Նոյեմբեր 20, 2022 14:29 Asia/Yerevan

Բարի երեկո հարգարժան ռադիոլսող բարեկաներ: Ձեզ մաղթում ենք նոյեմբերյան հաճելի երեկո։ Դուք լսում եք ԻԻՀ Ձայնի հայերեն Ռադիոժամը, եթերում է «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի հերթական թողարկումը:

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

                           Հովհաննես Թումանյան