Հոկտեմբեր 24, 2021 15:23 Asia/Yerevan

Բարի երեկո հարգարժան  ռադիոլսող բարեկաներ:Ձեր ուղեկիցն է Հայերեն ռադիոժամը։ Եթերում է «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի հերթական թողարկումը:

ԱՇՈՒՆ

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից ,

Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

                 Հ Թումանյան