույթներ տեսնում:Հարգելի բարեկամներ այսօր կխոսենք այդ մասին։ Ընկերակցեք մեզ։
Ի՞նչ բան է սերը: Երբ երեխան ծնվում է, նա ստանում է ծնողներից անվտանգության զգացում, շոշափողական կոնտակտ, ջերմություն, սնունդ, խնամք: Դա յուրաքանչյուր կենդանի էակի մոտ առաջացնում է պատասխան զգացմունք, որը և սերն է:
Ինչո՞ւ ենք մենք տարբեր ձևով սիրում: Որովհետև յուրաքանչյուրս մանկության մեր պատմությունն ունենք:
1-Եթե ծնողները կայուն են, դրական, առանց նևրոզի, հոգեպես առողջ մարդիկ են, եթե նրանք սիրում են իրար և երեխային, ապա, երբ երեխան մեծանում է, նա սիրում է ինքն իրեն: Եվ սիրում է միայն այն մարդկանց, ովքեր սիրում են իրեն, մյուսներն ուղղակի իրեն չեն հետաքրքրում:
2-Երեխան չի ստանում ինչ-որ բան նրանից, ինչ իրեն պետք է: Կամ՝ առաջին ամիսները նա անցկացնում է հիվանդանոցում, կամ՝ նրան ուղարկում են տատիկի մոտ, կամ՝ մայրը լավ չի վերաբերվում, կամ՝ հենց ինքը նևրոտիկ է, կամ՝ հայրը գնացել է ընտանիքից, կամ՝ հայրն ու մայրն անընդհատ վիճում են: Ընդ որում, երեխան շարունակում է սիրել ծնողներին, բայց իր էմոցիաներն ուղեկցվում են տառապանքով:
Հոգեբանները խորհուրդ են տալիս
1. Արեք միայն այն, ինչ ուզում եք:2. Մի՛ արեք այն, ինչ չեք ուզում:3. Եթե ինչ-որ բան Ձեզ վիրավորում է, ասեք այդ մասին ուղղակի և միանգամից: Ոչ մի թաքուն վիրավորանք:4. Մի՛ խոսեք, եթե Ձեզ չեն հարցնում:5. Պատասխանեք միայն այն հարցին, որը Ձեզ տալիս են:6. Հարաբերություններ պարզելիս խոսեք միայն Ձեր մասին (այսինքն՝ մի ասեք. «Դու վատն ես, որովհետև ինձ նվերներ չես նվիրում», այլ. «Ես ինձ սիրված չեմ զգում, որովհետև դու ինձ նվերներ չես նվիրում»):
Այսպես պետք է պահեք Ձեզ ամեն օր, բոլորի հետ՝ ընկերների, գոծընկերների, ծնողների, սիրելիների: Եվ կյանքն աստիճանաբար կփոխվի: Անառողջ նյարդային հարաբերությունները կավարտվեն առանց հայհոյանքների և գոռոցների: Եվ կսկսվեն այլ հարաբերություններ՝ առողջ և երջանիկ:
---
Մեր բացասական մտքերը մեր անձի մասին , որը մենք համարում ենք մերը, իրականում ուրիշների դատողությունների արդյունքն են մեր մասին։ Այս միտումը ուժեղանում է և մասամբ առաջանում է դեռահասության տարիքում՝ սեփական անձը չընդունելու արդյունքում։ Այն կարող է շարունակվել ողջ կյանքում և դրսևորվել սեփական անձի նկատմամբ սիրո բացակայությամբ և չնդունելով սեփական անձը։
Ինչքան շատ են այն երիտասարդները, ովքեր դժգոհ են իրենցից։ Ասում են՝ «Ես ունեմ տգեղ հոնքեր» -, ։ «Ես ունեմ անճոռնի ատամներ»։ Ուղղելով մի թերությունը անցնում է հաջորդին և այդպես անվերջանալի։ Հարցը նրանում չէ որ բուժի ատամները և ժպտա իրենից գոհ։ Սա յուրաքանչյուր մարդու ցանկությունն է։ Սեփական անձը չընդունելը դրսևորվում է պահանջմունքով սեփական անձի արտաքին պատկերը փոխելու անվերջ ցանկությունով։ Բայց, արդյոք, այս դեպքում փոխվում է մեր ներքին աշխարհը և վերաբերմունքը մեր անձի նկատմամբ։
Որպեսզի մարդը իրեն ընդունի այնպես, ինչպես որ կա հոգեբաննները առաջակում են հետևել մի քանի կանոնների․
Առաջինը՝ հեռու մնալ «պետք է» բառից
Երկրորդը՝ հեռու մնալ «համապատասխանելուն ուրիշների սպասումներից»։
Երրորդը՝ հավատ սեփական «Ես»-ի նկատմամբ
Չորրորդը՝ դրական վերաբերմունք սեփական անձի նկատմամբ։
Ուրեմն
1․Ընդունել սեփական անձը
2․Ընդունել ուրիշի անձը
3․Ընկալել ուրիշին
Հոգեբանները նշում են , որ միայն ընդունելով ինքն իրեն մարդը կարող է ընդունել և ընկալել ուրիշ մարդուն։ Այսինքը սերը ուրիշի հանդեպ սկսվում է սեփական անձը սիրելուց։
Մարդը ով չի սիրում իրեն , չի հարգում և չի ընդունում իր արժեքը և յուրահատկությունը, ունակ չէ սիրելու ուրիշին։
---
Սեփական անձը սիրելու եւ այն չտանջելու համար հարկավոր է մշտապես մտածել միայն այն նպատակների եւ ցանկությունների մասին, որոնք կարող ենք իրականացնել։ Իսկ երազանքներին հասնելու համար պետք է ոչ միայն մտածել դրանց մասին, այլ գրել թղթի վրա եւ հիշել հետեւյալը՝
Մի թերագնահատեք ձեզ
Կան մարդիկ, ովքեր ցածր ինքնագնահատական ունեն եւ իրենց տեսնում ու դիտարկում են միայն բացասական տեսանկյունից։ Նույնիսկ ամենափոքրիկ անհաջողությունը նրանց հիասթափեցնում ու թեւաթափ է անում։ Սակայն առաջին հերթին պետք է մոռանալ այս տեսակ մտքերը եւ նկատել բարին լավը, դրական ու հաճելին։
Ժամանակ անցկացնել հարազատների եւ ընկերների հետ
Սա հնարավորություն է տալիս հանգստանալ, , զվարճանալ եւ հաճելի ժամանակ անցկացնել եւ դրական էմոցիաներ ու էներգիա կուտակել։
Մի խաբեք ինքներդ ձեզ
Անկեղծ եղեք ձեր նկատմամբ։ Հոգեկան ներդաշնակությունը ներդաշնակություն է սահմանում կյանքում։
Վայելեք ցանկացած ակնթարթ
Պետք է սովորել գնահատել եւ արժեւորել ժամանակը. Վայելեք ամեն մի վայրկյանը եւ իզուր մի վատնեք այն։
---
Ինչպես աովորել գնահատել ինքներդ Ձեզ ՝
Յուրաքանչյուր մարդ, անկախ սեռից ու տարիքից, փորձում է նոր ու արժեքավոր ինչ-որ բան մտցնել կյանքի մեջ, բայց նույնիսկ արդյունքը ստանալուց հետո էլ ինքն իրեն չի գնահատում:
Առաջին քայլը՝ կազմելն է այն կարևոր բաների ցուցակի, որոնք դուք արել եք ձեր կյանքի ընթացքում `գնահատելու համար, թե որքան եք կատարել ձեր աշխատանքը: Արդյունքում ՝ ինքներդ ձեզ գնահատելու պատճառներ կլինեն:
Ինքնագնահատականի բարելավում... Ձեր նպատակին հասնելու լավագույն միջոցը: Ինքնագնահատականը որոշում է մարդու կարողություններն ու գործողությունները, իսկ դրա բացակայությունը թույլ չի տալիս նույնիսկ մի հասարակ բան անել: Պատշաճ ուշադրություն դարձրեք ինքնագնահատականի զարգացմանը:
Ինքնազարգացում... Միայն այն մարդը, ով աշխատում է իր վրա, հաջողության կհասնի: Կենտրոնանալով զարգացման վրա ՝ դուք օգուտ կքաղեք դրանից: Ավելի ուշ հասկանում եք, որ կյանքում շատ բան կախված է Ձեզանից: Սպորտով զբաղվել, գրքեր կարդալ, բարելավել IQ- ն ու փորձ ձեռք բերել: Սխալներն ու ձախողումները չպետք է խոչընդոտեն նպատակի իրականացմանը, քանի որ դրանց շնորհիվ մարդը դառնում է ավելի ուժեղ ու լավ:
Սիրեք և հարգեք ինքներդ ձեզ... Եթե ցանկանում եք սովորել գնահատել ինքներդ ձեզ, միշտ սիրեք և հարգեք ինքներդ ձեզ: Մարդը չի կարող գոյություն ունենալ առանց սխալների ու ձախողումների: Ամեն ինչում կան դրական կողմեր: Առանց հանձնվելու ՝ ելք փնտրեք ստեղծված իրավիճակից: Հնարավոր է, որ արգելքը հաղթահարելուց հետո դուք հնարավորություն ստանաք գտնել երջանկություն և հասնել հաջողության:
Գտեք ուժեղ կողմերը... Մի արհամարհեք թերությունները: Դրա շնորհիվ դուք ճիշտ կմոտենաք կյանքի խնդիրների լուծմանը և հեշտությամբ կհաղթահարեք դժվարությունները: Մարդը, ով գիտի իր արժանիքները, դրանք օգտագործում է իրեն նպատակներին հասնելու համար:
Պրակտիկա... Անգործության միջոցով ինքներդ ձեզ գնահատելու սովորելը անիրատեսական է: Երջանկության և հաջողության բանալին պրակտիկան է: Խորհուրդ ենք տալիս սկսել գործողություններից: