Օգոստոս 26, 2021 04:42 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Մոհմենուն սուրահի 81-83-րդ այաներ

بَلْ قَالُوا مِثْلَ مَا قَالَ الْأَوَّلُونَ

قَالُوا أَئِذَا مِتْنَا وَکُنَّا تُرَابًا وَعِظَامًا أَئِنَّا لَمَبْعُوثُونَ

لَقَدْ وُعِدْنَا نَحْنُ وَآبَاؤُنَا هَذَا مِن قَبْلُ إِنْ هَذَا إِلَّا أَسَاطِیرُ الْأَوَّلِینَ

 

(Փոխանակ բացելու իրենց աչքերը), նրանք կրկնում են այն, ինչ ասում էին իրենց նախահայրերը:

 

Նրանք ասում են. «Եթե  մեռնենք, ու մեզանից մնա միայն հող ու ոսկորի կույտ, ինչպե՞ս կկարողանանք հարություն առնել»:

 

Մեզ և մեր նախահայրերին այդպիսի խոստումներ շատ են տվել։ Բայց դրանք նախորդից եկած հեքիաթներ են:

 

Ղուրանը նախորդ այաներում անդրադարձել է այն հարցին, որ մարդիկ վերադառնում են դեպի Աստված: Այս այաներն անդրադառնում են հավատացյալների համոզմունքների նկատմամբ անհավատների ու կռապաշտների հակազդեցությանը: Նրանք համարում են, որ մահից հետո կյանք գոյություն չունի: Այդ մասին խոսել են նաև  նախորդ մարգարեները, սակայն անհավատների նախնիները նույնպես դրանք չեն ընդունել: Նրանք իրենց խոսքերի համար փաստարկներ չեն ներկայացնում և միայն հարցնում են, թե ինչպես կարող է մահից հետո մարդու մարմինը վերակենդանանալ: Բնականաբար, եթե հարությունը մարդու սահմանափակ ընկալմամբ հնարավոր չէ հասկանալ, Արարչի համար, որ ստեղծել է ամեն ինչ, դա հեշտ գործ է: Ուստի այս այաներն ինչպես մյուս այաները, մարդուն հրավիրում են մտածել, որպեսզի հասկանան Աստծո անսահման ուժը: Սակայն շատ մարդիկ չեն օգտագործում իրենց միտքն այս ամենը հասկանալու համար և շարունակում են գնալ այն ճանապարհով, որով գնացել են իրենց նախնիները:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Անհավատները հանդերձյալ կյանքը ժխտելու համար չունեն տրամաբանություն և պատրաստ չեն մտածել մարգարեների խոսքերի շուրջ:

2. Անհավատները մարգարեների խոսքերը հեքիաթ են անվանում, որպեսզի մարդիկ չհետևեն դրանց:

 

Մոհմենուն սուրահի 84-87-րդ այաներ

قُل لِّمَنِ الْأَرْضُ وَمَن فِیهَا إِن کُنتُمْ تَعْلَمُونَ

سَیَقُولُونَ لِلَّهِ قُلْ أَفَلَا تَذَکَّرُونَ

قُلْ مَن رَّبُّ السَّمَاوَاتِ السَّبْعِ وَرَبُّ الْعَرْشِ الْعَظِیمِ

سَیَقُولُونَ لِلَّهِ قُلْ أَفَلَا تَتَّقُونَ

 

Հարցրու նրանց.« Ու՞մ են պատկանում աշխարհն ու դրա վրա ապրող ամեն ինչը: Գիտե՞ք արդյոք»:

 

Նրանք պատասխանում են.«Այդ բոլորը պատկանում են Աստծուն»: Այդ ժամանակ պատասխանիր նրանց.«Միթե չեք բացելու ձեր աչքերը»:

 

Հարցրու նրանց՝ ո՞վ է յոթ երկինքների ու վեհասքանչ գահի վեհապետը:

 

