Հունիս 21, 2021 15:24 Asia/Yerevan

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ Նևրոզը լայնորեն տարածված հիվանդություն է ամբողջ աշխարհում: Այս հիվանդությամբ հիմնականում հիվանդանում են թույլ նյարդային համակարգ ունեցող անձինք: Նևրոզը, որպես կանոն, առաջանում է հոգեկան խանգարման  հետևանքով:Այս թողարկման ընթացքում կխոսենք նևորզների մասին:  Ընկերակցեք մեզ:

Նևրոզով հիվանդ մարդու մոտ կարող են նկատվել սոմատիկ կամ աֆեկտիվ խանգարումներ, ճնշման բարձրացում կամ անկում, սրտի զարկերի արագացում կամ դանդաղում, բերանում չորության զգացում կամ, ընդհակառակը, առատ թքարտադրություն և քրտնարտադրություն, սրտի ծակոցներ, սրտխփոց, կոկորդի շրջանում սեղմոց և շնչարգելություն, գլխացավ, ստամոքսի և աղիների խանգարումներ, ուշաթափություններ, մարմնի տարբեր հատվածներում տհաճ զգացողություններ, գերզգայունություն բարձր ձայների, աղմուկի և լույսի նկատմամբ, վախի և տագնապի զգացում, մշտական հոգնածություն և ճնշվածության զգացում, լացկանություն: Հիվանդի մոտ նկատվում է նաև անքնություն, տրամադրության և աշխատունակության անկում, կյանքի նկատմամբ հետաքրքրության նվազում, կպչուն մտքեր, կենտրոնանալու դժվարություն, ընդհանուր լարվածություն և նյարդայնություն:

«Նևրոզ» հասկացությունն առաջին անգամ կիրառել է շոտլանդացի բժիշկ Կուլենը։ Նա «նևրոզ» անվանել է հուզական և շարժողական այն խանգարումները, որոնք պայմանավորված են ոչ թե որևէ օրգանի օջախային ախտահարումով, այլ ավելի ընդհանուր տառապանքով։ Կուլենն ախտաբանական վիճակը կապել է նյարդային համակարգի գործունեության և խանգարման հետ։ Ըստ Կուլենի՝ նևրոզ է այն հիվանդությունը, որի օրգանական (մարմնական) պատճառը չէր հաջողվում հայտնաբերել։ Հետևաբար, այն ընդգրկում էր մի շարք հիվանդություններ, որոնք նևրոզի հետ որևէ կապ չունեն (օրինակ, միգրենը), նաև այն հիվանդությունները, որոնք մինչ վերջերս դիտվել են որպես նևրոզ և ընդգրկվել են նևրոտիկ խանգարումների շարքում։ Այս առումով՝ «նևրոզը» դառնում է «ֆունկցիոնալ խանգարման» հոմանիշ։

---

Բշկագիտության բնագավառում և, ընդհանրապես, կյանքում և կենցաղում «նևրոզ» հասկացությունը բավականին հաճախ է հանդիպում, և, ավելի շուտ, կիրառվում է ոչ տեղին։ Ներկայումս, նման «ճակատագրի» է արժանացել նաև «սթրես» հասկացությունը։ Բժշկագիտության մեջ «նևրոզ» հասկացությունն օգտագործվում է որպես հավաքական հասկացություն՝ որը միավորում է այն հոգեկան խանգարումները, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին՝

 

 . ֆունկցիոնալ բնույթի խանգարումներ են, այսինքն՝ ուղեղի որևէ օրգանական հիվանդությամբ պայմանավորված չեն,

. փսիխոզներ չեն, այսինքն՝ չնայած ծանրությանը, չեն բերում հիվանդի և միջավայրի (շրջապատի) միջև կապերի կոպիտ խզմանը, հիվանդները չեն կորցնում իրականության զգացումը,

. ի տարբերություն անձնային խանգարումների, ունեն որոշակի սկիզբ՝ պայմանավորված ներքին կամ արտաքին պատճառներով։

Նևրոզը մարդու նյարդային համակարգի խանգարումն է, ինչպես նաև նրա հոգե-էմոցիոնալ վիճակը։ Այն առաջանում է հոգեբանական տարբեր գործոնների հետ կապված`սթրես, հոգեբանական տրավմա, կոնֆլիկտներ:

 

Այս նյարդային հիվանդության ախտանիշները կարող են լինել ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական, քանի որ կենտրոնական նյարդային համակարգը ազդեցություն ունի ամբողջ մարմնի վրա:

