Նոյեմբեր 29, 2021 11:31 Asia/Yerevan

«Այո ամեն ինչում ուրիշներն են մեղավոր»: Հարգելի ռադիոլսող ունկնդիրներ անշուշտ այս նախադասությունը շատերիդ հիշեցրեց ձեր մանկության օրերը,երբ սխալ էիք թույլ տալիս մեղադրում էիք ուրիշներին: Սակայն խնդիրը նրանում է, որ այն հանդիպում է նաև հասուն տարիքում: Ինչո՞ւ է մեզ դժվար ընդունել այդ զգացումը և ե՞րբ է այն հաճախ հանդիպում:

Մեր դժբախտությունների և անհաջողությունների համար ինքներս մեզ մեղադրելու փոխարեն, հաճախ մեղադրում ենք ուրիշներին։ Այսօր կխոսենք մեր սխալների համար այլ մարդկանց մեղադրելու և ցածր ինքնագնահատականի կապի մասին։

Երբ փոքր էինք, մեր սխալների համար մեղադրում էինք մեր քրոջը կամ եղբորը։ Բայց հասունանալով, մեզնից շատերը դեռ մեղադրում են իրենց սխալների և դժվարությունների համար այլ մարդկանց ու չեն ուզում պատասխան տալ իրենց գործած սխալների համար։ Կարևոր չէ, թե դա ինչ է՝ լինի ավտոբուսից ուշանալ, թե կռիվ զուգընկերոջ հետ, կամ էլ՝ աշխատանքում թույլ տված որևէ սխալ։ Հաճախ մենք մեղադրում ենք այլ մարդկանց՝ չհասկանալով, որ իրականում մենք ենք սխալ թույլ տվել։

Սովորաբար մենք հակված ենք գնդակն այլ տեղ գցելու: Մտածում ենք, որ ուրիշներն են մեղավոր. «Հասարակությունն է մեղավոր, որ ես այսպիսին եմ: Մի՞թե սա կյանք է, որ մենք ենք ապրում: Ուրիշներն են մեղավոր, որ ես խենթանում եմ: Կինս է մեղավոր, որ ինձ աշխատավայրից շտապ կանչում են, որ այնտեղ խնդիրներ կան, նյարդայնացնող իրադրություն է և շատ նման արտահայտություններ հաճախ ենք լսում:Եկեք ընդունենք, որ յուրաքանչյուրս  պատասխանատու ենք այն ամենի համար, ինչ կատարվում է մեր կյանքում: Այլ խոսքով՝ եկեք այլոց վրա չբարդենք պատասխանատվությունն այն բանի համար, թե մենք մեզ ինչպես ենք զգում, դադարենք ասելուց. «Սրա համար երեխաս է մեղավոր, ամուսինս, կինս», և կհասկանանք, որ մեր մեզանից է կախված այն, թե ինչպես ենք մեզ զգում: Մենք ազատ ենք ուրախություն, վրդովմունք զգալու, լաց լինելու, փնթփնթալու, տխրելու կամ երջանիկ լինելու համար: Մենք կարող ենք երջանիկ լինել:

---

-Մեղքի զգացումը բացասական հույզերից մեկն է։ Բայց սեփական արարքների համար պատասխանատվություն կրելը ոչ միշտ և ոչ բոլորի մոտ է առաջացնում մեղքի զգացում։ Մյուսները ընդունակ են սառը դատելու և իրավիճակից դասեր քաղելու, նույն սխալն ապագայում չկրկնելու համար՝ իրենց մեղադրելու, մեղքի զգացում ունենալու փոխարեն։ Իսկ մյուսները մեղադրում են իրենց կատարած սխալի կամ որևէ դժվարության համար։ Նրանց մեղքի զգացումն այնքան մեծ է, որ չի թողնում լիարժեք ապրել։ Երբ մեզ համար հոգեբանական մակարդակում ծանր է ընդունել սխալը, ապա մենք սկսում ենք մեր դժվարությունների և անհաջողությունների համար մեղադրել ուրիշներին։ Այն մարդիկ, որոնք ունեն ցածր ինքնագնահատական, իրենց ուսերին են վերցնում անգամ ուրիշի պատասխանատվությունը։ Կարծես թե նրանց դուր է գալիս զբաղվել ինքնաքննադատությամբ։ Հաճախ սրանք այն մարդիկ են, որոնց փոքր ժամանակ ծնողները քննադատել են, չեն թողել զգալ իրենց ուժեղ և կայացած։

