Ողջույն բարեկամ-317
Մայիս 29, 2022 11:47 Asia/Yerevan
Բարի հանդիպում հարգարժան ունկնդիրներ: Սիրելի բարեկամ շնորհակալություն ձեզ ,որ նախապատվությունը տվել եք հայերեն ռադիոժամին: Անմահ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հավերժաբույր «Անուշ» պոեմում նկարագրված Համբարձման տոնի գովքով սկսում ենք մեր այսօրվա հաղորդումը։
Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով,
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով։
Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Լավ օրեր յայլա,
Յայլա ջան, յայլա։
Երգ ու բույր խառնած,
Թև-թևի բըռնած,
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում՝
Ինչպես թիթեռներ։
Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Լավ օրեր յայլա,
Յայլա ջան, յայլա։
Պիտակ