Հուլիս 08, 2021 02:06 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Հաջ սուրահի 46-րդ այա

أَفَلَمْ یَسِیرُوا فِی الْأَرْضِ فَتَکُونَ لَهُمْ قُلُوبٌ یَعْقِلُونَ بِهَا أَوْ آذَانٌ یَسْمَعُونَ بِهَا فَإِنَّهَا لَا تَعْمَى الْأَبْصَارُ وَلَکِن تَعْمَى الْقُلُوبُ الَّتِی فِی الصُّدُورِ

Նրանք երբեք չե՞ն ճամփորդել, սիրտ չունե՞ն խորհելու և ականջ՝ լսելու համար: Նրանց աչքերը կույր չեն: Միայն նրանց սրտերը թաղված կրծքում, ոչինչ չեն տեսնում:

 

Այս այան, անդրադառնալով այն ժողովուրդներին, որոնց չարագործությունների պատճառով Աստված ոչնչացրեց նրանց քաղաքներն ու բնակավայրերն, ասում է. «Այդ չարագործները դաս չքաղեցին իրենց անցած պատմությունից: Եվ եթե նրանք տեսնեին և ընդունեին ճշմարտությունը, նման վատ ճակատագրի չէին արժանանա: Նրանք տեսնում էին հին պալատները, սակայն դաս չէին քաղում և շարունակում էին հարստություն դիզել ու բռնություն գործադրել: Նրանց աչքերը տեսնում էին, սակայն հոգիները չէին ընդունում, որ իրենք էլ նույնպես կունենան նման ավարտ: Նրանց ականջները լսում էին անցած իրադարձությունների մասին, սակայն բանականությունը թույլ չէր տալիս դաս քաղել այդ իրադարձություններից: Նրանք լսում ու տեսնում էին, սակայն իրականում խուլ էին, կույր և չէին տեսնում ու լսում ճշմարտությունները»:

Այս այայից սովորում ենք.

1. Պետք է շրջել աշխարհն ու տեսնել, թե ինչ է պատահել պատմության ընթացքում մարդկանց հետ և դաս քաղել այսօրվա կյանքի համար:

2. Բռնությունը մարդու համար որևէ օգուտ չունի, քանի որ այդպիսով բռնատերը չի տեսնում ճշմարտությունը, իսկ եթե տեսնում է, չի կարողանում այն ընկալել:

Հաջ սուրահի 47 և 48-րդ այաներ

وَیَسْتَعْجِلُونَکَ بِالْعَذَابِ وَلَن یُخْلِفَ اللَّهُ وَعْدَهُ وَإِنَّ یَوْمًا عِندَ رَبِّکَ کَأَلْفِ سَنَةٍ مِّمَّا تَعُدُّونَ

وَکَأَیِّن مِّن قَرْیَةٍ أَمْلَیْتُ لَهَا وَهِیَ ظَالِمَةٌ ثُمَّ أَخَذْتُهَا وَإِلَیَّ الْمَصِیرُ

Նրանք քեզ պիտի ստիպեն, որ մոտեցնես երկնային պատիժը: Աստված երբեք չի դրժում Իր խոստումը: Աստծո  մեկ օրը հազար տարի  է ձեզ համար:

Քանի-քանի քաղաք, որ երկար տարիներ բարգավաճում էին, բնաջնջվեցին այն ժամանակ, երբ թաղվեցին հանցանքի մեջ: Նրանք բոլորը դեպի Ինձ են վերադառնալու։

 

Երբ մարգարեն կռապաշտներին նախազգուշացնում էր, որպեսզի նախորդ ժողովուրդների նման աստվածային զայրույթի չարժանանան, նրանք ծաղրում էին, ասելով . «Եթե կարող ես, քո Աստծուն խնդրիր, որ մեզ չարչարի»: Աստված պատասխանում է. «Մի շտապեք, քանի որ Աստված նախորդ չարագործներին էլ չպատժեց միանգամից ու ժամանակ տվեց, որպեսզի խելքի գան ու ապաշխարեն: Սակայն երբ պարզվեց, որ նրանք շարունակում են իրենց սխալ ուղին և պատրաստ չեն հրաժարվել սխալ ուղուց, Աստված նրանց ոչնչացրեց: Այստեղ կարևորվում է նաև այն փաստը, որ մարդկանց հազար տարվա կյանքն Աստծո համար մեկ օրվա հավասար չէ և այս շտապողականությունն անիմաստ է»: Աստծո համար մեկ օրը, ժամը կամ տարին տարբերություն չունեն: Եթե տվյալ անձի ժամանակն ավարտվի, նա կպատժվի, ինչպես որ նախորդ ժողովուրդներն էլ վերոնշյալ պահանջները ներկայացնում էին իրենց մարգարեներին, ասելով. «Եթե ճիշտ ես ասում, թող Աստված մեզ պատժի: Սակայն երբ պատիժը եկավ, նրանց համար փախուստի  ճանապարհ չմնաց»:

Այս այաներից սովորում ենք.

1. Աստծուց պատիժ խնդրելու փոխարեն, պետք է ստեղծված հնարավորություններից օգտվել ու փորձել արժանանալ Աստծո գթությանը:

2. Մարդը չպետք է Աստծուն համեմատի իր հետ, քանի որ Աստծո գթությունն ավելի մեծ է իր պատժից: Իսկ երբ մարդը սխալվում է, Աստված նրան անմիջապես չի պատժում:

 

Հաջ սուրահի 49-51-րդ այաներ

قُلْ یَا أَیُّهَا النَّاسُ إِنَّمَا أَنَا لَکُمْ نَذِیرٌ مُّبِینٌ

فَالَّذِینَ آمَنُوا وَعَمِلُوا الصَّالِحَاتِ لَهُم مَّغْفِرَةٌ وَرِزْقٌ کَرِیمٌ

وَالَّذِینَ سَعَوْا فِی آیَاتِنَا مُعَاجِزِینَ أُوْلَئِکَ أَصْحَابُ الْجَحِیمِ

Ասա. «Ով մահկանացուներ, ճշմարտությունն եմ քարոզում ձեզ»:

Առաքինի հավատացյալները վարձատրվելու են գթությամբ ու շքեղ պարգևով:

Նրանք, որոնք փորձեն ոտնակոխ անել (Ղուրանի)  վարդապետությունը՝ կարծելով, որ կարող են մեզ թուլացնել, դժոխքի բաժին կդառնան:

 

Ի պատասխան այն մարդկանց, ովքեր դիմելով մարգարեին ասում էին. «Եթե դու  ճշմարիտ ես, Աստծուն ասա, թող մեր պատիժն արագ ուղարկի», այս այաներն, ասում են. «Մարգարեների գործը նախազգուշացնելն է և ոչ թե պատժելը»: Նրանք նշում են մարդկանց սխալ արարքները, որպեսզի իմանան, թե ինչ է լինելու դրանց հետևանքն ու ընտրեն ճիշտ ճանապարհ: Մարգարեները նաև ավետաբեր են: Նրանք անհավատներին ավետում են, որ եթե  հրաժարվեն իրենց անհավատությունից ու հավատքի գան, Աստված կների նրանց ու նրանք կարժանանան Աստծո  բարիքներին այս և հանդերձյալ կյանքում: Սակայն եթե շարունակեն սխալ ճանապարհն ու ընդդիմանան Աստծո գրքին, ո՛չ այս և ո՛չ էլ հանդերձյալ աշխարհում բարիքների չեն արժանանա: Իսկ հանդերձյալ կյանքում նրանց կսպասեն դժոխքի կրակները»:

Այս այաներից սովորում ենք.

1. Մարգարեները մարդկանց չեն պարտադրել իրենց կրոնը և ոչ էլ պատժել են անհավատներին: Նրանք միայն ճիշտ ճանապարհ են ցույց տվել մարդկանց:

2. Մարգարեները փորձում էին պարզ լեզվով խոսել մարդկանց հետ, որպեսզի հասկանալի լիներ բոլորին:

3.  Անհավատները մշտապես  պայքարել են աստվածային կրոնների դեմ, փորձելով հավատացյալներին հուսալքել: Սակայն հավատացյալները պետք է պաշտպանեն Աստծո կրոնն իրենց կուռ տրամաբանությամբ: