Մայիս 29, 2022 11:47 Asia/Yerevan

Բարի հանդիպում հարգարժան  ունկնդիրներ: Սիրելի բարեկամ շնորհակալություն ձեզ ,որ նախապատվությունը տվել եք հայերեն ռադիոժամին: Անմահ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հավերժաբույր «Անուշ» պոեմում նկարագրված Համբարձման տոնի գովքով  սկսում ենք մեր այսօրվա հաղորդումը։

 

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով,
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով։

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Լավ օրեր յայլա,
Յայլա ջան, յայլա։

Երգ ու բույր խառնած,
Թև-թևի բըռնած,
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում՝
Ինչպես թիթեռներ։

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Լավ օրեր յայլա,
Յայլա ջան, յայլա։