Ողջույն բարեկամ-318
Բարի հանդիպում հարգարժան տիկնայք ու պարոնայք ,տատիկներ ու պապիկներ, աղջիկներ ու տղաներ մեր շատ սիրելի ունկնդիրներ: Սիրելի բարեկամ շնորհակալություն ձեզ ,որ նախապատվությունը տվել եք հայերեն ռադիոժամին:
Դերվիշների սրտի համար դու դարման ես մի ամոքող,
Դու ես նրանց օգնող փերին, հանգույցների կապը բացող,
Սար ու ծառի ու գեղանու պատկերը վառ անզուգական:
Սա է բոլոր դերվիշների կյանքի հասույթը սիրտ գերող:
Ինձ պատիվ է, որ գութ հայցող ես քո մուրացիկը լինեմ,
Եվ անձնուրաց իմ կամքով գամ, քո ստրուկն ու գերին լինեմ:
Քո զայրույթից հողմացրիվ ու խռովքդ տանող լինեմ
Եվ աղեղից լարված նետին անզուգական թիրախ լինեմ:
Հարգելի բարեկամ այսօր մեր հաղորդման էջը բացեցինք Իմամ Խոմեյնիի երկու քառյակներով՝ Հրայր Մովսիսյանի թարգմանությամբ։