Ապրիլ 25, 2023 13:01 Asia/Yerevan

Ողջույն հարգելի ունկնդիրներ: Ձեզ ենք ներկայացնում «Հիշարժան այցելություն» հաղորդաշարի հերթական թողարկումը:

Այս հաղորդման ընթացքում իրանահայ նահատակ՝ Հրանդ Հակոբյանի քույրը պատմում է հեղափոխության մեծարգո առաջնորդի իր ընտանիքի հետ հանդիպման մասին հուշերը:

Մեր հայրը բեռնատարի վարորդ էր: Նա վթարի է ենթարկվել Խոռամ Աբադի ճանապարհին և մահացել 50 տարեկանում: Նա ուներ վեց զավակներ՝ չորս դուստր և երկու որդի: Հրանդը ընտանիքի ամենափոքր երեխան էր։ Նա զինվորագրվել էր 1986 թվականին:  Մայրս ասում էր, որ հորս մահից հետո, չի դիմանում Հրանդի բացակայությանը: Հրանդի նահատակությունից հետո, նա ասում էր.«Աստծուն խնդրել եմ ինձ շուտ տանի: Ուզում էի Հրանդի հարսանիքը տեսնել, բայց չեղավ: Այնպիսի ցավ ենք տեսել, որ չէինք կարող պատկերացնել»:

***

Հրանդը նահատակվել է ռազմաճակատում: Հրանդի նահատակվելուց հինգ տարի է անցել։ Մենք Սուրբ Ծննդի գիշերը եկանք մեր մայրիկի տուն՝ թե տոնի և թե նրան օգնելու համար։ Առավոտյան զանգեցին, ասացին, որ գիշերը հյուրեր ունենք և ուզում են գան ու խոսեն մեր նահատակի մասին։

Երեկոյան ընտանիքի անդամներով նստած էինք սեղանի շուրջ և զրուցում էինք: Մոռացել էի հյուրի գալու մասին խոսակցությունը: Հանկարծ տան զանգը հնչեց: Քրոջս որդին՝ Էդվարդը դուռը բացեց: Գուշակեցինք, որ հյուրերն են: Քիչ անց լսվեց Էդվարդի ձայնը, որ ներս էր հրավիրում: 

Աստծու անունը տալով և ողջունելով երկու հոգի ներս են մտնում: Ի հարգանք մեր մուսուլման հյուրի, համազգեստ ենք հագնում և գլխաշոր կրում: 

Հյուրասենյակ գնալով, լսում ենք, որ այդ երկու հոգին ասում են, որ մեր հյուրը ճանապարհին է և մի քանի րոպե հետո կհասնի: Հետո հարցեր են տալիս, որ մեզ համար շատ զարմանալի էր: Հարցրեցին քանի հոգի ենք տան ներս և արդյոք ուրիշ մեկը չի գալու: Հարցրեցին, թե ազգակցական ինչ կապ ունենք նահատակի հետ: 

Առանց բարևելու, գնում եմ խոհանոց մայրիկիս մոտ: Միասին խոսում էինք, երբ Էդվարդը ոգևորած ներս մտավ ու ասաց, որ մեր հյուրը պարոն Խամենեին է լինելու:

Չէի կարողանում հավատալ, բայց դեմքը ոգևորությունից այնքան էր կարմրել, որ համոզվեցի, թե չի կատակում: Հյուրասենյակ եմ գնում ու բարևում:

Ասացի.-Կներեք շփոթված եմ:

Ասացին, թե շփոթվելու կարիք չկա: Հեղափոխության առաջնորդն է ձեր տուն գալիս: Եվ քիչ անց կհասնի:

Նա դուրս գնաց և Էդվարդը նրան ուղեկցեց: Մյուս անձնավորությունը հեռուստացույցի կողքին դրված բազկաթոռը ցույց տալով, ասաց, որ այդտեղ հարմար է առաջնորդի նստելու համար:

Մտածելու և հավատալու ժամանակ չունեինք: Գնացինք դռան մոտ ընդառաջ: Այո, առաջնորդն էր, կաթնագույն աբայով և սև ձեռնափայտով, ժպիտը դեմքին: Նա բարևեց բոլորիս և նստեց բազկաթոռին, բոլորիս էլ հրավիրեց նստենք:

Այաթոլլահ Խամենեիի այցը նահատակ Հրանդ Հակոբյանի ընտանիքին

Էդվարդը նստեց նրա կողքին: Առաջնորդ Խամենեին խոսեց բոլորիս հետ Հրանդի հետ մեր կապի մասին և հարցրեց Հրանդի անհետ կորելու մասին: Ես պատմեցի.

-Հրանդը 17 տարեկանում զինվորական ծառայության մեկնեց՝ մեկ տարի ճշտված ժամկետից շուտ: Որքան փորձեցինք նրան հրաժարեցնել, չստացվեց: Ընկերներից մի քանիսը մեկնել էին ճակատ, նա էլ չէր դիմանում և գնաց: Ուսումնավարժական շրջանը Քերմանի 05 զորանոցում էր, որից հետո մի շրջան ծառայեց Անդիմեշքում և որոշ ժամանակ էլ Ֆաքքայում: Ուսումնավարժական շրջանն ավարտելուց և վերադառնալուց հետո, պատմում էր, որ այնտեղ 25 հայեր կային և մեզ ասում էին հայերի ջոկատ: Հրանդը որպես ընտանիքի պատասխանատու կարող էր անգամ ծառայության չմեկնեկ, կամ իր զինվորական շրջանն անցկացնել Թեհրանում, սակայն ինքը չընդունեց և ճակատ մեկնեց: Նա հատուկ սեր էր տածում Իմամ Հոսեյնի նկատմամբ: Նրա զինակիցներից մեկն ասում էր, որ նա միշտ սիրով մասնակցում էր ռազմաճակատում կազմակերպվող կրոնական արարողություններին և արտասվում: Հրանդը վիրավորվել է թշնամու հարձակման ժամանակ և թույլ չի տվել իրեն տեղափոխել վիրավորների հետ ապահով վայր և վիրավոր մարմնով կանգնել է թշնամու դիմաց, որպեսզի մյուս զինվորները կարողանան հասնել ապահով վայր և նույն տարածքում նահատակվել է Հրանդը: 

Մեծարգո առաջնորդը մայրիկիցս հարցնում է, թե երբ է մահացել հայրս: Ես եմ պատասխանում մորս փոխարեն, քանի որ նա պարսկերեն չգիտի: 

Առաջնորդն հարցնում է, թե ինչու մայրս պարսկերեն չգիտի: Պատասխանում եմ, որ նա գնում էր դասընթացների և սովորել էր: Բայց եղբորս անհետ կորելուց հետո, այնքան տխրեց ու մտքերով տարվեց, որ մոռացավ:

Առաջնորդ Խամենեին ասաց.-Երկրի անկախության ու արժանապատվության պահպանման համար զոհողություն կատարած ընտանիքները, որոնց երիտասարդները, ինչպես ձեր երիտասարդը գնացին մարտադաշտ և կռվեցին ու նահատակվեցին, մենք գնահատում ենք այս ընտանիքներին: Մենք այս զգացմունքը միայն խոսքով չենք արտահայտում, ոչ: Մենք հոգու խորքում հարգանքով ենք վերաբերվում այն մորը, ով համբերել է իր երիտասարդը մարտի դաշտ գնա, այնտեղ նահատակվի կամ անհետանա: Սա մեզ համար արժեք է համարվում։ Մենք ցանկանում ենք շնորհավորել ձեզ Նոր տարվա և Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոների աիթով և վշտակցել ձեզ այս դեպքի համար:

**********

Միշտ շատ էի մտածում Հրանդի գնալու մասին և պարծենում, բայց ոչ այսքան: Առաջնորդի խոսքերը կարծես փոխեցին իմ հայացքը եղբորս և նրա կատարած գործի վեհության նկատմամբ և ես նրան շատ ավելի բարձր գնահատեցի անցյալի համեմատ: Մեր ընտանիքը Փերիայի գավառի հայերից է: Դեռ այնտեղ գյուղատնտեսության տարածք ունենք: Փերիայի հարցը հետաքրքրեց Պրն. Խամենեիին: Այդ ժամանակ մեր տանտերը՝  պրն.Դավիթը շարունակեց զրույցը և խոսեց Փերիայի շրջանի մասին: Նրա բացատրություններից հետո, առաջնորդն ասաց.

-Հայերը լավ մարդիկ են: Մեր երկրում նրանք միշտ հնազանդ ու գործունյա մարդիկ են եղել:

-Դա այնքան էլ արտակարգ  բան չէ: Կարծում եմ Յուրաքանչյուր իրանցի պետք է նեղություն կրի Իրանի համար:

-Խոսքը արտակարգ լինելու մասին չէ: Արտակարգը սովորականից ավելի բարձր է և մենք դա չենք ակնկալում: Հայերը մյուս հայրենակիցների կողքին  մասնակից են եղել երկրի բարգավաճմանը: 

Պարոն Դավիթն ասում է.-Մենք Իրանի իսլամական հանրապետությունում շատ ազատ ու հանգիստ ենք ապրում: Ես մի քանի տարի առաջ Անգլիա եմ եղել: Օքսֆորդի համալսարանի և Հարվարդի համալսարանի թոշակի անցած դասախոսների ընկերական հանդիպում էր, մարդիկ հավաքվել էին և խոսում էին արևմտյան և արևելյան երկրների քաղաքակրթության մասին։ Նրանք հիմնականում խոսում էին իսլամական երկրներում ապրող փոքրամասնությունների մասին, ինչպես մենք, որ տարիներ շարունակ ապրում ենք Իրանում: Երբ այս իրողությունները պատմեցի նրանց, նրանք զարմացան: Չգիտեին, թե մենք որքան ազատ ենք Իրանում և որքան ազատություններ ունենք մշակութային, հոգևոր ու հասարակական կյանքում: 

Էդվարդն ասաց.-Ճիշտք եք: Մենք այնքան հանգիստ ենք ապրում Իրանում, որ մեզ  փոքրամասնություն չենք զգում։ Այստեղ շատ հարցերում մեզ համար ավելի լավ է, քան Հայաստանում:

Առաջնորդ ասաց.- Ձեր տուն էինք եկել մեր հարգանքը արտահայտելու ձեր մայրիկին, շնորհավորելու Ս. Ծնունդը և վշտակցություն հայտնելու ձեր խիզախ երիտասարդի նահատակության կապակցությամբ:

-Մեզ համար պատիվ է:

-Ձեր որդին միայն ձեր պարծանքը չէ: Նա ձեր ընտանիքի, երկրի և ազգի պարծանքն է, բոլոր զինվորներն են այդպիսին: Բոլորս ենք նրանցով հպարտանում:  Աստված օրհնի ձեր տունը և միշտ հաջող լինեք:

Առաջնորդը մայրիկիս նվեր է տալիս և հրաժեշտ տալիս:

Մայրս երախտագիտությամբ նայում է առաջնորդին: 

Պրն. Դավիթն ասում է.-Կսիրեինք ավելի երկար մեզ մոտ մնայիք: 

Առաջնորդ ասաց.-Դուք եք ուշ եկել, մենք ավելի շուտ էինք եկել: 

Այս կատակով հրաժեշտի պահը ուրախ է լինում: Ես ու եղբայրս ընկերակցում ենք սիրելի հյուրին մինչև տան դուռը: Նրա վերջին պատկերը մեր տան դռան երբեք չեմ մոռանալու: