Ողջույն բարեկամ-298
- Բ ա՜ ր և, - Քե՛զ Ու Ձե՛զ, Ծանո՜թ-անծանո՜թ իմ սիրելիներ: Թո՛ղ անկարելին դառնա կարելի Աշխարհո՛ւմ համայն, Ամենքի՛ս համար, Դառնա կարելի վաղն ու հենց հիմա, Դառնա կարելի մե՛կ բառով՝ - Բ ա՜ ր և...
Բարի երեկո՝ հարգարժան ունկնդիրներ։ Եթերում հայերեն ռադիոժամն է։ Ներկայացնում ենք Ողջույն բարեկամ հաղորդաշարի 2022 թվականի երկրորդ թողարկումը։
Հավատանք, որ 2022 թվականը խաղաղություն,առողջություն և հույս կպարգևի: Հուսանք, որ այն արարման մեկնարկ կդառնա։ Եկեք, հավատանք հրաշքներին։ Եկեք հավատանք, որ ամենալավը դեռ առջևում է:
Հարգելի բարեկամ հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Ս․ Ծնունդը և Մկրտությունը։ Շնորհավորում ենք այս բարեբաստիկ տոնի կապակցությամբ։