Ողջույն բարեկամ-334
Սեպտեմբեր 25, 2022 19:55 Asia/Yerevan
1-Ողջույն Ձեզ սիրելի ռադիոլսող բարեկաներ: Եթերում է «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Առաջին դասարանցիներին նվիրված գսղտրիկ տողերով բացեցինք մեր հաղորդման էջը։Ինչպես հայ բանաստեղծ Պատվական Խաչատրյանն է ասում՝ Իմ լավ սեպտեմբեր կարոտած մոր պես կանչում ես դպրոց:
Բարի հանդիպում հարգարժան բարեկամներ։ Արդեն սեպտեմբերի 24-ին մեր երկիր Իրանում հնչեց դպրոցի առաջին զանգը։Առաջին դասարանցիները դպրոց հաճախեցին։ Նրանք դեպի գիտելիք տանող ճանապարհին արեցին առաջին քայլը՝ քայլ դեպի դպրոց, քայլ դեպի ապագա։ Այս կապակցությամբ շնորհավորում ենք առաջին դասարանի սիրելի աշակերտներին, հարգելի մանկավարժներին և ծնողներին։
Պիտակ