Նոյեմբեր 30, 2022 12:29 Asia/Yerevan

Ջոզեֆ Շահինյանը սրբազան պաշտպանության տարիների նահատակներից էր, ով ծառայում էր Ահվազի 92-րդ զրահատանկային դիվիզիայում, որպես հետևակ։

Ջոզեֆ Շահինյանը նահատակվել է Ահվազի Հոսեյնիեում ,1985 թվականի սեպտեմբերի 16-ին, ռազմաճակատում ծառայելու ժամանակ:

 

Ժոզեֆի մասին լսենք Նորիկին:Նորիկը Ժոզեֆի քրոջ ամուսինն է և նախահեղափոխական շրջանի ռազմիկներից: Նա, Մոհամմադ Ռեզա Փահլավիին համարում էր օտարների կապված գործակատար ,ով երկիրը մղել էր դեպի կոռուպցիա և ավերածություն և երիտասարդների շեղվելու պատճառը հանդիսացել: Նորիկը ,նախքան որ պատմեր նահատակի ընտանիքի հետ Այաթոլլահ Խամենեիի հանդիպման մասին,պատմեց իր  հեղափոխական հիշողությունների մասին.

«Վահդաթ սրահը հյուրընկալել էր թագավորին, Ֆարահին և վարչապետ Ամիր Աբբաս Հովեյդային։Իհարկե այն ժամանակ կոչվում էր Ռուդաքի դահլիճ: Այս երեքը դահլիճ էին եկել երաժշտական ​​համերգի։ Արարողակարգի  պատասխանատուին խնդրեցի թույլ տալ մոտենալ վարչապետին: Ինչ պնդեցի չընդունեց: Մի անգամից  մտքովս անցավ ասել, որ հայ եմ, գուցե ինչ որ հնարավորություն ընձեռվի: Ասացի, պարոն Սինա! ես հայ եմ! Ըստ երևույթին, դուք չգիտեք, թե պարոն վարչապետն մեծ հարգանք է տածում  հայերի նկատմամբ։Իհարկե դա  լուրջ չասացի:Հովեյդայի համար բահաիներից բացի  ոչ մի խումբ կամ  դավանանք հետաքրքիր չէին:Սինային կարծեց ,որ ճիշտ եմ ասում և Հովեյդան իրոք սիրում է հայերին:Որոշվեց մի կողմ կանգնեմ: Երբ ծրագիրը ավարտվեց ,Սինային գնաց և Հովեյդային պատմեց իմ մասին: Հովեյդան ուրախությամբ ընդառաջեց,Սինային ինձ ակնարկեց ,որ մոտենամ: Գնացի: Նախքան բարևելս,Հովեյդան ձեռքը մեկնեց :Զգացի անշնորհքություն է ձեռքը մերժեմ: Ձեռք սեղմեցի: Ուղիղ նայեցի աչքերին և ասացի.

«Ես հայերի անունից,դիմում եմ ձեզ ,որ ժողովրդի հետ ճիշտ վերաբերվեք և լսեք նրանց ձայնը:Հանեք ձեր երկաթե ձեռնոցը և ուշադրություն դարձրեք ժողովրդի պահանջներին: Ոստիկանական իշխանությամբ, վախի իշխանությամբ, և խոշտանգման իշխանությամբ ,որևէ տեղ չեք հասնելու: Կհասնի այն օրը, երբ կծախսեք միլիոնավոր դոլարներ ,սակայն չեք հաջողելու փրկել ձեզ: Հովեյդան այնպես ձևացրեց ,որ իբր  լուսամիտ է և կարող է հանդուրժել ընդդիմության խոսքը: Երբ ավարտվեց խոսքս ,ասաց.«Ափսոս որ հայ ես,թե ոչ հենց այստեղ կհրահանգեի այնպիսի վիճակի մատնեին քեզ,որ հասկանայիր թե՝երկիրը ում ձեռքում է : Ապա շրջվեց դեպի Սինային և ասաց.«Բռնիր սրա պոչը և դուրս շպրտիր»:

...

Հեղափոխությանը հաջորդող առաջին օրերն էին ,երբ լսեցի Հովեյդան Էվին բանտում է: Ինձ հասցրեցի պարոն Թալեղանիի մոտ ,ով ինձ ճանաչում էր: Բանտում նրա հետ նույն խուցում էի: Նրանից խնդրեցի ինձ մի գրություն տա ,որպեսզի կարողանամ հանդիպել Հովեյդային: Գրեց :Գնացի ու ասացի.«Ինձ ճանաչո՞ւմ ես :Ես հենց այն հայ երիտասարդն եմ ,որ այն օրը Վահդաթի դահլիճում ասացիր՝ափսոս հայ ես :Տեսար ես ասացի ,որ կգա մի օր երբ միլիոնավոր դոլարներ էլ ծախսեք ,չեք կարող փրկել ձեզ:

1985 թվականն էր: Պարոն Խամենեին այն ժամանակ Հանրապետության նախագահն էր: Մի օր աներս զանգահարեց ու ասաց ,որ գիշերը հյուր ունենք,եկ մեր տուն: Երեկոյան գնացի այնտեղ: Նախ երկու –երեք հոգի եկան ծաղկեփնջով ու քաղցրավենիքով: Հետո սկսեցին ստուգել անվտանգության հարցերը: Վստահ էի ,որ մի բարձրաստիճան պաշտոնյա է գալու: Մի տղամարդու ,ով պարզ էր թե բարձրաստիճան պաշտոնյա  է ասացի.«Պարոն.Արդյոք Հանրապետության նախագահն է գալու: Կայծի նման տեղից թռավ: Շշմեց ,թե՝ ո՞րտեղից եմ հասկացել:Արդյո՞ք հարցը բացահայտվել էր»:

Ես ճանաչում էի պարոն Խամենեիին:Թեև ընդհանրապես Մաշհադում էի ,նրա հետ ևս ծանոթացել էի,և Թեհրանի Ղեզել Ղալե բանտում միառժամանակ նույն բանտախցում էինք: Հիշում եմ,նա շատ էր զարմացել ,որ ես հայ եմ  և հետաքրքրված գրականությամբ: Իվերջո ինքը ևս շատ էր հետաքրքրվում գրականությամբ ու բանաստեղծությամբ: Բանտում պարոն Խամենեիի վարքագծային ակնհայտ  հատկանիշներից մեկը, որն ինձ շատ հետաքրքիր էր հետևյալն  էր, որ նա բանտում բոլորի հետ նույն վերաբերմունքն էր դրսևորում: Նրան չէր հետաքրքրում թե՝ ով է ձախակողմյան կամ ով է աջակողմյան: Բանտի մթնոլորտը հեղձուցիչ  էր:Պահանջվում էր միասնականություն: Նա միշտ այդ միասնականության առանցքն էր և չէր թողնում արմատավորվեր քաղաքական տարբեր տարաձայնություն:

...

 Այաթոլլահ Խամենեիի հանդիպումը  նահատակ Ժոզեֆ Շահինյանի ընտանիքի հետ

Նահատակ Ժոզեֆ Շահինյանի քրոջ ամուսինը, Նորիկն ապա ասաց.-Իսկ հիմա պատմեմ հանդիպման մասին:

Այդ օրը ես հագել էի կարմիր ու սև բրդե բլուզ և հաջ աղան մոխրագույն վերնաշապիկ ու սև աբա: Գեղեցկադեմ էր:

Հիշում եմ,որ  երբ բանտում հանդիպում էի ,նա միշտ մաքուր էր ու կարգ ու կանոնով: Ողջոյններից  հետո ,նրա ու իմ հայացքը մի պահ միաձուլվեցին: Կարծես ցանկանում էր մտաբերել ինձ,սակայն չհիշեց: Հասցե տվեցի ,որպեսզի հիշի:

Հաջ աղա,Թեհրանի Ղեզել ղալե բանտը հիշում ե՞ք:1963-64 թվականներին էր ,բակում երեկոյան նստում էինք բարդու ծառի տակ և դուք գալիս ու ինձանից անգլերեն բառեր էիք հարցնում: Նորիկն եմ, հայ Նորիկը Նուրոլլահ:

Ուրախությամբ տեղից բարձրացավ ողջագուրվի ինձ հետ:  Ես մոտեցա նրան և նա հին ընկերոջ նման ողջագուրվեց ինձ հետ: Ես հանդիպման ընթացքում թարգմանչի դերն էի ստանձնել: Իհարկե աներս ու զոքանչս պարսկերեն հասկանում էին ,սակայն սահուն պարսկերենով չէին կարողանում խոսել :

Հանդիպման սկզբում պարոն Խամենեին պահանջեց Ժոզեֆի լուսանկարը և զբաղված էր նրա լուսանկարները դիտելով: Շատ ուշադիր էր նայում նահատակի դեմքին,կարծես նրա հայացքում ինչ որ բան էր տեսնում ,որ մենք չէինք տեսնում: Ապա դիմեց Ժոզեֆի ծնողներին  և հարցրեց նահատակի մասին: Նահատակի մայրը սկսեց հաջ աղայի համար պատմել իր ավագ որդու Ժոզեֆի մասին:

«Ես դպրոցի հավաքարար էի: Երբ աշխատանքից տուն էի վերադառնում ,նկատում էի ,որ տանը ոչ մի գործ չունեմ կատարելու : Բոլոր գործերը կատարել էր Ժոզեֆը: Չեմ հիշում ,որ որևէ մեկի հետ խռոված լինի: Շատ  բարեսիրտ էր: Եղբայրը՝ Ժորիկը ոտքից  հաշմանդամ է :Ժորիկի բոլոր գործերը Ժոզեֆն էր կատարում:Ժոզեֆը մարզիկ էր և ուներ մարզական ոգի, ամուր կամք և զարմանալի հետևողականություն :Նրա հայացքը և կամքը ինձ ուժ էին ներշնչում: Նրա նահատակությունից մի քանի գիշեր առաջ ,երազում տեսա մեկը մտադիր է ուժով մտնել մեր տուն: Գնացի ու չթողեցի: Հետո նույն մարդը գնաց ու մի երկար փայտ բերեց և այդ փայտով խփեց ու մեր տան ճրագը մարեց :Իրապես Ժոզեֆից հետո մեր տան ճրագը մարել է»:

Այաթոլլահ Խամենեիի հանդիպումը նահատակ Ժոզեֆ Շահինյանի ընտանիքի հետ

 Պարոն Խամենեին շատ աղոթեց նահատակի մոր համար և Աստծուց խնդրեց, որ նրա սիրտը միշտ երջանիկ պահի: Հետո Ջոզեֆի հայրը սկսեց խոսել իր որդու մասին.

«Հրաձգության մեջ  Ջոզեֆը միշտ առաջին էր:Նրա ընկերներն ու հրամանատրը ասում էին ,որ այս տղան հմուտ հրաձիգ է: Գնդակները չէր վրիպում և թիրախին էին դիպչում: Վերջին անգամ,որ եկավ  արձակուրդ ասաց.«Հայրիկ ես իմամ Խոմեյնիի զինվորն եմ:Մեկը այն քսան միլիոնանոց բանակի ,որ իմամն էր ասում: Սիրում եմ նահատակվել: Գնաց ու չվերադարձավ: Հիմա ես ամեն շաբաթ ,ընկերներիցս մեկի հետ գնում եմ իմամ Խոմեյնիի սրբատեղին և իմ բոլոր սրտնեղությունների մասին կիսվում եմ այնտեղ: Մենք հայերս «շահիդին »նահատակ ենք անվանում ,նա ով տղամարդու պես մինչև վերջին պահը պայքարում է ընդդեմ բռնության և իվերջո ,ոչ ընդունում է հաշտվողականություն և ոչ էլ հանձնվում է: Ուստի ընտրում է նահատակությունը ,որը լավագույն մահն է»:

Երբ հայրիկը  լռեց, ես պարոն Խամենեիին պատմեցի Ջոզեֆի դիակի հուղարկավորության մասին.«Հաջ աղա ,այնպիսի մի վիճակ էր ստեղծվել,որ գետինը մեր ոտքի տակ դողում էր: Մոհարամի առաջին տասը օրերն էին,բոլորը սև զգեստ էին հագել և Ժոզեֆի դագաղը բռնել էին ,կանայք իրենց գլխին ու երեսին էին խփում ,լացում էին ու Հոսեյն Հոսեյն ասում: Իրապես մուսուլմանները  ,շատ լավ դիմավորեցին ու հուղարկավորեցին մեր նահատակին և ապացուցեցին ,որ նահատակի նկատմամբ նրանց հարգանքը ,հարգանք է աստվածային դիրքին ,որը վեր է բնական երևակայությունից : Վերջին անգամ,երբ նահատակ Շահինյանը գնում էր ռազմաճակատ ,յուրահատուկ վստահությամբ ասաց.«Այս գործուղումը անվերադարձ է լինելու: Ժոզեֆը պնդում էր Իմամ Խոմեյնիի կողմից արծարծված 20 միլիոնանոց բանակի իրական լինելու վրա և ասում էր.« Պատերազմին անմիջականորեն ներկաները մաս են կազմում այդ 20 միլիոնանոց բանակի և թշնամին կտեսնի, որ իրանցի յուրաքանչյուր նահատակին փոխարինում են հարյուրավորներ: Ժոզեֆը միշտ հպարտանում էր այս պանծալի երաշխիքով »։

Հաջ աղան հարցրեց նաեւ Ժորիկի  վիճակի մասին,թե ինչո՞ւ է նա հիվանդացել  և անվասայլակով է: Ժորիկն էլ փորձեց հետ չմնալ  ու Հաջ աղային պատմեց եղբոր ու իր երազանքների մասին.

«Շատ բարի էր: Շատ: Ես ֆուտբոլ շատ եմ սիրում ,Բայց իհարկե ոտքիս պատճառով չէի կարողանում կանգնել,էլ ինչ խոսք խաղի մասին: Ժոզեֆը ինձ համար գնել էր փոքր ֆուտբոլի դարպասներ:Տանը միմյանց հետ նստած ֆուտբոլ էինք խաղում: Նրա նահատակությունից հետո երազումս անընդատ Ժոզեֆին եմ տեսում: Նաև մի քանի օր առաջ երազ տեսա ,որ մի շատ կանաչ ,գեղեցիկ ու ծաղիկներով լի տարածքում է նստել: Նախանձեցի և անհանգստացա,նրա լավ տեղի համար: Երբ տեսավ անհանգստությունս ,ինձ ասաց մի մտահոգվիր, քեզ ևս ինձ մոտ կբերեմ»:

Այաթոլլահ Խամենեիի հանդիպումը նահատակ Ժոզեֆ Շահինյանի ընտանիքի հետ

Հաջ աղան հարցրեց տան վիճակի մասին: Այն ժամանակ նահատակի ծնողների տունը բարվոք չէր: Մի ներքնահարկի նման էր ,և վարձվոր էին: Ես բացատրեցի ,որ տունը վարձակալված է ,իսկ աղան իր ժողովրդական նպաստների գրասենյակի հետևողականությամբ ,օժանդակեց ,որ նահատակի հայրը կարողանա նույն տարածքում մի փոքր բնակարան գնել: Հրաժեշտի պահին Հաջ աղան նախ մեծ բարությամբ հրաժեշտ տվեց Ժորիկին: Հետո նա  երկու ոսկեդրամ նվիրեց  Ջոզեֆի ծնողներին և սրտանց հրաժեշտ տվեց ու հեռացավ։

Այն ժամանակվանից հետո ,երբ խոսվում է պարոն Խամենեիի այցի մասին ,Ժոզեֆի ծնողները ասում են .«Իրապես իր ներկայությամբ  անմոռանալի մի երեկո  պարգևեց մեզ:Այն աստիճան որ դեռևս այդ այցի ուրախությունն ենք վայելում»: