Շաբաթվա ամփոփում
Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի Ձեր ուշադրությանը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին:
Ուղերձում ՀՀ նախագահը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորելով ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին անդրադարձել է նաև երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման թեմային:
ՀՀ նախագահի ուղերձում մասնավորապես նշված է. «Հայաստանը կարևորում է Իրանի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը, որը կարևորագույն պայման է մեր պետությունների բարգավաճման ու տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման համար»:
-------------------------------
Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանին մասնակցության շրջանակներում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շարունակում է հանդիպումներ ունենալ այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների, ներկայացուցիչների հետ:
Դեկտեմբերի 15-ին Շարմ Էլ Շեյխում կայացել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմի հանդիպումը, որին մասնակցել է նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը:
Կողմերը քննարկել են երկու հարևան և բարեկամ երկրների միջև իրավական ոլորտում համագործակցության արդիական հարցեր:
Երկուստեք բարձր է գնահատվել վերջին շրջանում Հայաստանի և Իրանի դատախազությունների միջև հարաբերությունների զարգացման և սերտացման դինամիկան, փոխվստահության և փոխգործակցության մակարդակի շարունակական աճը, ինչի վկայությունն են ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազների արդյունավետ փոխայցելությունները: Դրանց ընթացքում պլանավորվում են հեռանկարային նոր համատեղ միջոցառումներ՝ միտված հանձնման և քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման, թմրամիջոցների մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի սահմանահատումների և ապօրինի միգրացիայի դեպքերով քրեական գործերի քննության և դրանց նկատմամբ դատախազական վերահսկողության, ինչպես նաև ալ գործընթացների արդյունավետության բարձրացմանը: Բացի այդ նշվել է նաև, որ օպերատիվ լուծումներ են ստանում երկուստեք բարձրացվող քրեաիրավական բնույթի խնդիրներ՝ հիմքում ունենալով երկու երկրների ներքին օրենսդրության հարգումը, իրավական անվտանգությունը, տնտեսական, մշակութային, հումանիտար կապերի ամրապնդման համատեքստում միմյանց երկրների տարածքում գտնվող իրենց քաղաքացիների ապահովությունը և իրավունքները:
ՀՀ գլխավոր դատախազը, մասնավորապես, գոհունակություն է հայտնել Իրանի գլխավոր դատախազի անմիջական միջամտությամբ քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին Հայաստանի իրավասու մարմինների միջնորդություններն Իրանի իրավասու մարմինների կողմից կատարելու խնդրի լուծման կապակցությամբ։
Արթուր Դավթյանը և Ամին Հոսեյն Ռահիմին մտահոգություն են հայտնել տարածաշրջանում ստեղծված անվտանգության իրավիճակի, դրանով պայմանավորված՝ շարունակվող լարվածությունից տուժող տարածաշրջանի բնակչության կենսական իրավունքների պաշտպանության ի հայտ եկող մարտահրավերների, խոչընդոտների կապակցությամբ:
Առաջնային է համարվել տևական կայունության և խաղաղության ապահովումը, կողմերը վերահաստատել են իրենց սկզբունքային մոտեցումը տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, հակառակին ուղղված միտումները թույլ չտալու հարցում: Կրկին շեշտվել է այս ուղղությամբ ջանքերը համատեղելու, ահաբեկչության, ինչպես նաև անդրազգային բնույթի այլ հանցագործությունների դեմ պայքարում վճռականությունն ցուցաբերելու և եկկողմ ու բազմակողմ ձևաչափերով գործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
---------------------------
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում` Եվրոպական խորհրդում, մասնակցել է Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին:
Միջոցառմանը մասնակցել են ԱԼԳ մասնակից պետությունների` Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի առաջնորդները, ինչպես նաև՝ Եվրոպական միության անդամ երկրների ղեկավարները:
Լիագումար նիստի սկզբում ողջույնի խոսքով գագաթնաժողովի մասնակիցներին դիմել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, այնուհետև ելույթներով են հանդես եկել ԱԼԳ մասնակից երկրների, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների ղեկավարները:
Վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Արևելյան գործընկերության շրջանակում Եվրոպական միության հետ համագործակցությանը, մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և ժողովրդավարության ամրապնդման քայլերին, փոքր և միջին բիզնեսի, ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:
ԱԼԳ 6-րդ գագաթնաժողովը կենտրոնանում է առանցքային հինգ ոլորտների՝ տնտեսության, կառավարման, շրջակա միջավայրի, թվայնացման և հասարակությունների ուղղությամբ աջակցության վրա։
----------------------------------
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստում հայտարարեց. «Ալիևի հետ վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումը»:
Մեր մտադրությունը և ցանկությունն է օր առաջ ունենալ այդ երկաթուղին, ես չեմ ուզում գերագնահատել այս պայմանավորվածության և նախագծի նշանակությունը, բայց մյուս կողմից չեմ ուզում թերագնահատել։ Սա մի կարևոր պայմանավորվածություն է, որը, իհարկե, հույս ունեմ, որ ճշգրիտ ձևով կիրագործենք: Այս մասին կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը;
«Բրյուսելում տեղի ուենցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումը և պայմանավորվածությունը»,- ասել է նա:
Նա հիշեցրեց, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմինիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ՝ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան խմբի քննարկումների արդյունքում։
«Ուզում եմ ընդգծել, որ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Հայստանը այս երկաթուղիով հասանելիություն կստանա դեպի Իրան, Ռուսաստան, իսկ Ադրբեջանը՝ Նախիջևան»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե հաջողվի որոշակի արդյունավետ երկխոսություն սկսել Թուրքիայի հետ և հաջողվի հասնել սահմանի և կոմունիկացիաների բացմանը, այս նախագիծը կարող է շատ ավելի մեծ մասշտաբ ներառել: Նա նշեց՝ ըստ էության Երախսից դեպի Գյումրի երկաթուղի գոյություն ունի, և Գյումրիից Կարս երկաթուղի ևս գոյություն ունի։
«Մենք պետք է սկսենք շինարարությունը, իհարկե, մինչ բուն շինարարությունը մեծ աշխատանք կա անելու, որոնց մի մասը արդեն իսկ արված է, բայց հիմա գործնական, ամենօրյա աշխատանքով պետք է լուծենք այս խնդիրը»,-ասաց նա և հայտնեց, որ ավելի նեղ կազմով պետք է խորհրդատվություն անցկացնեն։
«Մեր մտադրությունը և ցանկությունն է օր առաջ ունենալ այդ երկաթուղին, ես չեմ ուզում գերագնահատել այս պայմանավորվածության և նախագծի նշանակությունը, բայց մյուս կողմից չեմ ուզում թերագնահատել։ Սա մի կարևոր պայմանավորվածություն է, որը, իհարկե, հույս ունեմ, որ ճշգրիտ ձևով կիրագործենք, որը էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային միջավայրը և առաջիկայում պետք է կենտրոնանանք այս խնդրի լուծման հետ կապված»,-ասաց նա և նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շփուները շարունակել։
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները դեկտեմբերի 14-ին և 15-ին առանձին հանդիպումներ ունեցան, որոնք տեղի ունեցան ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ:
------------------
Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանն անդրադարձել է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գործարկման խնդրին և դրանով պայմանավորված լոգիստիկ հարցերի տնտեսական ու քաղաքական գործոններին։
-------------------
Անցայլ մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի նախագահի որդեգրած քաղաքականությունները, հատկապես Հայաստանի հետ հակամարտությունները վերջ տալու ուղղությամբ, Հարավային Կովկասի երկրներում ավելացրել է վտանգները և տարածաշրջանի հարևան երկրներին կանգնեցնելու է լուրջ սպառնալիքների առջև:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակելով իր տարածաշրջանային անհամապատասխան քաղաքականությունները, հերթական անգամ լուրջ սպառնալիքներ է առաջացրել տարածաշրջանի անկախ երկրների, հատկապես՝ Իրանի ու Ռուսաստանի համար: Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ, Իլհամ Ալիևն Ադրբեջանի ու այս կառույցի հարաբերությունների ընդլայնման ցանկություն է հայտնել: Այս հանդիպման ընթացքում հայտարարելով, որ իր երկիրը ռազմավարական հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, Ադրբեջանի նախագահը հստակեցրել է.«ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի զինված ուժերի օպերատիվ համադրությունն ընդլայնվում է»:
Ադրբեջանի նախագահը մամուլի ասուլիսում կրկնել է նաև Հայաստանի տարածքում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապ հաստատելու համար «Զանգեզուրի միջանցքի» կառուցման անհրաժեշտությունը։ Հայաստանի տարածքում Թուրքիայի կառավարության արծարծած «Զանգեզուրի միջանցքի» նախագծի գործադրման մասին հայտարարությունը կրկնվում է Ադրբեջանի նախագահի կողմից, այն էլ այն պայմաններում, երբ ավելի վաղ, Երևանի պետայրերը բազմիցս իրենց հակառակությունն են հայտնել մտածելու տեղիք տվող այս նախագծի իրագործմանը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել է.«Հայաստանը դեմ է իր տարածքով Արբեջանը Նախիջևանին միացնող միջանցքի տրամադրմանը»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևի խոսքերը ցույց են տալիս, որ Բաքվի կառավարությունը գտնվում է Թուրքիայի ծանր ճնշման տակ և Հարավային Կովկասում իր ազգային շահերը հետապնդելու փոխարեն, մշտապես հետապնդում է Թուրքիայի շահերը։ Ադրբեջանի նախագահի Բրյուսել այցից առաջ, Թուրքիայի Պնախարար Հուլուսի Աքարը հայտարարել է իր երկրի աջակցությունը հարավկովկասյան այս երկրի բանակի արդիականացմանը։ Թուրքիայի պառլամենտում Հուլուսի Աքարն ասել է.«Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը հետագայում կընդլայնեն երկկողմ համագործակցությունը»։