Հուլիս 11, 2021 16:02 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ սիրելի ունկնդիրներ։ Շնորհակալություն ձեզ ,որ ամառային այս երեկոյան ձեր հոգու դռները բացել եք հայերեն ռադիոժամի առջև:Ուրախ ենք, որ ստեղծվել է հետաքրքիր բարեկամական կամուրջ, որի օգնությամբ թեկուզ եթերում շփվում ենք միմյանց հետ և ամենակարևորը ջերմություն փոխանցում միմյանց։

 

Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծո շունչը ամենուր.

Ես լըսում եմ Նըրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.

Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին

Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունջը ամենուր։

                                                                             Հ Թումանյան

***

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշեց  Քրիստոսի պայծառակերպության տոնը` Վարդավառը:Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է` եկեղեցու հինգ տաղավար տոներից: Հայ առաքելական եկեղեցին այն տոնում է` որպես Քրիստոսի պայծառակերպության օր:

Շարժական այս տոնը նշվում է 35 օրերի ընթացքում՝ հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը: Ժողովրդի կողմից սիրված  ազգային-եկեղեցական այս տոնին միմյանց վրա ջուր լցնելու ավանդույթը գալիս է դարերի խորքից:Շնորհավորում ենք Քրիստոսի պայծառակերպության տոնի՝  վարդավառի կապակցությամբ, բոլորիդ մաղթելով տոնական բարձր տրամադրություն։