Հուլիս 08, 2021 02:01 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Հաջ սուրահի 39 և 40-րդ այաներ

أُذِنَ لِلَّذِینَ یُقَاتَلُونَ بِأَنَّهُمْ ظُلِمُوا وَإِنَّ اللَّهَ عَلَى نَصْرِهِمْ لَقَدِیرٌ

الَّذِینَ أُخْرِجُوا مِن دِیَارِهِمْ بِغَیْرِ حَقٍّ إِلَّا أَن یَقُولُوا رَبُّنَا اللَّهُ وَلَوْلَا دَفْعُ اللَّهِ النَّاسَ بَعْضَهُم بِبَعْضٍ لَّهُدِّمَتْ صَوَامِعُ وَبِیَعٌ وَصَلَوَاتٌ وَمَسَاجِدُ یُذْکَرُ فِیهَا اسْمُ اللَّهِ کَثِیرًا وَلَیَنصُرَنَّ اللَّهُ مَن یَنصُرُهُ إِنَّ اللَّهَ لَقَوِیٌّ عَزِیزٌ

Նրանց, ում պատերազմ է պարտադրվել, թույլատրվում է մարտնչել (թշնամու դեմ),քանզի նրանք բռնության են ենթարկվել: Աստված կարող է պաշտպանել նրանց:

Նրանք իրենց ընտանեկան հարկից դուրս հանվեցին,որովհետև միակ Աստծուն էին պաշտում: Եթե Աստված մարդկանց մի մասին մյուսի դեմ չհաներ՝ վանքերը,  եկեղեցիները, սինագոգներն ու մզկիթները քանդված կլինեին: Այս նվիրական վայրերում է  Բարձրյալը փառաբանվում: Աստված անշուշտ սատարում է նրանց, ովքեր սատարում են Իրեն (և հավատքի համար կռվում), որովհետև հզոր ու ամենակարող է Նա:

 

Տասներեք տարվա ընթացքում, երբ իսլամի մարգարեն Մեքքայի ժողովրդին հրավիրում էր հրաժարվել կռապաշտությունից ու անհավատությունից և պաշտել միակ Աստծուն, բազմաթիվ անձինք, և՛ տղամարդ և՛ կին, հավատացին նրան: Սակայն այդ մարդիկ չարչարանքների ենթարկվեցին Խոռեյշի ցեղի կողմից, իսկ նրանցից ոմանք սպանվեցին: Անհավատների դաժան վերաբերմունքն այնքան շարունակվեց, մինչև որ մարգարեի հետևոդները պարտավոր եղան թողնել իրենց բնակավայրերն ու տեղափոխվել Մեդինա: Մուսուլմանների տեղափոխվելուց հետո, նրանք ավելի հզորացան: Եվ Աստված, այս այաներն ուղարկելով, նրանց թույլ տվեց դիմադրել յուրաքանչյուր ներխուժման դիմաց, պաշտպանելով իրենց կյանքն ու ունեցվածքը` մշտապես իմանալով, որ Աստված կանգնած է նրանց կողքին: Այաների համաձայն, կրոնական կենտրոնների պահպանությունն անհավատների ներխուժումից, բոլոր աստվածային կրոնների հետևորդների պարտականությունն է և խոսքը միայն կոնկրետ կրոնի մասին չէ: Մուսուլմանները պարտավոր են քրիստոնյաների ու հրեաների  եկեղեցիներն ու սինագոգները պաշտպանել անհավատների ներխուժումներից ու չվնասել դրանք:

Այս այաներից սովորում ենք.

1. Այն ժողովուրդը, որ բռնության է ենթարկվում, իրավունք ունի պայքարել իր թշնամիների դեմ` իր իրավունքը վերականգնելու համար:

2. Աստված մշտապես օգնության է հասնելու, միայն այն պայմանով, որ նրանք ջանք չխնայեն իրենց կրոնը պաշտպանելու համար:

3. Հայրենասիրությունը յուրաքանչյուր մարդու իրավունքն է և ոչ ոք իրավունք չունի այն ոտնահարել:

4. Թշնամիների նպատակներից մեկն է  կրոնական կենտրոնները ոչնչացնելը, քանի որ դրանք Աստծո հետ հաղորդակցվելու վայրեր են, և թույլ չեն տալիս, որ մարդիկ բռնություն ընդունեն:

 

Հաջ սուրահի 41-րդ այա

الَّذِینَ إِن مَّکَّنَّاهُمْ فِی الْأَرْضِ أَقَامُوا الصَّلَاةَ وَآتَوُا الزَّکَاةَ وَأَمَرُوا بِالْمَعْرُوفِ وَنَهَوْا عَنِ الْمُنکَرِ وَلِلَّهِ عَاقِبَةُ الْأُمُورِ

Նա աշխարհի վրա զորացնելու է նրանց, որոնք աղոթում են ու ողորմություն տալիս, արդար են ու մարտնչում են անօրինության դեմ: Աստված ամեն ինչի վերջն է:

 

Այս այան ասում է. «Նրանք, որ հետևում են մարգարեին և պաշտպանում նրան, ու ջիհադ են անում, չարագործություն ու պատերազմ չեն մղում: Նրանք ցանկանում են հաստստել աստվածային կրոնը և աստվածային վճիռները` որոնցից ամենակարևորներն են նամազը, զաքաթը և ճշմարտությունը: Նամազը` Աստծո  հետ հաղորդակցվելու համար, զաքաթը` կարիքավորներին օգնելու, իսկ արդարության հաստատումը`առողջ հասարակություն ունենալու համար»: Իսլամական աղբյուրներում ասվում է, որ իմամ Մահդին գալու է, Աստված հաստատելու է նրա իշխանությունն աշխարհի վրա և իր կրոնը նրա ուսմունքով հավերժական է դարձնելու և բռնությունն իսպառ արմատախիլ է անելու:

Այս այայից սովորում ենք.

1. Եթե ուժը և իշխանությունը լինեն բարեպաշտների ու հավատացյալների ձեռքում, նրանք դա կօգտագործեն որպես միջոց` մարդկանց և Աստծուն ծառայելու համար:

2. Բարեպաշտ իշխանավորները ժողովրդի բարոյական ու նյութական զարգացման մասին են մտածում:  

3. Կրոնը անձնական բնույթ չի կրում: Այն հասարակական է և նպատակ ունի առաջին հերթին ուշադրություն դարձնել հասարակության կարիքներին, վերացնելով հասարակական արատները:

 

Հաջ սուրահի 42-44-րդ այաներ

وَإِن یُکَذِّبُوکَ فَقَدْ کَذَّبَتْ قَبْلَهُمْ قَوْمُ نُوحٍ وَعَادٌ وَثَمُودُ

وَقَوْمُ إِبْرَاهِیمَ وَقَوْمُ لُوطٍ

وَأَصْحَابُ مَدْیَنَ وَکُذِّبَ مُوسَى فَأَمْلَیْتُ لِلْکَافِرِینَ ثُمَّ أَخَذْتُهُمْ فَکَیْفَ کَانَ نَکِیرِ

 

Եթե քեզ հերքեցին,  հիշիր, որ Նոյի, Ադի և Սամուդի ժողովուրդներն էլ (իրենց մարգարեներին) հերքեցին:

Աբրահամի և Ղովտի ցեղերը նույնպես։

Մադայանի ժողովուրդն էլ (այդպես վարվեցին իրենց մարգարեների հետ): Մովսեսին նույնպես ստախոս հռչակեցին: Ես ամբարիշտներին ժամանակամիջոց տվեցի ու հետո պատժեցի: Իմ պատիժներն ահավոր եղան:

Այս այաները խոսում են իրենց մարգարեների նկատմամբ նախկին ժողովուրդների վերաբերմունքի մասին: Որպեսզի իսլամի մարգարեն և նրա հետևորդները մխիթարվեն ու իմանան, որ այն դժվարությունները, որ նրանց համար ստեղծել են անհավատները, ստեղծել են նաև նախորդ մարգարեների համար: Իհարկե Աստված աջակցում է  հավատացյալներին և պատժում թշնամիներին, ինչպես որ խոստացել է: Ինչպես որ մարգարեներին ու նրանց հետևորդներին չարգելեց շարունակել իրենց ճանապարհը, մուսուլմանները նույնպես չպետք է թուլանան` հրաժարվելով Աստծո աջակցությունից: Նրանք պետք է համբերատար լինեն և այդ ճանապարհին նվիրեն իրենց կյանքն ու հարստությունը:

Այս այաներից սովորում ենք.

1. Պատմության ուսումնասիրությունը շատ կարևոր է, քանի որ դրանից կարելի է դասեր քաղել:

2. Աստված բռնատերերին ժամանակ է տալիս, սակայն նրանք այդպիսով չեն փրկվում: Երբ որ Աստված հարմար գտնի, նրանց կենթարկի պատժի ու չարչարանքների:

 

Հաջ սուրահի 45-րդ այա

فَکَأَیِّن مِّن قَرْیَةٍ أَهْلَکْنَاهَا وَهِیَ ظَالِمَةٌ فَهِیَ خَاوِیَةٌ عَلَى عُرُوشِهَا وَبِئْرٍ مُّعَطَّلَةٍ وَقَصْرٍ مَّشِیدٍ

Քանի-քանի ոճրագործ քաղաք քանդեցինք: Դրանք հիմա թաղված են իրենց ավերակների տակ: Քանի-քանի հոր երեսի վրա թաղվեցին, ու քանի ամրոց հիմնահատակ ավերվեցին:

 

Այս այան ասում է, որ եթե աշխարհում ճամփորդեք, կտեսնեք, որ նախկին թագավորական պալատներից մնացել են միայն տանիքներ ու կիսավեր շինություններ, իսկ նրանց ուժն ու հարստությունը ոչնչացրել է իրենց կողմից գործադրված բռնությունը:

Այս այայից սովորում ենք.

1. Ուրիշների նկատմամբ բռնություն գործադրելը լավ ավարտ չի ունենալու և միայն բռնատիրոջ արմատն է  տեղից հանելու:

2. Աստծո զայրույթի դիմաց ամուր շինությունները դառնում են թույլ ու անկայուն: