Ապրիլ 15, 2023 08:20 Asia/Yerevan

Ողջույն ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ :Ներկայացնում ենք «Հիշարժան այցելություն »հաղորդաշարի հերթական թողարկումը ,որի ընթացքում անդրադառնալու ենք հայ նահատակի ընտանիքնի հետ Այաթոլլահ Խամենեիի հանդիպմանը ,որի մասին պատմել է նրա թիկնապահներից մեկը: Ընկերակցեք մեզ:

Ավտոմեքենան  կանգ է առնում։Ավտոմեքենայից  իջնում ​​ենք ՝Ալլահդադյանի տան ՝սպիտակ շենքի ,երկրորդ հարկի զանգը հնչեցնում։Նահատակի հայրը ձայնս լսելով ճանաչում է ինձ և ուրախությամբ  ասում է.« Բարի եք եկել»:

 

Ծաղկեփնջով և լուսահոգի իմամ Խոմեյնիի շրջանակված լուսանկարը ձեռքներիս ,չորս հոգով մտնում ենք նահատակի բնակարանը: Տանն են՝ նահատակի ծնողները, 14-ից 15 տարեկան մի երիտասարդ եւ շուրջ 40 ամյա մի տղամարդ: Որպես անվտանգության  խմբի ղեկավար՝ ծառայությանս տարիներին իմ ամենահետաքրքիր պահերից են այն պահերը, երբ նահատակների ընտանիքներին հայտնում եմ  Աղայի այցելության մասին։ Հայ ընտանիքների վերաբերմունքը  ինձ համար ավելի հետաքրքիր է եղել, քան մուսուլման ընտանիքների։Հակառակ սպասումներիս նահատակի հայրը շատ սովորական ձևով ասում է.«Բարով գաք » և այսպես շարունակում,որ  բազմիցս են իրենց այցելել տարբեր կառույցներից ,ինչպես՝ այս քաղաքամասի մզկիթից, նահատակների հիմնարկից, Թեհրանի հայոց ազգային առաջնորդարանից և այլ վայրերից ,սակայն իր խոսքերի ընթացքում , միանգամից մի մարդու նման ում երեսին ջուր են ցողում ,շփոթվում է:Կարծես նոր է անդրադառնում ,որ ես ում գալու մասին եմ խոսել:

-Ասացիք ո՞վ է այցելելու:

-Մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին:

Նահատակի հայրը զարմացած ինձ է նայում ,չգիտի ի՞նչ անել :Ձեռքս դնում եմ ուսին և ասում եմ՝

-Այժմ կհասնեն :Նահատակի մորը և այս պարոնին ևս ասացեք թե՝ ով է գալու:

Նահատակի մայրը ուրախությամբ ցանկանում է դիմավորման համար գնալ բակը ,սակայն թույլ չեմ տալիս և ասում ,որ նա չի ցանկանա:

Սակայն նահատակի հայրը ուշադրություն չի դարձնում և ասում է ,որ պետք է դռան շեմին լինի: Աստիճանների մոտ  սթրեսով կանգնում եմ նահատակի մոր կողքին: Ինչքան որ ավելի է երկարում նահատակի հոր  և Հաջ Աղայի ողջույնները ,այնքան ավելի եմ տագնապում  և  սրտիս զարկերը արագանում : Բակը ողջագուրվելու համար հարմար չէ: Այնուհետ Աղան բարձրանում է ու նահատակի մորը  ջերմ բարևում: Երիտասարդ տղան ,ով մեր տուն մտնելու պահին սպորտային անթև վերնաշապիկով էր ,իր սենյակից դուրս եկավ ,իհարկե երկարաթև սպորտային վերնաշապիկով ,որը հագել էր իր կամքով:Մենք երբևէ չենք միջամտում ընտանիքների հագուստների հարցով :Նրանք ,իհարգանս նրան, հարմար հագուստ են հագնում:

 

Այաթոլլահ Խամենեին նստում է հյուրասենյակի բազկաթոռի վրա, նախ պահանջում է նահատակի լուսանկարը :Նահատակի հայրը բացատրում է՝

-Տղաս ՝Ալբերտը, ռազմաճակատում  հատուկ  ջոկատային էր և Սումարի շրջանում նահատակվել  է արկի  պայթյունից: Յուրահատուկ բնավորություն ուներ: Շատ ուշիմ ու ճարպիկ էր,մարզիկ էր ու «Արարատ»-ի Ֆուտբոլի խմբի դարպասապահը: Թե՝ մեխանիկ էր և թե՝ սիրում էր ուրիշներին օգնել ու ժողովրդի համար օգտակար հանդիսանալ : Ալբերտը երբ արձակուրդ էր գալիս ,իր ծառայության մասին  մեզ համար շատ բան չէր պատմում ,միայն ասում էր մի մտահոգվեք ,լավ ենք և ամեն ինչ կարգին է: Իր ծառայության  ուսուցման շրջանում այնքան գոհ էին նրանից ,որ նրան առաջարկել էին  դառնալ բանակային: Շատ պարտաճանաչ և կարգ ու կանոնով էր:

Նահատակի հոր բացատրություններից հետո ,Այաթոլլահ Խամենեին ընտանիքի անդամների հետ ջերմ զրուցում է և նրանց առողջության մասին հարցնում:

-Այաթոլլահ Խամենեի.«Նահատակության ժամանակ ,դուք ընտանիքի փեսան էիք»:

-Ընտանիքի փեսան ասում է.«Նոր էինք ծանոթացել»:

-Ձեր կինը ո՞րտեղ է

-Գնացել է գնումների: Հաջ աղա չգիտեր դուք շնորհ եք բերելու:

-Այս երիտասարդը ձե՞ր տղան է.

-Այո, Հաջ Աղա

Հայերը մեծամասնաբար Պարոն Խամենեիին  ասում են Հաջ աղա: Նրանց մոտ, Հաջ Աղան հարգալից բառ է ,որով ամեն մարդու չեն դիմում : Հակառակ մեզ ,որ հաջ աղան օգտվում ենք ցանկացած պահի: Նահատակի հոր դիմագիծը հետաքրքիր է ,մատներին կրում է արծաթե մատանիներ ,որ հաճախ կարելի է տեսնել մուսուլմանների մատներին ,քարերով և արաբական եղնջաքարով մատանիներ :

Նահատակի հայրը շատ աշխուժ ու տրամադիր է, և ժպիտը դեմքին  է խոսում:

-Նահատակից բացի ,միայն մի դուստր ունե՞ք

-Ոչ Հաջ աղա :Մի տղա էլ ունեմ

-Հիմա ո՞րտեղ է:

-Աշխատանքի է գնում ,երեկոյան ժամը 10-ին կամ 11-ին է վերադառնում: Ի վերջ նա պարտավոր է «մեր փորը կուշտ պահել»։

Նահատակի հայրը այս նախադասությունը արտասանում է կատակելով ու ծիծաղով ,և նրանք էլ ծիծաղում են:

-Դուք ինչո՞վ էք զբաղված

-Հաջ Աղա ես չեմ կարող աշխատել:Ջղերով անհանգիստ եմ

-Ջղերով անհանգի՞ստ:Դուք շատ երիտասարդ եք թվում :

-Դե երիտասարդ եմ ձևացնում ,որ երեխաները չնեղանան:

Հետո սկսում է ծիծաղել:Նրա ծիծաղով ,բոլոր ներկաները ծիծաղում են: Աղան նահատակի մորից ,ով նստած է իր ամուսնու կողքին և չի խոսում ,հարցնում է նահատակ Ալբերտի մասին:

 

-Ճակատում ,Ալբերտի ներկայությունից անցնում էր վեց ամիս ,երբ մի զինվոր եկավ մեր տուն և մի հեռախոսահամար տալով ասաց այդ համարով զանգահարենք :Ամուսինս զանգահարեց և իմացանք,որ տղաս նահատակվել է: Զինվորությունից առաջ ,նա աշխատում էր Բենզ և BMW մակնիշի ավտոների վերանորոգման կենտրոնում: Ամենալավ մեխանիկներից էր: Մի օր, ասում են,որ աշխատողներից  մեկը թանկարժեք մի ավտոմեքնայի ամորտիզատորն է բացում: Գնում է ,ու նրան  զգուշացնում  , որ պետք է շատ ուշադիր  լինի, որպեսզի ամորտիզատորը չպոկվի: Բայց սկսնակ մեխանիկը անփույթ  լինելով կատարում է իր աշխատանքը՝ ուշադրություն չդարձնելով Ալբերտի նախազգուշացմանը: Սկսնակի անզգուշության հետևանքով  ավտոմեքենայի ամորտիզատորը պոկվում է տեղից և դիպչելով թանկարժեք ավտոմեքենայի ապակիներին ,փշրում  ավտոմեքենայի բոլոր ապակիները: Ալբերտը ,ավտոմեքենայի տիրոջ ներողամտությունը հայցելով ,պատասխանատվություննը իր վրա է վերցնում :Նա ապակիների գումարը ,որը գերազնացում էր իր մեկ ամսվա ռոճիկը, ինքն է վճարում :

Այաթոլլահ Խամենեին յուրահատուկ հանդարտությամբ լսում է մոր բացատրությունները: Ընտանիքի փեսան թեյ է բերում: Աղան պատմում է պատերազմի դաժան օրերին հայ տեխնիկների անձնազոհությունների մասին: Նահատակի հայրը ասում է՝

-Աստծով այդ օրերը էլ չեն վերադառնա:

--Այո,Այո: Աշխարհը անցողիկ է: Նույնիսկ ուրախությունները մնայուն չեն,և եթե անցնեն ,մարդու համար սովորական են դառնում: Կյանքը դա է, նա է երջանիկ ,ով կարողանա այս անցողիկ կյանքը օգտագործի լավագույնս և Աստված նրանից գոհ մնա ու նա ծառայի Աստծու արարածներին:

-Սա մի առաքելություն էր ,որ պետք է կատարեին հանուն երկրի:

-Իհարկե ոմանք գիտակցեցին այս առաքելության մասին ու իրականացրին այն ,իսկ ոմանք էլ չկատարեցին այդ: Մոսուլման կամ քրիստոնյա էլ չունի,հենց այս տարածքում շատ մուսուլմաններ էլ այդ մասին չմտածեցին ու չգնացին ,իսկ մի խումբ քրիստոնյաներ գնացին: Ամեն տեսակ  գոյություն ուներ:

Մեծարգո առաջնորդը հարցնում է ընտանիքից եկեղեցի գնալու մասին,և նահատակի հայրը հետաքրքիր բացատրություններ  տալիս:

-Հաջ աղա յուրաքանչյուր տարվա Ռամազան ամսի 19-ին մեր եկեղեցում արարողություն է լինում: Աղան զարմանքով գլուխը թեքում է և նահատակի հայրը երբ նկատում է Աղայի զարմանքը ասում է՝

-Մի քանի անգամ այցելել եմ Ղոմ քաղաքը  լինելով Հազրաթ Մասումեի  սրբավայրում,մի քանի անգամ էլ եղել եմ Շահրէ ռեյում  և այցելել Հազրաթ Աբդոլազիմի սրբավայրը:Շատ եմ սիրում այցելել Մաշհադ ,բայց մինչ օրս բախտը չի վիճակվել:

Մեծարգո առաջնորդը մի պահ թեյ խմելը դադարեցնում է, ասելով՝

-Շատ բարի :Մարդիկ հոգևոր կապ են  ստեղծում :Հետաքրքիր է ,եթե դուք Քարբալա էլ գնաք:

-Այո,վստահ,եթե ճանապարհը բացվի կգնամ,Հաջ Աղա:

Նահատակի հայրը հայերենով իր կնոջը մի նախադասություն է ասում ,որ ոչ մեկս չենք հասկանում :Հազրաթ Աղան կատակելով ասում է՝

Դե հայերեն էլ չսովորեցինք։

Այս նախադասությունից հետո ,բնակարանում ծիծաղ է պոռթկում:Նույնիսկ նահատակի ծնողներն են ծիծաղում:

Թեև  այս նահատակի տանը Հազրաթ աղայի ներկայությունից անցել է կես ժամ, բայց դեռևս հրաժեշտի մասին չի խոսվում:Ընտանիքի փեսան խոսում է հայոց լեզվի ու գրերի 1700 ամյա պատմության մասին:

Ընտանիքի հայրը դիմում է փեսային ,որ Ավետարանը բերի: Նա մի գիրք է բերում և հանձնում Հազրաթ Աղաին,նա բացում է գիրքը և հարցնում

-Սա Ավետարան է՞։

 

-Ոչ սա Աստվածաշունչն է: Աստվածաշունչը երկհատոր է:Առաջին հատորը հին կտակարանն է ՝Ադամ Եվայից մինչ Հիսուս Քրիստոս:Իսկ երկրորդ բաժինը նոր կտակարանն է Հիսուս Քրիստոսի ծնունդից մինչև նրա խաչելությունը և Հարությունը: Նրա խոսքերն է :Աղան փեսայի խոսքը ընդհատում է:

-Դեռևս ողջ է:Մենք համոզված ենք ,որ Հիսուս Քրիստոս ողջ է:

-Ողջ ,ի՞նչ առումով եք ասում Հաջ աղա:

-Ղուրանը Հիսուս Քրիստոսի մասին ասում է ,որ նրան չեն սպանել,այդ մասին ասված է (Նեսա սուրահի 157-րդ այայում) ,նրանք ովքեր հուդայի հրամանով ուզում են ձերբակալել Հիսուսին ,սխալվում են չեն գտնում սուրբին և մեկ ուրիշի ձերբակալում : Հիսուս Քրիստոսին Աստված  իր մոտ է տանում :Քրիստոնյաները հավատացած են ,որ Հիսուս խաչվել է և Հարություն ստացել: Սակայն իսլամական ասույթների համաձայն, Հիսուս չի սպանվել  և սխալվել են: Քրիստոնեական ու իսլամական ասույթների տարբերությունը հենց դա է: Հրեաները ևս համոզված են ,որ Հիսուս Քրիստոս ընդհանրապես չի եկել և հայտնվելու է դատաստանի ժամանակ:

-Շատ լավ էր, որ  այսօր ձեզ այցելեցինք:Այժմ հրաժեշտի պահն է:

-Մեզ հանար մեծ պատիվ է ձեր այցելությունը :