Մայիս 07, 2016 09:20 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան ու Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում քննարկելու ենք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունները: Ընկերակցեք մեզ:

ՀՀ կառավարությունն անցած շաբաթ տեղեկացրեց մի օրինագծի մասին, որը վերջնական վավերացման ենթարկվելուց հետո ԼՂ-ի անկախությունը պաշտոնապես ճանաչվելու է Հայաստանի կողմից:

Ասվում է թե ՀՀ կառավարությունը պատրաստվում է շուտով քննարկման ներկայացնել ԼՂ-ի անկախության պաշտոնապես ճանաչման օրինագիծը:

Թվում է, թե ԼՂ-ի շուրջ Բաքվի ու Երևանի հակամարտությունը շարունակվելով պատերազմի դաշտից փոխադրվել է նաև դիվանագիտական հարթակ:

Նախկին ԽՄ-ից ժառանգություն հասած այս չսպիացած վերքը մի քանի շաբաթ առաջ կրկին բորբոքվեց ու կողմերի միջև արյունալի բախումներ տեղի ունեցան:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հակազդելով Երևանի կողմից ԼՂ-ի անկախությունը պաշտոնապես ճանաչվելու մասին հայ պաշտոնատարների հայտարարություններին, ընդգծել է,որ եթե Լեռնային Ղարաբաղի ճանաչումը տեղի ունենա, կնշանակի, որ խախտվել են միջազգային իրավունքի բոլոր նորմերն, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի բանաձևերը, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի և մի շարք եվրոպական պետությունների որոշումները: Ավելին, դա զրոյին կհավասարեցնի Մինսկի խմբի ներկայացրած բազմաթիվ առաջարկները»:

---

Թուրքմենստանի նախագահն անցած շաբաթ բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով Սաուդյան Արաբիա ուղևորվեց, որտեղ հանդիպում ու զրույց ունեցավ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնատարների հետ: Այցի շրջանակներում ստորագրվեցին Աշխաբադի ու Ռիադի միջև համագործակցության փաստաթղթերը:

Բերդի Մոհամմեդովը նախքան Ս. Արաբիա ուղևորվելն ընդգծելով Ռիադ կատարելիք իր այցի նշանակությունը հայտարարել է, որ Թուրքմենստանի կառավարությունը նկատի առնելով իր ակողմնակալության և բաց դռների քաղաքականությունը տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում ընդլայնելու է Արաբիայի հետ իր հարաբերություններն ու համագործակցությունները:

Ռուս մի փորձագետ համոզված է, որ Թուրքմեստանի գազը Աֆղանստանի ու Պակիստանի տարածքով Հնդկաստան փոխադրող՝ ԹԱՓԻ կոչվող գազատար խողովակագծի կառուցման նախագծին օժանդակելու համար Սաուդյան Արաբիային ու Կատարին դիմում ներկայացնելը Բերդի Մոհամմեդովի Ռիադ կատարած ուղևորության գլխավոր նպատակն է եղել, ինչը չի կարող ցանկալի արդյունքի հանգել:

Ռուս փորձագետ Ալեքսանդր Կնյազովն ակնարկելով ԹԱՓԻ խողովակագծին մասնակից դառնալու համար Աշխաբադի կողմից Դոհային ու Ռիադին ներկայացված առաջարկին, ասել է, որ ԹԱՓԻ խողովակագծի կառուցման հարցում Արաբիայի ու Կատարի հովանավորությունը ձեռք բերելու համար Թուրքմենստանի նախագահի ջանքերը որոշակի նպատակներ են հետապնդում:

Կնյազովի համոզմամբ դրա պատճառներից մեկը տնտեսական խնդիրն է և Աշխաբադը ցանկանում է այս նախագծի իրագործման համար վարկ ստանալ Ռիադից ու Կատարից:

Որպես ԹԱՓԻ խողովակագծի գլխավոր օպերատոր ու իր գազի արտահանման ուղղությամբ այս նախագիծը կարևորող երկիր Թուրքմենստանը պարտավոր է միևնույն ժամանակ հոգ տանել այս խողովակագծի մյուս բաժիններում անվտանգության ապահովման ուղղությամբ:

Դա ի տես այն բանի, որ այս նախագծի չորրորդ կողմը համարվող Հնդկաստանն այնքան էլ դրական կարծիք չունի դրա հանդեպ:

Հատկապես որ գազի գների անկման պատճառով Կատարը ցանկալի դիրքում է հայտնվել և Հնդկաստանը 25-ամյա պայմանագրի շրջագծում պարտավոր է երկու անգամ ավելի թանկ գնով գազ գնել: Ի դեպ Հնդկաստանի կառավարության ներկայացուցիչները 2016 թվականի մարտին տեղեկացրեցին այդ երկրի բնական գազի շուկայի դռները բացելու քաղաքականության մասին: Դա այն իմաստով է, որ Հնդկաստանը նպատակ չունի երկար ժամկետով համաձայնել ԹԱՓԻ գազատար խողովակագծից ստացվող գազի գներին:

Հնդկաստանն իր այդ որոշմամբ գործնականում տնտեսական առումով ոչ-շահավետ է դարձրել ԹԱՓԻ խողովակագիծը: Միևնույն ժամանակ ռուսական «Գազպրոմ»-ն էլ Հնդկաստանի բնական գազի շուկա մուտք գործելու ցանկություն է հայտնել:

---

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն անցած շաբաթ հայտարարեց, որ Ուզբեկստանում բարձրագույն ուսման մեթոդների արդիականացման նախագծի գործադրման համար 42 միլիոն 200 հազար դոլար վարկ են տրամադրում այդ երկրին:

Այս նախագիծն իրականացվելու է 2016-ից 2023 թվականների կտրվածքում և դրա գործադրման պատասխանատվությունը վստահվել է Ուզբեկստանի բարձրագույն ուսման նախարարությանը: Այս նախագծի շրջագծում հզորացվելու են ուսումնական մեթոդների կառավարման պոտենցիալներն ու նաև ընդլայնվելու է որոշ բուհերի ուսումնական միջավայրը:

Ուզբեկստանում Համաշխարհային բանկի ներկայացուցչության նախագահ Ջանգ Խուն Չուն ասել է, որ այս նախագծի գործադրումը կանխելու է աղքատության տարածումը և հանգեցնելու է հանրային բարեկեցության:

«Երկրների գլխավոր կապիտալը նրանց ժողովուրդներն են և նրանց արժանավայել ուսում փոխանցելով կարելի է կրճատել աղքատության մակարդակը և սատարել արդյունավետության աճին ու տնտեսական զարգացմանը»,-ասել է նա:

---

Տաջիկստանի անձնագրային վարչության նախագահի տեղակալը հերքել է այդ երկրի քաղաքացիների համար ազգանվան ռուսական վերջածանցների օգտագործումը:

Ջալալեդդին Ռահիմովն այս կապակցությամբ ասել է. «Տաջիկստանի քաղաքացիների կողմից ազգանվան ռուսական վերջածանցների օգտագործման արգելքը առաջարկի բնույթ է կրում»:

Տաջիկ այս պաշտոնատարն այն պայմաններում է նման արտահայտություն կատարել, երբ մի քանի օր առաջ տեղեկացրել էր մայիսի 1-ից ազգանվան ռուսական վերջածանցների օգտագործումն արգելվելու մասին:

Փորձագետներն ասում են, որ ազգանվան ռուսական վերջածանցների օգտագործումն արգելելու կապակցությամբ Տաջիկստանի իշխանությունների տեսակետի փոխվել է Ռուսաստանի պետդումայի ներկայացուցիչ և Լիբերալ-դեմոկրատական ազգայնական կուսակցության անդամ Իլյա Դրուզդովի սպառնալիքներից հետո:

Ռուսաստանի պետդումայի այս պատգամավորն անարգալից արտահայտություն կատարելով հավակնել էր, որ տեսգրային ռեժիմի վերականգնման ուղղությամբ Ռուսաստանի իշխանությունների կողմից Տաջիկստանի կառավարության հետ հաստատված հեռախոսակապը բավարար կլինի նրա համար, որ նրանք անմիջապես իրենց ազգանունները Իվանովի ու Պետրովի փոխեն:

---

Ղազախստանի նախագահը հակազդելով այդ երկրում բողոքի վերջին հանրահավաքներին զգուշացրել է Ուկրաինայի սցենարը Ղազախստանում կրկնվելու կապակցությամբ:

Նուրսոլթան Նազարբայևն այս կապակցությամբ ասել է, որ Ուկրաինան տարածաշրջանում հզոր տնտեսության տեր երկիր է, սակայն վերջին երկու տարիներին հայտնվել է ճգնաժամի առջև:

Նազարբայևն հիշեցնելով երկու տարի առաջ Կիևում տեղի ունեցած դեպքերն ընդգծել է. «ԽՄ-ից անկախացած երկրորդ մեծ երկիր Ուկրաինայի տնտեսական աճն այսօր Ղազախստանի տնտեսական աճի կեսն է կազմում»:

Նազարբայևի ընդգծմամբ Ուկրաինայում տնտեսական լճացումն ու ճգնաժամն ունեն մեկ պատճառ և դա այդ երկրում ազգային միասնականության բացակայությունն է: «Ուկրաինայի ժողովուրդն այսօր իր երկրի ծաղկման ու առաջադիմության ուղղությամբ համախմբվելու փոխարեն պատերազմում են միմյանց դեմ»,-ասել է Նազարբայևն ավելացնելով. «Դա ի տես այն բանի, որ Ղազախստանում անդորր է տիրում և այս երկրի ժողովուրդն իրար կողքի է նշում ազգային տոները: Հետևաբար կարևոր է, որ երիտասարդությունն էլ պահպանի բարեկամությունն ու խաղաղությունը»:

Ղազախստանի նախագահն այն պայմաններում է նման հայտարարություն կատարել, երբ այդ երկրի տասնյակ քաղաքացիներ արտասահմանցիներին հողատարածք վաճառելու որոշման դեմ ի նշան բողոքի հանրահավաք էին կազմակերպել Մանգսթաուեսկի տարածքում գտնվող Ժանվաոուզեն քաղաքի կենտրոնական հրապարակում:

Ղազախստանի նախագահը համոզված է, որ ժողովրդային հանրահավաքների կուլիսներում կանգնած են այդ երկրի ներքին ընդդիմադիրներն ու արտասահմանյան թշնամիները:

---