Ելք դեպի լույս 598
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հաջ սուրահի 72-րդ այա
Երբ անհավատները լսեն մեր լուսավոր այաները, կզայրանան: Նրանք պատրաստ են նետվել ընթերցողի վրա: Ասա՛՝ ձեզ ներկայացնե՞մ ավելի ահավոր բան՝ Աստված անհավատների համար պահել է դժոխքի կրակը: Վայ նրանց որ դրա մեջ են գահավիժելու:
Նախորդ այայում նշվեց, որ Աստված, քննադատելով որոշ խմբերի կռապաշտությունը, դա բնութագրել է որպես մի արարք, որը դեմ է բանականությանը: Այս այան ասում է. «Նրանք այնքան էին խորացել տգիտության մեջ, որ պատրաստ չէին անգամ լսել Ղուրանի այաներն ու մտածել դրանց մասին: Իսկ երբ Ղուրանից որևէ այա էր ընթերցվում նրանց համար, նրանք այնքան էին զայրանում, որ անմիջապես փորձում էին դադարեցնել ընթերցանությունը: Դա այն դեպքում, երբ բանական մարդն ունի ցանկություն` լսել ուրիշների կարծիքները և եթե դրանք տրամաբանական են` ընդունել: Հակառակ դեպքում, մարդը, ներկայացնելով փաստարկներ, կարող է մերժել դրանք»: Այսօր էլ նման մարդիկ կրոնական ուսմունքների վերաբերյալ կարծիք հայտնելիս, մտավորականի ժեստ են ընդունում, մերժելով մարգարեին ու նրա ուսմունքը: Նման մարդկանց մտքում ու հոգիներում այնքան թշնամանք կա հավատքի նկատմամբ, որ ոչ մի տրամաբանությամբ, նրանք պատրաստ չեն ընդունել ճշմարտությունը և փորձում են ճնշել հավատացյալներին: Պետք է ասել, որ նրանց աշխարհը սահմանափակվում է նյութականով և նրանք հանդերձյալ կյանքում արաժանանալու են խիստ պատժի: Եթե նրանք այս աշխարհում պատրաստ չեն լսել Աստծո այաները, հանդերձյալ կյանքում նրանց աղաչանքները չեն լսվելու:
Այս այայից սովորում ենք.
1. Երբ մարդը սկսում է ժխտել ճշմարտությունը, նշանակում է, որ սկսել է մոլորվել ու բռնել անհավատության ճանապարհը:
2. Նա, ով զուրկ է բանականությունից, իր անտրամաբանական մտքերը պաշտպանելու համար, ագրեսիվ քայլի է դիմում, ինչը ցույց է տալիս նրա թուլությունը:
Հաջ սուրահի 73 և 74-րդ այաներ
مَا قَدَرُوا اللَّهَ حَقَّ قَدْرِهِ إِنَّ اللَّهَ لَقَوِیٌّ عَزِیزٌ
Ո՛վ մարդիկ, լսեք այս առակը. ձեր պաշտած կուռքերն անգամ մի ճանճ չեն կարող ստեղծել: Նրանք իզուր են փորձում: Եվ եթե անգամ մի փոքրիկ ճանճ հափշտակի ամենափոքր առարկան, նրանց համար անհնար է այն հետ վերցնել: Կռապաշտն ու կուռքը հավասարապես անկարող են (որևէ բան անել):
(Մարդիկ) Աստծուն իսկապես չեն գնահատում: Նա հզոր ու կարող է:
Այս այաները ցույց են տալիս, որ կուռքերը, լինեն դրանք քարից կամ փայտից, մարդ կամ կենդանի, չունեն ոչ մի կարողություն: Այան ասում է. «Նրանք, որ ձեր կարծիքով ձեր կյանքում ազդեցիկ դեր ունեն և կարող են ձեզ որևէ օգուտ տալ, անգամ մի ճանճ չեն կարող արարել: Ապա ինչպես կարելի է դրանց հավասար դասել Աստծո հետ, որը ստեղծել է երկինքը, երկիրն ու բազմաթիվ երևույթներ»: Այայի վերջում նշվում է. «Եվ կռապաշտներն են անկարող և նրանց կուռքերը»:
Այս այաներից սովորում ենք.
1. Աստծո ստեղծածները չի կարելի թերագնահատել: Լինի դա մի մոծակ թե` ճանճ:
2. Ապերախտ չլինենք, մոռանալով Աստծո բարիքները:
Հաջ սուրահի 75 և 76-րդ այաներ
اللَّهُ یَصْطَفِی مِنَ الْمَلَائِکَةِ رُسُلًا وَمِنَ النَّاسِ إِنَّ اللَّهَ سَمِیعٌ بَصِیرٌ
یَعْلَمُ مَا بَیْنَ أَیْدِیهِمْ وَمَا خَلْفَهُمْ وَإِلَى اللَّهِ تُرْجَعُ الْأُمُورُ
Աստված իր առաքյալներին ընտրում է հրեշտակների ու նաև մարդկանց միջից: Նա ամեն բան տեսնում և լսում է:
Նա ճանաչում է անցյալը և ապագան: Ամեն բանի վախճանն է Նա:
Մեքքայում կային մարդիկ, ովքեր կռապաշտ էին: Ոմանք էլ հետևում էին երկնային գրքին: Նրանք պաշտում էին Գաբրիելին, կամ Հիսուսին: Այս այան, դիմելով նրանց, ասում է. «Եվ հրեշտակները և մարգարեները, ստեղծված են Աստծո կողմից և միայն առաքյալներ են: Պետք է պաշտել միայն Աստծուն և ոչ թե մարգարեի կամ հրեշտակի: Աստված ոչ միայն հսկում է իր արարածների, այլ նաև իր առաքյալների գործերը: Նրանք պատասխանատու են Աստծո առաջ»:
Այս այաներից սովորում ենք.
1. Հրեշտակների մի խումբ միջնորդ է հանդիսանում Աստծո ու մարդկանց միջև:
2. Աստված լսում է մարդկանց խոսքերն ու տեսնում նրանց արարքները:
3. Ամեն ինչ սկսվում է Աստծով ու ավարտվում նրանով: Ոչինչ չի կարող դուրս մնալ Աստծո իշխանությունից: