Ողջույն բարեկամ-295
Բարի երեկո սիրելի ունկնդիրներ։ Ընդամենը երկու օր է մնացել Աշնան եղանակի ավարտին։ Բոլորս պատրաստվում ենք դիմավորելու ձմեռնամուտը։Երկու օրից մեր երկիր Իրանում նշելու ենք ձեմռնամուտի կամ Յալդայի գիշերը:
Այսօր ներկայացնում ենք Աշնան վերջին հաղորդումը։ Իրանական տոմարով աշնան վերջին ամսվա՝ ազարի վերջին օրվա գիշերը ավանդաբար նշվում է ձմռան գալուստը կամ Յալդայի գիշերը: Յալդայի գիշերվա (Շաբ-ե Յալդա)-ի տոնը համարվում է իրանցիների հնագույն տոներից մեկը:
Յալդայի կամ ձմեռնամուտի գիշերն իրանցիները հավաքվում են ընտանիքի մեծերի մոտ, և տոնական սեղան պատրաստում, որի վրա դնում են ձմերուկ, ընկույզ, չրեր, տարբեր մրգեր, այդ թվում՝ նուռ: Այս ամենը խորհրդանշում է առողջություն, առատություն և երջանկություն: Հավաքվածներն ընթերցում են հատվածներ Շահնամեից և գուշակություններ անում Հաֆեզի բանաստեղծություններով:
Նախօրոք բոլորիդ շնորհավորում ենք ձմեռնամուտի կապակցությամբ և այս ցրտաշունչ եղանակին բոլորիդ մաղթում ենք հոգու ջերմություն և ամենակարևորը առողջություն ,որը գրավականն է երջանկության։