Ելք դեպի լույս 601
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Մոմենուն սուրահի 8 և 9-րդ այաներ
وَالَّذِینَ هُمْ لِأَمَانَاتِهِمْ وَعَهْدِهِمْ رَاعُونَ
وَالَّذِینَ هُمْ عَلَى صَلَوَاتِهِمْ یُحَافِظُونَ
Նրանք, ովքեր իրենց երդումներն ու հանձնառությունները հավատարմությամբ պահում են:
Նրանք որ ջերմեռանդորեն աղոթում են:
Այս այաներն ասում են,որ հավատքի մարդիկ նաև հավատարիմ են Աստծո գրքին, Աստծո մարգարեին ու Աստծո պատվիրաններին: Իսկ այդ պատվիրաններին հավատարիմ լինելը դրսևորում են իրենց կրոնական պարտավորություններն իրականացնելու միջոցով:Հավատարմության հարցում, հավատացյալի ու անհավատի միջև չկա տարբերություն: Այս առանձնահատկությունն այնքան կարևոր է, որ ըստ որոշ աղբյուրների, իսլամի մարգարեին հետևող իմամներն ասում են. «Մարդկանց լավ կամ վատ բնութագրելու համար, ուշադրություն դարձրեք ոչ թե նրանց նամազին ու պահքին, այլ նրան, թե որքան են ազնիվ ու հավատարիմ»: Հավատարմությունը վերաբերում է և ընտանեկան հարաբերություններին և հասարակական պայմանագրերին: Իսկ հավատացյալ մարդը պետք է իր հավատարմությունը ցույց տա նաև անհավատներին: Այսինքն, եթե հավատացյալը պայման է կնքել անհավատի հետ, իրավունք չունի այն միակողմանիորեն խախտել: Այնուհետև Ղուրանը նորից խոսում է նամազի կարևորության մասին, նշելով, թե այն երբ պետք է կարդալ: Նամազը շատ կարևոր է մարդու դաստիարակության հարցում: Այն մարդուն օգնում է լինել խոնարհ ու հեզ:
Այս այաներից սովորում ենք.
1. Պետք է պատասխանատու լինել կրոնական օրենքների ու հասարակական պայմանագրերի առաջ: Դա հավատքի նշաններից է:
2. Պետք է պահպանել կրոնական ուսմունքները: Դա պատճառ է դառնում, որ մարդու հավատքը խորանա ու նա ավելի մոտենա Աստծուն:
Մոմենուն սուրահի 10 և 11-րդ այաներ
الَّذِینَ یَرِثُونَ الْفِرْدَوْسَ هُمْ فِیهَا خَالِدُونَ
Նրանք են ժառանգորդը:
Եվ ժառանգելու են արքայությունն ու այնտեղ բնակվելու են հավիտյանս:
Այս այան ասում է, որ իսկական հավատացյալների հանգրվանը հավերժական դրախտում է և դա համարվում է նաև հավատացյալ մարդկանց ժառանգությունը:
Այս այաներից սովորում ենք.
1. Մարդուն պատկանող հարստությունը մնում է աշխարհում: Իսկ նրա արարքները ժառանգություն են, որ հանդերձյալ կյանքում վերադառնում են իրեն:
2. Դրախտը հավերժական վարձատրություն է հավատացյալ մարդու համար և դա բացարձակ ճշմարտություն է:
Մոմենուն սուրահի 12-14-րդ այաներ
وَلَقَدْ خَلَقْنَا الْإِنسَانَ مِن سُلَالَةٍ مِّن طِینٍ
ثُمَّ جَعَلْنَاهُ نُطْفَةً فِی قَرَارٍ مَّکِینٍ
Մենք ստեղծեցինք մարդկային էակը մաքուր կավից։
Հետո այն վերածեցինք մի կաթիլ սերմի ու զետեղեցինք ապահով տեղում (արգանդում)։
Այնուհետև այն փոխակերպեցինք թանձր արյան, արյունը`սաղմի, որից ստեղծեցինք ոսկորներն ու դրանք մսով ծածկեցինք: Մենք մեր ստեղծագործությունը կատարելագործում ենք մարդկային էակին կյանք տալով: Օրհնյալ լինի արարիչ Աստվածը:
Այս այաներն ասում են, որ մարդու էությունն սկսվել է ջրից ու հողից և արարիչն իր կամոք մարդու էության մեջ տեղադրել է բազմաթիվ ընդունակություններ ու հնարավորություններ, ինչն օգնում է նրան հասնել կատարելության: Իհարկե գիտուն և իմաստուն Աստված, մարդու սերունդը շարունակական դարձնելու համար, մոր արգանդում հաստատել է սաղմ, որը զարգանում է ինը ամսվա ընթացքում: Ղուրանի հրաշքներից է նաև այն, որ այս Գիրքն անդրադառնում է սաղմի զարգացման փուլերին: Հատկանշական է, որ Ղուրանում այդ մասին 1400 տարի առաջ ասվածները չեն հակասում ներկա գիտելիքներին: Իսկ Ղուրանի հայտնվելու ժամանակ ոչ մի հնարավորություն չկար` հասկանալու, թե ինչ է կատարվում մոր արգանդում: Եվ միայն վերջին դարերի ընթացքում մարդը կարողացավ զարգացած սարքերի միջոցով նկարել մոր արգանդը և երեխայի զարգացման փուլերը: 14-րդ այայի ավարտին, Ղուրանը խոսում է այն մասին, թե ինչպես է հոգին մտնում մարդու ֆիզիկական մարմնի մեջ: Իսկ Ղուրանի ասելով, դա արարչագոծություն է, որը պատճառ է դառնում, որ մարդն արտոնություն ունենա այլ էակների նկատմամբ: Եվ այդ պատճառով էլ Աստված նրան բնութագրել է որպես լավագույն արարածներից մեկը:
Այս այաներից սովորում ենք.
1. Ամենակարող Աստված ստեղծեց մարդուն և այս մասին պետք է խորհել, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե Աստված որքան կարող և իմաստուն է:
2. Ինքնաճանաչումն աստվածաճանաչության սկիզբն է: