Հոկտեմբեր 16, 2022 15:11 Asia/Yerevan

Բարի հանդիպում հարգարժան ունկնդիրներ։ Շնորհակալություն ձեզ, որ նախապատվությունը տվել եք հայերեն ռադիոժամին և մեզ ընդունել Ձեր ընտանեկան ջերմ օջախներում։Եթերում է «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի հերթական թողարկումը:

Սիրելի ուսուցի՛չ, տեսնում եմ ձեզ նորի՛ց,
Բայց արդեն ճերմակա՛ծ ավելի:
Եվ գիտեմ, որ մեկն էլ՝ այդ ճերմակ մազերից,
Եղել է իմ մեղքով երևի...

Աչքերիդ լույսերը, լույսե՜րը հարազատ
Անցել են իմ ջահել աչքերին:
Ես գիտեմ, որ դուք ինձ հիշե՛լ եք անընդհատ,
Ինչպես որ հիշում եք բոլորին:

Ինձ նորից հարցրեք այն անցած դասերից,
Այն անցած խոսքերից անհամար,
Ու եթե սխալվեմ, ուղղեցե՛ք ինձ նորից,
Ես հավե՜րժ աշակերտ ձեզ համար: