Օգոստոս 15, 2021 17:29 Asia/Yerevan

Բարի երեկո հարգարժան  ռադիոլսող բարեկաներ: Ձեզ մաղթում ենք օգոստոսյան  հաճելի երեկո։ Դուք լսում եք ԻԻՀ  Ձայնի Հայերեն Ռադիոժամը, Եթերում է «Ողջույն բարեկամ» հաղորդումը:

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշեց Սուրբ Աստվածածնի վերափոխման՝ խաղողօրհնեքի տոնը։Այս տոնը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որը նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ի ամենամոտ կիրակի օրը։ Շնորհավորում ենք այս բերկրալի տոնի կապակցությամբ և բոլորիդ մաղթում տոնական բարձր տրամադրություն։