---

Հո­գե­բան Սոֆի Բաբայանն ասում է.«Հա­ջո­ղակ լի­նել և հաս­նել ո­րո­շա­կի ձեռք­բե­րում­նե­րի ցան­կա­նում են շատ-շա­տե­րը, ին­չը բնա­կան է: Մինչ­դեռ ցա­վով պետք է ար­ձա­նագ­րել, որ քիչ չեն թույլ ու կա­մա­զուրկ մար­դիկ, ով­քեր ոչ միայն չեն հաս­նում ի­րենց նպա­տակ­նե­րին, այլև ի­րենց ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի մեջ մե­ղադ­րում են ու­րիշ­նե­րին, ար­տա­քին հան­գա­մանք­նե­րը, նույ­նիսկ ճա­կա­տագ­րին:

Այս մար­դիկ հա­մոզ­ված են, որ ի­րենց մշ­տա­կան ըն­կճ­վա­ծու­թյունն ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի հետևանք է, մինչ­դեռ ի­րա­կա­նում հա­կա­ռակն է: Ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի հա­մար պատ­ճառ են հան­դի­սա­նում տվյալ անձ­նա­վո­րու­թյան մշ­տա­կան բա­ցա­սա­կան հույ­զե­րը, ու­րիշ­նե­րին քն­նա­դա­տելն ու դա­տե­լը, հա­կա­սա­կան մտ­քե­րը: Այ­սօ­րի­նակ տրա­մադր­վա­ծու­թյուն­նե­րից խու­սա­փե­լու կամ դրան­ցից ա­զատ­վե­լու հա­մար նախևա­ռաջ մարդ պետք է սի­րի ու հար­գի և՛ ինքն ի­րեն, և՛մեր­ձա­վո­րին: Նա, ով չի սի­րում մարդ­կանց, այլ միայն ինքն ի­րեն, ի­րա­կա­նում զուրկ է ճշ­մա­րիտ սի­րուց: Ամ­բողջ կյան­քում ինքն ի­րեն մե­ղադ­րել ան­ցյա­լի վրի­պում­նե­րի հա­մար առն­վազն անմ­տու­թյուն է: Պետք է ուղ­ղա­կի դա­սեր քա­ղել ան­ցյա­լից, հնա­րա­վո­րինս ճիշտ գնա­հա­տել ներ­կան, նույ­նիսկ ա­մե­նա­վատ­թար ի­րա­վի­ճա­կում փոր­ձել տես­նել դրա­կանն ու կենտ­րո­նա­նալ դրա վրա: Քան­զի հաս­նել հա­ջո­ղու­թյուն­նե­րի հնա­րա­վոր չէ` ու­սե­րին կրե­լով մեղ­քի զգա­ցումն ու ան­հա­ջո­ղակ մար­դու պատ­րան­քը:
Մար­դու ինք­նագ­նա­հա­տա­կա­նը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ փո­փո­խու­թյան է են­թարկ­վում, ին­չի ուղ­ղու­թյամբ պետք է ա­նընդ­մեջ աշ­խա­տել, փոր­ձել դուրս գալ ոչ ցան­կա­լի ի­րա­վի­ճակ­նե­րից ու ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից: Նկա­տե­լի է, որ ո­րոշ ան­ձինք, ու­նե­նա­լով և՛ տա­ղանդ, և՛ գի­տե­լիք­ներ, և՛ այլ հնա­րա­վո­րու­թյուն­ներ, եր­բեմն հա­ջո­ղու­թյուն­նե­րի հաս­նե­լու հա­մար զգա­լի ջան­քեր են գոր­ծադ­րում: Ո­րոշ­ներն էլ, չու­նե­նա­լով ա­ռա­ջին­նե­րի պո­տեն­ցիալ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, շատ ա­րագ մեծ հա­ջո­ղու­թյուն­նե­րի են հաս­նում: Բա­նն այն է, որ վեր­ջին­ներս ինք­նավս­տահ են, կա­րո­ղա­նում են ճիշտ ներ­կա­յաց­նել ի­րենց: Պարզ­վում է` գոր­ծա­տու­ներն այդ­պի­սի­նե­րին վս­տա­հում են: Ինք­նավս­տահ մար­դիկ,տստ հոգեբանի ա­վե­լի հա­վա­սա­րակ­շռ­ված են, նրանց հետ հե­տաքր­քիր է հա­ղոր­դակց­վե­լը, ու­նեն հու­մո­րի զգա­ցում ու սուր միտք, ա­մեն ման­րու­քի հա­մար չեն վի­րա­վոր­վում, ձգ­տում են ի­րա­վի­ճա­կից դուրս գալ ա­ռանց վեր­բալ (խոս­քի մի­ջո­ցով) ընդ­հա­րում­նե­րի: Եվ հա­կա­ռա­կը, նա, ով ա­նընդ­հատ պատ­ճառ է փնտ­րում վե­ճի մեջ մտ­նե­լու, ցան­կա­ցած ա­ռի­թով ձայ­նը բարձ­րաց­նում է, այդ­պի­սին թե­րար­ժեք է, եր­բեմն նաև վախ­կոտ: Նման­նե­րը վա­նում են մարդ­կանց, հետևա­բար նաև զրկ­վում են ցան­կա­լի կա­րիե­րա­յի հաս­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից:
Ինք­նագ­նա­հա­տա­կա­նի հա­մար շատ կարևոր է ոչ միայն հա­մա­պա­տաս­խան հո­գե­բա­նա­կան տրա­մադր­վա­ծու­թյու­նը, այլև ֆի­զի­կա­կա­նի հան­դեպ ու­շադ­րու­թյու­նը: Անհ­րա­ժեշտ է կո­փել մար­մի­նը, զբաղ­վել մարմ­նա­մար­զու­թյամբ, վա­զել, պա­րել, կա­րո­ղա­նալ տի­րա­պե­տել ու­ղիղ քայլ­ված­քին: Նրանք, ով­քեր կո­րա­ցած են քայ­լում, վախ­վո­րած դեմք ու­նեն, չեն կա­րող ու­շադ­րու­թյուն գրա­վել, հետևա­բար նաև չեն հա­մար­վի հա­ջո­ղակ: Հո­գե­բան­ներն ա­պա­ցու­ցել են, որ ու­ղիղ պա­հե­լով ի­րա­նը` զգա­լիո­րեն մե­ծա­նում է ինք­նագ­նա­հա­տա­կա­նը: Նրանք, ով­քեր ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով ճնշ­ված են զգում ի­րենց, կամ` ան­վս­տահ, կա­րող են փոր­ձել ուղղ­վել և միան­գա­մից կզ­գան տար­բե­րու­թյու­նը: Այս­տեղ գոր­ծում է հո­գե­սո­մա­տիկ (հո­գե­ֆի­զի­կա­կան) յու­րա­հա­տուկ մի ֆե­նո­մեն. մարմ­նի ճիշտ դիրքն ան­մի­ջա­կա­նո­րեն դրա­կան ներ­գոր­ծու­թյուն է ու­նե­նում հո­գե­կա­նի վրա. ու­ղիղ ի­րան ու­նե­ցող մար­դիկ շատ ա­վե­լի ինք­նավս­տահ ու գրա­վիչ են զգում ի­րենց: Իսկ նման դրա­կան հո­գե­վի­ճակ­ներ ու­նե­նա­լով, մարդ չի կա­րող ի­րեն թույլ ու տկար զգալ։

---

Ամփոփելով՝ կարելի է ասել, որ պետք է գիտակցել ու ընդունել սեփական սխալները։ Դա շատ ջանք կպահանջի, սակայն արդյունքը կգոհացնի բոլորիս։ Պետք չէ սեփական սխալների համար մեղադրել ուրիշներին, պետք է վերլուծել, հասկանալ, թե որտեղ ենք սխալվել, ուղղել այդ սխալն ու առաջ շարժվել։