Սեպտեմբեր 26, 2021 15:42 Asia/Yerevan

Սոցիալական և հասարակական կյանքի փոփոխություններից ելնելով` վերջին ժամանակաշրջանում  նախադպրոցականներն իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են մուլտֆիլմեր դիտելով։ Մուլտֆիլմերը, սակայն, ժամանակի ընթացքում դադարել են լինել մշակութային արժեք։ Եթե երկու տասնամյակ առաջ մուլտֆիլմերի մեջ որոշակի դաստիարակչական, ուսուցողական, ճանաչողական նպատակ էր դրվում, ապա այսօր մուլտֆիլմերից շատերի թեմատիկան խնդրահարույց է։

 Ինչպես հայտնի է` հեռուստատեսությունը որոշակի առումով ձևավորում է երեխայի հոգին և իմացական համակարգը, դաստիարակում և ձևավորում է նրա աշխարհայացքը, ճաշակը և ընտրողականությունը։

Ինչպե՞ս են մուլտֆիլմի բացասական տեսարաններն ազդում երեխայի անձնային-հուզական ոլորտի զարգացման վրա։

Ագրեսիվության տեսարան. Մուլտֆիլմի գլխավոր հերոսներն ագրեսիվ են, նրանք նպատակաուղղված են վնաս պատճառել շրջապատին, հարվածում կամ սպանում են մյուս հերոսներին, ընդ որում, նման ագրեսիվ վարքային դրսևորումների մանրամասները, ագրեսիվ վերաբերմունքը բազմակի կրկնվում է, մանրամասնորեն ներկայացվում։

Նման մուլտֆիլմեր դիտելով երեխաների  մոտ սկսում է արտահայտվել դաժանություն, անխղճություն, անհիմն չարություն, և իրական կյանքում երեխան դառնում է ագրեսիվ։

Ինչ վերաբերում է հասարակական նորմերից շեղվող տեսարան- Նման տեսարաններում ոչ ոք մուլտֆիլմի հերոսին չի սովորեցնում կանոնակարգություն, չի տարանջատում կարելի և ոչ կարելի գործողությունները։ Վատ հերոսները մնում են անպատիժ, քանի որ չկա հստակեցում` ի՞նչն է լավ, ի՞նչը` վատ։

Այս դեպքում Երեխայի մոտ ամրապնդվում է բացասական վարքի անպատժելիության պատկերացում, վերանում են սահմանափակումները։ Լավ և վատ, հանդուրժելի և անհանդուրժելի արարքները չեն տարանջատվում։ Ձևավորվում է ամենակարելիության կարծրատիպ։

Երեխայի կյանքի համար վտանգ պարունակող վարքային տեսարանների կրկնօրինակումը ողջամտությունից հեռու է, աննպատակ և վտանգավոր։

Այս դեպքում երեխաների մոտ նկատվում է հակում հերոսի արարքների կրկնօրինակման։ Երեխայի ինքնապահպանման բնազդի հետզարգացում։ Վտանգը  զգալու և ընկալելու սահմանի նվազում, ինչը կարող է հանգեցնել կյանքի համար վտանգավոր վարքի և վնասվածքների։

Տեսարաններ, որտեղ հերոսները դրսևորում են իրենց սեռին ոչ համապատասխան վարք. սեռադերային վարքի, պարտականությունների, տեսքի միախառնում։

Այս ֆիլմերը դիտելիս երեխայի մոտ ձևավորվում են ոչ ադեկվատ պատկերացումներ սեռադերային համապատասխան վարքի վերաբերյալ, ինչպես նաև սեռային նույնականացման աղճատում։ Երեխան հստակ չի պատկերացնում տղամարդու և կնոջ վարքային առանձնահատկությունները, վարքային կանոնները, դերային պարտականությունները։

Ֆիլմերում ցուցադրվում են տեսարաններ, որտեղ առկա է մարդկանց, կենդանիների և բույսերի հանդեպ անարգալից վերաբերմունք։ Նման տեսարաններում անպատժելի է մնում ծաղրանքը` ուղղված ծերությանը, անօգնականությանը, թուլությանը, անկարողությանը։

Այս դեպքում  երեխան սկսվում է բացասական վերաբերմունք ցուցաբերել  ծանոթ մեծահասակների և հասակակիցների հանդեպ։ Նրա մոտ ձևավորվում է արժեքային համակարգի բացակայություն, եսասիրություն, դաժանություն։

Տգեղ և անհրապույր տիկնիկ-հերոսներով լի տեսարաններ. երեխայի համար մուլտ-տիկնիկների արտաքինն ունի առանձնահատուկ կարևորություն։ Դրական կերպարները պետք է լինեն գեղեցիկ, նույնիսկ գրավիչ, իսկ բացասական կերպարները` ընդհակառակը։ Շատ հաճախ բոլոր կերպարները` առանց բացառության, լավ   թե վատ, շատ տգեղ և տձև մարմնակառուցվածք  ունեն։

Ազդեցությունը և հետևանքները.  երեխայի մոտ բացակայում է հերոսի կերպարը, վարքը և վերաբերմունքը ճիշտ գնահատելու  ունակությունը։ Չի կարողանում տեսողական տարանջատել լավ և վատ կերպարները։

Բարեկամներ հոգեբանները կիսում են երեխաների վրա մուլտֆիլմերի բացասական ազդեցության վերաբերյալ ծնողների մտահոգությունները եւ խորհուրդ են տալիս երեխաներին հնարավորինս հեռու պահել ագրեսիա, արյունոտ տեսարաններ պարունակող մուլտֆիլմերից:

 ----

 Հոգեբան Մարիա Թեւոսյանն  ասում է, որ մուլտն ուղղակի շրջապատի հանդեպ երեխայի ճաշակի ձեւավորման անհրաժեշտ միջոց է: «Մուլտի միջոցով երեխան ծանոթանում է կյանքի իրողություններին, թե ինչպես կարելի է հաղթահարել չարը, նախանձն ու ագրեսիան, կրթվում է»,: Հոգեբանները  սակայն, մի բան միանշանակ կարեւորում են: «Մուլտ դիտելիս ծնողը երեխային պետք է ընկերակցի խոսքով, որպեսզի նա ճիշտ ընկալի մուլտի բովանդակությունն ու ասելիքը»:

Դժվար թե մեր օրերում երեխա գտնվի, ում օրն անմասն է մնում մուլտերից: Սակայն հարց է, թե ինչ մուլտ է դիտում երեխան եւ ինչ ազդեցություն է այն ունենում նրա վրա: Ծնողները բողոքում են, որ մուլտ դիտելուց հետո իրենց փոքրիկի վարքում որոշակի ագրեսիվ դրսեւորումներ են նկատվում: Օրինակ, ծնողներից մեկն ասում է,որ շատ-շատերի կողմից սիրված «Մաշան եւ արջը» մուլտը դիտելիս աղջիկիս սկսում է կրկնօրինակել մուլտֆիլմի չարաճճի հերոսուհուն:Նա մուլտը դիտելուց հետո ուղղակի անկառավարելի է դառնում: Նրա մոտ պահանջ է դարձել այդ մուլտֆիլմն ամեն օր դիտելը»:

Թեւոսյանը նշեց, որ եթե, օրինակ, մուլտերում ագրեսիայի դրսեւորումները ինքնապաշտպանության համար են, ապա դա դրական է, իսկ եթե պարզապես հարձակման դրսեւորում, ապա այն կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի վրա: «Բոլորի կողմից սիրված «Նարուտո» մուլտֆիլմում կան կռիվների ու պայքարի տեսարաններ, սակայն մուլտի գլխավոր հերոսը պայքարով նպատակ ունի պաշտպանել հայրենիքը, ընկերությունը: Նա կոչ է անում զերծ մնալ պատերազմից: Սա մեր իրականության հետ սերտ կապված է և բավական դաստիարակչական նշանակություն ունի»,-ասաց նա: Երեխան, սակայն, հաճախ չի կարողանում հասկանալ իմաստը, այլ միայն կռիվն է տեսնում, հենց այդ պատճառով էլ կարեւոր է ծնողի ներկայությունը:

