Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է լինելու այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևոր իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:
Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարները Վիեննայի նիստում համաձայնության են եկել ԼՂ-ի տարածքում հրադադարի պահպանման և խաղաղ լուծման հանգելու նպատակով բանակցությունների վերսկսման շուրջ:
Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան նույնպես համատեղ մի հաղորդագրությամբ հայտարարեցին, որ Վիեննայում կայացած նիստում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն ընդգծել են ԼՂ-ի տարածքում հրադադարի պահպանման և խաղաղ լուծում գտնելու անհրաժեշտությունը:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այս կապակցությամբ ասաց, որ նիստի մասնակիցները համաձայնել են 1994 և 1995 թվականներին կնքված հրադադարի համաձայնագրերի հիման վրա հրադադարի հարգման ու բախումների դադարեցմանը:
Լավրովը նաև հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կրկին հանդիպելու են առաջիկա հունիսին, որի հստակ թվականն ու վայրը կպարզվի մոտ ապագայում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են հրադադարի ամրապնդման հետ կապված հարցեր:
Լավրովն ասել է, որ միշտ էլ հնարավոր է միջին լուծման հանգել և Մինսկի համանախագահներ՝ Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ջանքեր են գործադրում, որպեսզի այս գործընթացը հանգի համապարփակ մի լուծման:
---
Stratfor կենտրոնը զուգահեռներ է անցկացնում Լեռնային Ղարաբաղի և Արևելյան Ուկրաինայի հակամարտությունների միջև։ Այս կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Արմեն Քոլոյանը:
---
Անցած շաբաթ և ԼՂ-ի խաղաղության բանակցությունների վերսկսման հետ միաժամանակ Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը տեղեկացրեցին համատեղ զորավարժության կազմակերպման մասին:
Ադրբեջանն այն պայմաններում է Վրաստանի ու Թուրքիայի հետ համատեղ զորավարժության մասին տեղեկացնում, երբ դեռ առկա է Հայաստանի հետ լարվածության սրման հավանականությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այս զորավարժության կապակցությամբ ասել է. «Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ռազմական կարողությունների ընդլայնման և պատրաստվածության մակարդակի բարձրացման համար համատեղ զորավարժություն է նախաձեռնվում»:
Ադրբեջանի ու Հայաստանի միջև լարվածություններում ազերիների դիրքերը պաշտպանող Թուրքիայի ու Վրաստանի պաշտպանության նախարարներն անցած շաբաթ Բաքվում նիստ գումարելով քննարկեցին տարածաշրջանի վերջին զարգացումներն ու նաև ռազմական համագործակցությունների ընդլայնման ուղիները:
Ասվում է, թե ԼՂ-ի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի բախումներում որոշ երկրներ, այդ թվում Ռուսաստանը պաշտպանում են Երևանի դիրքերը, իսկ Մոսկվայի հետ տարածաշրջանային հարցերում տարաձայնություններ ունեցող երկրները պաշտպանում են Բաքվի դիրքերը: Այդ երկրների շարքում են գտնվում Վրաստանն ու Թուրքիան:
Հատկապես որ 2008 թվականին Ռուսաստանի հետ պատերազմից հետո Վրաստանը ջերմ հարաբերություններ չունի Մոսկվայի հետ, իսկ Թուրքիան էլ, որ Սիրիայում պաշտպանում է այդ երկրի իշխանությունների դեմ կռվող ահաբեկիչներին, հակառակ է Միջին Արևելքում Ռուսաստանի վարած քաղաքականություններին:
---
Տաջիկստանի նախագահն անցած շաբաթ հանդիպում ու զրույց ունեցավ «Քասա-1000» նախագծի բացման հանդիսությանը մասնակցելու նպատակով Դուշանբե ուղևորված Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի հետ:
Այս հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն հայտնեցին քաղաքական, առևտրական, տնտեսական, ապահովական, մշակութային ու կրթական բնագավառներում երկու երկրների համագործակցությունների ընթացքի կապակցությամբ:
Կողմերը նաև ընդգծեցին նախկին համաձայնագրերի գործադրումը և երկու երկրի հարաբերություններում ազդեցիկ համարեցին համագործակցությունների ընդլայնումը: Այս հանդիպման ժամանակ Ռահմանն ու Նավազ Շարիֆը «Քասա-1000» նախագծի գործադրումը ազդեցիկ համարեցին կենտրոնական ու հարավային Ասիայի երկրների հասարակական ու տնտեսական զարգացման հարցում:
Հիշեցնենք, որ Տաջիկստանի, նախագահի, Աֆղանստանի կառավարության գործադիր խորհրդի նախագահի, Պակիստանի վարչապետի և Ղրղզստանի նախագահի ներկայությամբ Տաջիկստանի Թուսունզադե քաղաքում տեղի ունեցավ «Քասա-1000» նախագծի բացման հանդիսությունը:
Հանդիսությանը ներկա էին նաև միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների և միջազգային ֆինանսական կառույցների պատվիրակությունները:
«Քասա-1000» նախագծի շրջագծում տարեկան մինչև 5 միլիարդ կիլովատժամ էլեկտրաէներգիա Տաջիկստանից ու Ղրղզստանից փոխադրվելու է Աֆղանստան ու Պակիստան:
---
Անցած շաբաթ Ղրղզստանի «Արաբայև» համալսարանում գումարվեց «ԻԻՀ-ն, Ղրղզստանն ու Կենտրոնական Ասիայի երկրները՝ հարաբերություններ ու համագործակցություններ հարափոփոխ աշխարհում» համաժողովը:
Այս համաժողովի ընթացքում վերլուծաբաններ, համալսարանների, ինչպես նաև ԶԼՄ-ների , պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, դեսպանությունների և տնտեսական, քաղաքական ու հասարակական բաժինների ներկայացուցիչներ քննարկեցին ազդեցիկ հարաբերությունների հաստատման ուղիները:
Ղրղզստանում Իրանի դեսպան Ալի Նաջաֆին ակնարկելով երկու երկրի հարաբերությունների 25-ամյա պատմությանն, ասաց. «Մշակութային ընդհանրությունները, ինչպես նաև երկու երկրի աշխարհագրական մերձավորությունը համարվում են երկու երկրի միջև համագործակցությունների լավագույն ենթահողը»:
Նա ի դեպ, ավելացրեց, որ երկու երկրի ազատախոհ ու անկախատենչ ոգին և իհարկե տնտեսական անհրաժեշտությունները նույնպես համագործակցության հող են պատրաստում:
Այս համաժողովում Ղրղզստանի խորհրդարանի պատգամավոր Աղել Բեյկ Ջաբարովն էլ ակնարկելով Ղրղզստանում Իրանի դեսպանության գործունեությանն, ասաց, որ միջազգային ամենախիստ շրջափակումների գործադրման ընթացքում ոչ միայն Իրանը շարունակեց իր տնտեսական աճը, այլև առանց դոլարից կախվածություն ունենալու իր գոյությունը շարունակեց ժամանակակից աշխարհում, որտեղ ամենախիստ պատերազմն ու բախումն է տեղի ունենում տնտեսության ոլորտում: Նա ավելացրեց, որ Իրանն ապացուցել է որ հնարավոր է առանց դոլարից կախվածություն ունենալու գոյատևել և շարունակել տնտեսական աճը և դա վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն այլևս անկարող է կառավարել աշխարհը:
---------------------------
Ղազախստանի կառավարության դեմ բողոքի հանրահավաքի մասին հայտարարություն հրապարակվելուց հետո այս շաբաթ Ղազախստանի ոստիկանության ուժերը խստացրին ընդդիմության վրա ճնշումները և բերման ենթարկելով հարցաքննեցին նրանց առաջնորդներից որոշներին:
Ի դեպ, որոշ լուրերի վկայում են հանրահավաքի կազմակերպիչ քաղաքացիական հասարակության ակտիվիստների դեմ Ղազախստանի ոստիկանության ուժերի վերցրած քայլերի մասին:
Ասվում է, թե քաղաքացիական հասարակության ավելի քան 20 ակտիվիստներ ոստիկանության ուժերի միջոցով բերման ենթարկվելով հարցաքննվել են: Որոշ արտասահմանյան երկրներին հողատարածքներ հանձնելու դեմ ի նշան բողոքի մայիսի 21-ին հանրահավաքներ են նախատեսվում:
Նրանից հետո, երբ Ղազախստանի իշխանությունները ապրիլի 24-ին հայտարարեցին, որ այդ երկրի հյուսիս-արևմտյան որոշ նահանգներում չինացիներին հողատարածքեր են վարձով տրվելու, տարբեր քաղաքներում բողոքի ալիք ծավալվեց:
Ի հետևումն այդ հանրահավաքների կազմակերպման, Ղազախստանի նախագահ Նուրսոլթան Նազարբայևն զգուշացրեց այդ երկրում Ուկրաինայի սցենարը կրկնվելու կապակցությամբ և ժողովրդին ինքնազսպվածության կոչ արեց: Նազարբայևը հավատացած է, որ այդ հանրահավաքները կազմակերպվում են որոշ ընդդիմադիր ուժերի և այդ երկրի արտասահմանյան թշնամիների կողմից: