Մի գավաթ անդորր (268. Ինչպե՞ս դաստիարակել տան միակ երեխային)
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ աշխարհի շատ երկրներում ծնողների համար դարձել է սովորական երևույթ՝ ունենալ միայն մեկ երեխա: Այս ամենի ակներև պատճառն այն է, որ մարդիկ ամուսնանում են ավելի մեծ տարիքում, քան դա անում էին տարիներ առաջ: Սա շատ կարևոր թեմա է քննարկման համար, քանի որ շատ մարդիկ կարծում են, որ միակ երեխան լինելը ընտանիքում թերություն է կյանքում, մինչդեռ մյուսները կարծում են հակառակը:
Այսօր կխոսենք այդ մասին: Նաև կներկայացնենք հոգեբաններ՝ Արմինե Ղազարյանի և Տաթև Նահապետյանի խորհուրդները տան միակ երեխայի առանձնահատկությունների և նրա դաստիարակելու մասին: Ընկերակցեք մեզ:
Իհարկե ընտանիքի միակ երեխան ունեցող , շատ ծնողներ, , դժգոհում են, որ իրենց համար դժվար է, քանի որ նրանք պետք է զվարճացնեն երեխային և նրա համար զբաղմունք գտնեն, բայց դա միակ խնդիրը չէ այս իրավիճակում:
Ոմանց կարծիքով ծնողների համար ավելի հեշտ է ունենալ մեկ երեխա քան երկու և ավելի։
Իրականում, եթե ընտանիքը միայն մեկ երեխա ունի, նա ավելի շատ ենթակա է ծնողական վերահսկողության:
Երբ ընտանիքում կա երկու կամ ավելի երեխա, նրանք կարող են գործել միասին, և այդ դեպքում ծնողների համար ավելի դժվար է դառնում նրանց կառավարումը:
Ի վերջո, ընտանիքում կա միայն մեկ փոքրիկ մարդ, ով գոռում է, աղաղակում:
Շատ ծնողներ կհամաձայնվեն, որ սա պարզապես հիանալի է:
Ընտանիքում միակ երեխան լինելը նշանակում է լինել ուշադրության կենտրոնում և միայնակ վայելել ծնողների սերը:
Նման երեխաներին անհրաժեշտ չէ խաղալիքներ կիսել եղբայրների կամ քույրերի հետ կամ համաձայնել նրանց հետ, թե ինչ կերակրատեսակ է պատրաստում մայրը ճաշի համար:
Եթերում է հոգեբան Ա․Ղ․
---
Ոմանք համոզված են,որ երբեմն ընտանիքում միակ երեխան լինելը որոշակի թերություններ է առաջացնում:
Օրինակ՝
Այն ամենը, ինչ ուզում է երեխան, մատուցվում է նրան «ոսկե ափսեի վրա»
Ընտանիքի միակ երեխաները հաճախ երեսառած են լինում:
Սա խանգարում է նրանց դառնալ անկախ և պատասխանատու:
Օրինակ ՝ ծնողները ձեզ համար նոր համակարգչային խաղ են գնում այն պատճառով, որ ձեր դասընկերների ծնողները նույնն են գնել:
Երեխայի ցանկությունները բավարարելու վնասը տարիների ընթացքում դրսևորվում է, և այս անգամ երեխան ակնկալում է, որ ծնողները կհոգան նրա բոլոր աննշան կարիքները:
Ոմանք համոզված են,որ եթե երեխան եղբայրներ և քույրեր չունի, նա ավելի դանդաղ կինտեգրվի հասարակության մեջ
Երեխան իր խաղալիքների հետ խաղում է մենակ, իսկ կողքից այդ տեսարանը հիանալի է թվում:
Ի վերջո, երեխաները, ովքեր կարող են խաղալ մեկ ուրիշի հետ, ավելի երջանիկ են:
Եթե երեխան ունի եղբայր կամ քույր (կարևոր չէ ՝ նրանք ավելի մեծ են, թե փոքր), սա նշանակում է, որ նա ունի մեկը, ում հետ կարող է կիսել իր մտքերը և զգացմունքները:
Հետևաբար, երբեմն ընտանիքի միակ երեխաները զգում են իրենց միայնակ:
Երբ երեխան հեռանում է ծնողներից առանձին ապրելու, նա հաճախ մեղքի զգացում է զգում
Ծնողները հիշում են երեխային նրանց ծնված պահից, մինչ այժմ, երբ երեխան մեծացել է և թողնում նրանց:
Երբ նա փոքր էր, ծնողները կատարում էին աննշան քմահաճույքները և ապահովում էին նրա բոլոր կարիքները:
Եվ հիմա, երբ երեխան սկսում է ինքնուրույն կյանք և ստիպված է լինում հեռանալ, նրանք չեն կարող ընդունել այս փաստը և չեն ցանկանում նրան թողնել:
Լոկ այն պատճառով, քանի որ նրանց միակ երեխան է: