Ողջույն բարեկամ-269
Բարի երեկո հարգարժան ռադիոլսող բարեկաներ:Ձեզ սիրով ողջունում է Հայերեն ռադիոժամի ողջ աշխատակազմը և բոլորիդ մաղթում առողջություն, լավ տրամադրություն և հոգու ջերմություն։
Հարգելի ունկնդիրեր Հայերեն ռադիոժամի հետ կապ հաստատելու ցանկության դեպքում կարող եք ուղղակի զանգահարել մեզ ՝ 22013761 համարով։
Մեր Էլեկտրոնային հասցեն է՝ Armenianradio@ ws.irib.ir
Մեր կայք կարող եք այցելել parstoday.com/hy հասցեով, որտեղ տեղադրվում են մեր բոլոր հաղորդումների գրավոր ու ձայնագրված տարբերակները:
Մեր կայքում տեղադրվում են Իրանի, Հայաստանի ու աշխարհի վերջին նորությունների մասին լուրեր, քաղաքավերլուծական հոդվածներ, տեսանյութեր։ Ինչու չէ նաև մշակութային ու գեղարվեստական թեմաներով նյութեր։ Սիրով սպասում ենք Ձեր առաջադրանքներին ու քննադատություններին ,որոնք անշուշտ կնպաստեն մեր հաղորդումների բարելավմանը։
---
Նշենք,որ այս շաբաթ մեր երկրում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը հունիսի 18-ին տեղի ունեցած 13-րդ նախագահական ընտրություններն էին։Սեյեդ Էբրահիմ Ռեիսին հաղթել է Իրանում կայացած նախագահական ընտրություններում ՝ հավաքելով 17 միլիոն 926 հազար 345 ձայն:Մոհսեն Ռեզային հավաքել է 3 մլն 412 հազար 712 ձայն, Աբդոլնասեր Հեմմաթին ստացել է ավելի քան 2 մլն 427 հազար 201 ձայն, Սեյեդ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին ստացել է 999 հազար 718 ձայն: