Օգոստոս 08, 2021 07:54 Asia/Yerevan

Բարի երեկո հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Դուք լսում եք հայերեն ռադիոժամը։ Եթերում   է  ողջույն բարեկամ հաղորդաշարի հերթական թողարկումը։ Ձեզ մաղթում ենք օգոստոսյան հաճելի երեկո։

Այս շաբաթ Իրանում և Հայաստանում շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել  նախ համառոտ անդրադառնանք այդ իրադարձություններին, ապա անցնենք կայքէջային պտույտին։

Օգոստոսի 5-ին տեղի ունեցավ Իրանի նորընտիր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի  երդմնակալության արարողությունը։

Օգոստոսի 2-ին Երեւանում սկսվեց Հայաստանի Հանրապետության 8-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը։ Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ Արշակ Կարապետյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար։ Ալեն Սիմոնյանը ընտրվեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ։

Իսկ ինչ վերաբերում է սպորտին։ Իրանցի հրաձիգ Ջավադ Ֆորուղին Տոկիոյի Օլիմպիական խաղերում վաստակել է Իրանի առաջին ոսկե մեդալը: Այս մեդալը նաև Օլիմպիական խաղերում հրաձգություն մարձաձևում Իրանի պատմության մեջ առաջին մեդալն է: