Հունիս 12, 2022 15:06 Asia/Yerevan

Բարի  երեկո՝ մեզ արդեն հարազատ դարձած ունկնդիր բարեկամներ։ Եթերում է Ողջույն բարեկամ հաղորդաշարի հերթական թողարկումը։

 

 

Մենք ամենքս հյուր ենք կյանքում
Մեր ծննդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

                                    Հ. Թումանյան