Հուլիս 14, 2022 06:55 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ղեսաս սուրահի 43-րդ այա

 

وَلَقَدْ آتَیْنَا مُوسَى الْکِتَابَ مِنْ بَعْدِ مَا أَهْلَکْنَا الْقُرُونَ الْأُولَىٰ بَصَائِرَ لِلنَّاسِ وَهُدًى وَرَحْمَةً لَعَلَّهُمْ یَتَذَکَّرُونَ

 

Հին սերունդներին վերացնելուց հետո Մովսեսին տվեցինք Երկնային գիրքը, որը լուսավորում էր մարդկանց և երկնային շնորհների գրավականն էր ու առաջնորդը: Թերևս նրանք խրատ ընդունեն:

 

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ փարավոնն ու նրա զորքը խորտակվեցին Նեղոսի ջրերում: Այս այան ասում է, որ երբ Իսրայելի ժողովուրդը փրկվեց փարավոնի իշխանությունից, նրանց առաջնորդելու համար, Մովսեսին ուղարկեցինք Հնգամատյանը, որպեսզի ստանան Աստծու բարիքները: Իհարկե, եթե նրանք էլ Հնգամատյանի նկատամբ հավատք չունենան, և կանգնեն ճշմարտության դեմ, կարժանանան  Աստծու չարչարանքներին, ինչպես նախորդ ազգերը։

Այս այայից սովորում ենք․

1. Աստծո գրքեր  և մարգարեներ  ուղարկելն Աստծու բարիքներից է, որպեսզի մարդն առաջնորդվի և նրա գիտույթունը բարձրանա։

2. Աստծու ավանդույթները պատմության ընթացքում չեն փոխվում: Պատմությունից շեղված յուրաքանչյուր ժողովուրդ, ի վերջո ոչնաչցվել է։

 

Ղեսաս սուրահի 44 և 45-րդ այաներ

 

وَمَا کُنْتَ بِجَانِبِ الْغَرْبِیِّ إِذْ قَضَیْنَا إِلَىٰ مُوسَى الْأَمْرَ وَمَا کُنْتَ مِنَ الشَّاهِدِینَ

وَلَٰکِنَّا أَنْشَأْنَا قُرُونًا فَتَطَاوَلَ عَلَیْهِمُ الْعُمُرُ ۚ وَمَا کُنْتَ ثَاوِیًا فِی أَهْلِ مَدْیَنَ تَتْلُو عَلَیْهِمْ آیَاتِنَا وَلَٰکِنَّا کُنَّا مُرْسِلِینَ

Երբ Մովսեսին պատվերներ տվեցինք, դու (Սինա լեռան) արևմտյան կողմում չէիր: Դու վկաներից չէիր:

Բայց մենք ստեղծեցինք բազմաթիվ սերունդներ, նրանց երկար ժամանակ թողեցինք աշխարհի վրա: Դու չբնակվեցիր մադյանականների մեջ, որպեսզի նրանց փոխանցես մեր պատվիրանները: Բայց մենք էինք, որ քեզ ուղարկեցինք:

 

Այս այաներն ասում են, որ այն ամենն ինչ ասվել է նախորդ մարգարեների ու ժողովուրդների մասին, իսլամի մարգարեի ճշմարտացիության ապացույցն է, քանի որ այդ ժամանակ նա չի եղել, սակայն մանրամասնորեն ներկայացրել է այդ իրադարձությունները: Ինչպես որ  Մովսեսի մարգարե հռչակվելը Սինա լեռան ստորոտին, որը տեղի է ունեցել դարեր առաջ, մանրամասնորեն ներկայացվել է Ղուրանում:  Ղուրանում նույնիսկ ասվում է, թե ինչպես Մովսեսը Եգիպտոսից փախչելիս գնաց Մադյան և ծանոթանալով Շոյաբի հետ ամուսնացավ նրա դստեր հետ: Նաև խոսվում է, այն մասին, թե ինչպես Մովսեսը տասը տարի ապրեց Մադյանում և այնուհետև վերադաձավ Եգիպտոս: Այս ամենի մասին Ղուրանում գրված է։

Այս այաներից սովորում ենք․

1. Ղուրանի այն նութերին, որ վերաբերում  են պատմական իրադարձություններին, մարգարեի ժողովուրդը տեղյակ չէր։

2 .Ղուրանի հրաշք լինելու փաստն այն է, որ դրանում զետեղված են իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել դարեր առաջ։

 

Ղեսաս սուարհի 46-րդ այա

 

وَمَا کُنْتَ بِجَانِبِ الطُّورِ إِذْ نَادَیْنَا وَلَٰکِنْ رَحْمَةً مِنْ رَبِّکَ لِتُنْذِرَ قَوْمًا مَا أَتَاهُمْ مِنْ نَذِیرٍ مِنْ قَبْلِکَ لَعَلَّهُمْ یَتَذَکَّرُونَ

Դու Սինա լեռան մոտ չէիր, երբ կանչեցինք (Մովսեսին), բայց աստվածային շնորհը քեզ ընտրեց, որ քարոզես մի ժողովրդի, որին  քեզնից առաջ որևէ մարգարե չէր ուղարկվել, որպեսզի լուսավորեր:

 

 

Այան, դիմելով մարգարեին, ասում է . «Այն, ինչ ուղարկվել է քեզ , աստվածային շնորհ է եղել, որպեսզի ներկայացնես Իսրայելի ժողովրդի ճակատագիրը, մարդկանց զգուշացնես, որպեսզի նրանք հասկանան, թե իրենց գործն ինչպիսի հետևանք կարող է ունենալ: Պարզ է, որ Մեքքայում ապրող մարգարեի ժամանակակիցները այլ մարդու չէին տեսել, որից կարող էին տեղեկանալ իրենցից առաջ եղած ժողովուրդների մասին: Ինչպես որ մարգարեի ծնվելուց երկու երեք դար առաջ, ոչ մի մարգարե չի խոսել այդ մասին: Իհարկե արաբական թերակղզում եղել են նաև այլ մարգարեներ՝ Հուդը, և Շոայբը, սակայն դա եղել է շատ հին ժամանակներում։

 

Այս այայից սովորում ենք․

1. Երկնային գրքերով մարգարեները հայտնվել են, որպեսզի մարդկանց թույլ չտան մոլորվել ու մոռանալ հանդերձյալ կյանքը։

2. Մարդու բանականությունը և բնազդը նրան շատ ճշմարտություններ են ցույց տալիս: Սակայն շատերը մոլորվում են տարբեր պատճառներով: Ուստի մարգարեները նրանց զգուշացնում են, որպեսզի գտնեն ճիշտ ճանապարհը։