Նրանք կպատասխանե.«Աստված է»: Այդ ժամանակ ասա նրանց.«Դուք Նրանից չե՞ք վախենում»:

 

Այս այաներն անհավատներին ուղղում են որոշակի հարցեր, որպեսզի նրանց խիղճն արթնանա ու  նրանք սկսեն մտածել: Այան, դիմելով հանդերձյալ կյանքը ժխտողներին,  ասում է. «Ո՞վ է ստեղծել այս վեհ երկինքն ու ո՞վ է կառավարում այս աշխարհը»: Ի պատասխան, նրանք ասում են, որ դա Աստված է: Այան  հարցնում է. «Ուրեմն ինչո՞ւ չեք համոզվում, որ նա կարող է վերակենդանացնել մարդուն»: Այլ խոսքով, նրանք, որ ժխտում են հանդերձյալ կյանքը, չեն ճանաչում Աստծո կարողությունը: Նրանք ցանկանում են շարունակել իրենց ցոփ կյանքը, ինչը դեմ է  այս գաղափարախոսությանը:

Այս այաներից սովորում ենք.

1. Անհավատների կամ հանդերձյալ կյանքը ժխտողների հետ բանավեճում, պետք է օգտվել նրանց խոստովանություններից։

2. Արարչագործության մասին ճանաչողությունը պետք է ազդի մարդու վարքագծի ու մտքի վրա և նա պետք է դառնա  բարեպաշտ: Հակառակ դեպքում, դա անիմաստ ճանաչողություն է:

 

Մոմենուն սուրահի 88-90-րդ այաներ

قُلْ مَن بِیَدِهِ مَلَکُوتُ کُلِّ شَیْءٍ وَهُوَ یُجِیرُ وَلَا یُجَارُ عَلَیْهِ إِن کُنتُمْ تَعْلَمُونَ

سَیَقُولُونَ لِلَّهِ قُلْ فَأَنَّى تُسْحَرُونَ

بَلْ أَتَیْنَاهُم بِالْحَقِّ وَإِنَّهُمْ لَکَاذِبُونَ

 

Հարցրու նրանց.«Ում ձեռքում է տիեզերքի ղեկը:Ով է պաշտպանում՝ առանց պաշտպանված լինելու: Գիտե՞ք դուք»:

 

Նրանք կպատասխանեն.«Ամեն ինչ Աստծուն է պատկանում»: Ուրեմն ասա նրանց.«Այսուհանդերձ, ինչու՞ եք ասում, որ կախարդվել եք»:

 

Մենք նրանց տվեցինք ճշմարտությունը, սակայն դեռևս մնում են ստի մեջ:

 

Այս այաները խոսում են Աստծո բացարձակության մասին, ասելով, որ յուրաքանչյուր մարդ, ով ունի խիղճ  և մտածելու կարողություն, խոստովանում է, որ տիեզերքը կառավարվում է որոշակի ուժի կողմից և առանց նրա կամքի, տիեզերքում ոչինչ տեղի չի ունենում: Բոլոր էակները նրա հսկողության տակ են գտնվում և դա միակ բացարձակ ուժն է, որ ոչ մեկից կախված չէ: Ղուրանն այնուհետև ասում է. «Մի՞թե կախարդվել եք, որ ճշմարտությունը չեք կարողանում զատել սխալից: Եթե ընդունում եք որ աշխարհն Աստծուն է  ենթարկվում, ապա ինչո՞ւ եք կասկածում հանդերձյալ կյանքին ու չեք ընդունում ճշմարտությունը»

Այս այաներից սովորում ենք.

1. Պետք է ապավինենք միայն Աստծուն, քանի որ նրանից բացի այլ վստահելի ապավեն չկա։

2. Այն, ինչ ուղարկվել է Աստծո կողմից, ճշմարիտ է: Սակայն մարդը երբեմն այնքան է խորանում նյութապաշտ կյանքի մեջ, որ չի կարողանում տեսնել ճշմարտությունը։