Դեկտեմբեր 19, 2021 12:23 Asia/Yerevan

Բարի երեկո սիրելի  ունկնդիրներ։ Ընդամենը երկու օր է մնացել Աշնան եղանակի ավարտին։ Բոլորս պատրաստվում ենք դիմավորելու  ձմեռնամուտը։Երկու օրից մեր երկիր Իրանում նշելու ենք  ձեմռնամուտի կամ Յալդայի գիշերը:

Այսօր ներկայացնում ենք Աշնան վերջին հաղորդումը։ Իրանական տոմարով աշնան վերջին ամսվա՝ ազարի վերջին օրվա գիշերը ավանդաբար նշվում  է ձմռան գալուստը կամ Յալդայի գիշերը: Յալդայի գիշերվա (Շաբ-ե Յալդա)-ի տոնը համարվում է իրանցիների հնագույն տոներից մեկը:

Յալդայի կամ ձմեռնամուտի գիշերն իրանցիները հավաքվում են ընտանիքի մեծերի մոտ, և տոնական սեղան պատրաստում, որի վրա դնում են ձմերուկ, ընկույզ, չրեր, տարբեր մրգեր, այդ թվում՝ նուռ: Այս ամենը խորհրդանշում է  առողջություն, առատություն և երջանկություն: Հավաքվածներն ընթերցում են հատվածներ Շահնամեից և գուշակություններ անում Հաֆեզի բանաստեղծություններով:

Նախօրոք բոլորիդ շնորհավորում ենք ձմեռնամուտի կապակցությամբ և այս ցրտաշունչ եղանակին բոլորիդ մաղթում ենք  հոգու ջերմություն և ամենակարևորը առողջություն ,որը գրավականն է երջանկության։