Մայիս 22, 2022 15:46 Asia/Yerevan

Բարի երեկո հարգարժան ունկնդիրներ։Եթերում է «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի  հերթական թողարկումը։ Բոլորիդ մաղթում ենք հույս , սեր և հավատ։

 

Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ,-
Եթե քնած եմ՝ քնից արթնանալ,
Թե դուռը բաց է՝ իզուր չբանալ,
Եղածով երբեք չհանգստանալ
Եվ չասել, թե իմ արածն արեցի:
Չասել, թե ամբողջ սրտով սիրեցի,
Չասել, թե արդեն փառքին տիրեցի,
Դեռ երգը մտքում՝ չասել գրեցի,
Դեռ քարը հանքում՝ չասել կրեցի.
Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ:

                                              Գևորգ Էմին