Փետրվար 07, 2022 15:52 Asia/Yerevan

Բարի երեկո սիրելի ռադիոլսող բարեկամներ։ Ձեր ուղեկիցն է Հայերեն ռադիոժամը։ Ներկայացնում ենք «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի հերթական թողարկումը։

«Մարդ այնքան մեծ է, ինչքան որ նա ընդունակ է ուրիշներին սիրելու:

Երբ սիրում ես քո ընկերին, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ՝ միայն քո ես-ը:

Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն ընկերիդ:

Մարդկությունը սիրիր ― մարդկության չափ մեծ կլինես։

Տիեզերքը սիրիր ― տիեզերքի չափ մեծ կլինես»: