Փետրվար 22, 2022 02:20 Asia/Yerevan

 Բարի երեկո հարգարժան  ռադիոլսող բարեկաներ: Ձեզ մաղթում ենք փետրվարյան հաճելի երեկո։ Դուք լսում եք ԻԻՀ  Ձայնի հայերեն Ռադիոժամը, եթերում է «Ողջույն բարեկամ» հաղորդաշարը: Հարգելի բարեկամներ նշենք,որ փետրվարի 19-ն Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-ամյակն է:

Մի՞թե դժվար է

«Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք։ Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի. մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։ Մի՞թե դժվար է»։

                               Հովհաննես Թումանյան 1913 թ․