 Հիվանդության հիմնական նշանների շարքում են՝ անհանգստություն, գերհոգնածություն, հիշողության խանգարում, քնի խանգարումներ, կենտրոնացման հետ կապված դժվարություններ,  ախորժակի կորուստ և այլն:

Միևնույն ժամանակ, նևրոզները տարբեր տեսակի են և կարող են ուղեկցվել լրացուցիչ ախտանիշներով: Այնուամենայնիվ, նևրոզը հաղթահարելի է, կարևորը `ժամանակին և ճիշտ սկսել ռեֆլեքսաթերապևտիկ բուժումը: Ըստ արևելյան բժշկության ՝ այս հիվանդությունն ինքնին նյարդային համակարգի վատթարացում է, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է բարելավել նյարդային հյուսվածքների սնումը և վերականգնել էներգետիկ հավասարակշռությունը:

Նևրոզի պատճառները հաճախակի հանդիսանում են• Քրոնիկ սթրես,  դա կարող է լինել   և ուժասպառ անող  աշխատանքը,  և անձնական կյանքում դժվարությունները,  և կոնֆլիկտները, որոնց հետևանքով մարդը շատ ծանր ապրումներ է ունենում, իսկ առավել հաճախ այդ գործոնների համադրությունը•երբեմն նյարդային համակարգի քայքայումն առաջանում է սկսած գործը ավարտին հասցնել ու փակուղուց դուրս գալ չկարողանալը• հաճախակի նևրոզի առաջացման հիմքում ընկած են  նույն գեները, որոնք առկա են դեպրեսիայի հիմքում• նևրոզի առաջացումը խթանում է նաև թուլանալ չկարողանալն ու աշխատամոլությունը•որոշ մարդիկ ի ծնե  ծանր են հաղթահարում  երկարատև ծանրաբեռնվածությունն ու  այդ պատճառով հակված են գերհոգնածության• նևրոզի զարգացման հավելյալ գործոն է հանդիսանում հիվանդության հետևանքով օրգանիզմի քայքայումը (օրինակ գրիպը):

---

Նևրոզի հետևանքները

Նևրոզը հանգեցնում է աշխատունակության  ընդգծված խանգարման, ընդհուպ մինչև  որևէ հանձնարարություն կատարելու անկարողության առաջացման: Բացի այդ, դյուրագռգռվածությունը, անհանդուրժողականությունը դառնում է մտերիմների հետ  կոնֆլիկտի պատճառ, որը ավելի շատ է ծանրացնում վիճակը:

Տագնապը հանդիսանում է նևրոզի տարածված պատճառ

Տագնապի դրսևորումը բավականին բազմազան է:

Էմոցիոնալ տագնապ. շարունակական տագնապալից մտքեր` կապված որևէ կոնկրետ իրավիճակի, կամ անհանգստացնող սպասումներ ու պատկերացումներ` ցանկացած իրավիճակի հետ կապված: Կատարված իրադարձությունների  վերաբերյալ անհագստացնող կպչուն մտորումներ:

Ֆիզիկական տագնապ. սովորաբար արտահայտվում է մկանային լարվածությամբ, որը պայմանավորված  է հանգստանալու անկարողությամբ, կրծքավանդակի մասում «ոլորելու» զգացողության առաջացմամբ:

Նևրոզի բուժում

Նևրոզի բուժումը իրականացվում է անհատական մոտեցմաբ` կախված հիվանդության առաջացման պատճառից: Առաջին հերթին հարկավոր է  պարզել հիվանդության առաջացման պատճառը, որպեսզի հնարավոր լինի նշանակել արդյունավետ բուժում:Հաճախակի նևրոզի հիմքում ընկած են այն գեները, որոնք ընկած են էնդոգեն  դեպրեսիայի  հիմքում: Նման դեպքերում բավականին արդյունավետ է հակատագնապային ազդեցությամբ հակադեպրեսանտների ընդունումը:Բուժման 1-ին իսկ դրական ազդեցությունը նկատվում է 1 օր հետո(օրինակ քնի կարգավորում), իսկ բուժման 1 շաբաթը լրանալուց հետո արդեն նկատվում են վիճակի այլ բարելավումներ (օրինակ, օրվա ընթացքում տագնապի զգացողության բացակայություն): Հակադեպրեսանտների ընդունման տևողությունը կազմում է 1 ամիս, որից հետո իրականացվում է նրանց չափաքանակի աստիճանաբար իջեցում(2-3 շաբաթվա ընթացքում):