Անդրադառնալով «Մաշան եւ արջը» մուլտին` Թեւոսյանը նշեց, որ այն ծնող-երեխա հարաբերության արտացոլումն է: «Մուլտի հերոսուհին չարաճճի, ակտիվ ու հետաքրքրասեր աղջնակ է, բայց ոչ չար: Այդ տարիքում բոլոր երեխաներն էլ հերոսուհու նման վարք են դրսեւորում, որը նորմալ է: Մուլտը դիտելիս եղեք երեխայի կողքին ու խոսեք ձեր հարաբերությունների մասին»,-հավելեց հոգեբանը:

 

Մանկավարժերն ու հոգեբաններն ահազանգում են մերօրյա մուլտֆիլմերի բացասական ազդեցության մասին: Եկեք քննարկենք՝ լավ, թե վատ ազդեցություն են թողնում մուլտֆիլմերը երեխաների վրա:

Առհասարակ հեռուստացույց դիտելու և համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնելու վնասների մասին բոլորս գիտենք: Դրանք քննարկենք առանձին-առանձին:

Հաջորդական կադրերի արագ փոփոխումը, որն ավելի բնորոշ է ճապոնական մուլտերին, կարող է վնասել երեխայի նյարդային համակարգը: Շատ մասնագետներ պնդում են, որ դրա արդյունքում երեխան կարող է շատ դժվար կենտրոնանալ:

Դաժանություն և ագրեսիվություն

Հերոսների, այդ թվում՝ դրական հերոսների պահվածքը երեխայի մոտ կարող է առաջացնել ագրեսիվություն: Վառ օրինակ են «Թոմը և Ջերին» մուլտֆիլմի հերոսները, որտեղ անընդհատ միմյանց ծեծում են, վնասում: Սա, սակայն, համարվում է «ամենաանվտանգ» մուլտսերիալներից մեկը:

Գեղեցիկի մասին թյուր պատկերացում

Շատ մուլտերում գեղեցիկը ներկայացված է անիրական չափանիշներով: Այս դեպքում երեխաների մոտ գեղեցիկը ձևավորվում է հենց այդ չափանիշներով: Նրանք ձգտում են այդ գեղեցկությանը, սակայն, ինչպես հասկանում եք, այն գոյություն չունի: Հենց այս երևույթն էլ երեխաների մոտ առաջացնում է մի շարք բարդույթներ:

----

Մուլտֆիլմերից շատերն ունեն ուսուցողական բնույթ: Դրանց հերոսների օրինակով երեխան սովորում է չստել, չնեղացնել մյուսներին, ժլատ չլինել: Որպեսզի երեխան ճիշտ հասկանա մուլտֆիլմի դրական իմաստը, դիտումից հետո քննարկեք այն երեխայի հետ: Երեխային հարցրեք՝ ինչու էր հերոսն ընկել դժբախտության մեջ: Ի՞նչն էր սխալ արել և ինչպե՞ս պատժվեց: Ո՞րն է ճիշտ և ո՞րը՝ սխալ:

Քիչ չեն երեխայի զարգացումը խթանող մուլտֆիլմերը, որոնք երեխային սովորեցնում են թվերը, տառերը, օտար լեզուներ: Եվ դա հրաշալի է: Իհարկե, պետք է հասկանալ նաև, որ երեխայի զարգացման համար առաջին հերթին անհրաժեշտ է կենդանի շփում: Այնպես որ, եթե կա հնարավորություն, ապա այդ մուլտֆիլմերը միասին դիտեք:

Պետք չէ երեխային արգելել մուլտֆիլմ դիտել: Հակառակը՝ պետք է փնտրել ու գտնել լավ մուլտֆիլմեր, որոնք և՛ կզբաղեցնեն երեխային, և՛ կսովորեցնեն դրականը: