Դեկտեմբեր 01, 2022 07:43 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ռում սուրահի 55-57-րդ այաներ

 

وَیَوْمَ تَقُومُ السَّاعَةُ یُقْسِمُ الْمُجْرِمُونَ مَا لَبِثُوا غَیْرَ سَاعَةٍ ۚ کَذَٰلِکَ کَانُوا یُؤْفَکُونَ

وَقَالَ الَّذِینَ أُوتُوا الْعِلْمَ وَالْإِیمَانَ لَقَدْ لَبِثْتُمْ فِی کِتَابِ اللَّهِ إِلَىٰ یَوْمِ الْبَعْثِ ۖ فَهَٰذَا یَوْمُ الْبَعْثِ وَلَٰکِنَّکُمْ کُنْتُمْ لَا تَعْلَمُونَ

فَیَوْمَئِذٍ لَا یَنْفَعُ الَّذِینَ ظَلَمُوا مَعْذِرَتُهُمْ وَلَا هُمْ یُسْتَعْتَبُونَ

 

Այն օրը, երբ հաստատվեց հարության ժամը, ապիրատները պիտի երդվեն, որ միայն մեկ ժամ են բնակվել (գերեզմանների մեջ): Նրանք (առաջ էլ) նույն կերպ էին հակվում դեպի սուտը:  

Բայց նրանք, որ լուսավորված են գիտությամբ ու հավատքով, պիտի պատասխանեն. «Դուք Աստծու հրամանով (քավարանի մեջ) մնացիք մինչև Հարության օրը: Ահա եկավ Հարության օրը: Բայց դուք չգիտեիք»:

Այդ օրն ապիրատների աղաչանքները ոչ մի բանի չեն ծառայելու, և նրանց հնազանդությունն ապարդյուն է լինելու:

 

Մեղավոր մարդկանց առանձնահատկություններից մեկն այն է, որ նրանք մշտապես ժխտում են հանդերձյալ կյանքը և դատաստանի օրը: Այաներն ասում են, որ այդ մարդիկ հանդերձյալ կյանքում նույնպես պատրաստ չեն ընդունել  որ տեղի է ունենում դատաստան և իրենք պատասխան են տալու: Նրանք ասում են.  Սա աշխարհի շարունակությունն է:  Մենք որոշ ժամանակ քնած էինք, իսկ հիմա արթնացել ենք:

Սակայն հավատացյաները գիտեն  այդ ճշմրատությունը և նրանց ասում են. Սա հանդերձյալ կյանքն է, դատաստանը: Դուք մի ժամանակ անցկացրել եք քավարանում, իսկ հիմա կանգնել եք Աստծու դատաստանի առաջ: Երբ մեղավորները հասկանում են, սկսում են ապաշխարել: Սակայն դա արդեն անօգուտ է:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Մոլորությունը պատճառ է դառնում, որ հասարակության մեջ տարածվի հանցագործությունը:

2. Գիտությունն ու հավատքը փոխադարձ հարաբերության մեջ են: Իսկական գիտությունը մարդուն հրավիրում է հավատքի, իսկ հավատքը դեպի գիտություն:

3. Մարդու ճակատագիրն իր արարքների մեջ է: Մեղքը ոչ այս կյանքում և ոչ էլ հանդերձյալ կյանքում,  մեղավորին լավ ապագա չի խոստանում:

4. Ախպաշխարանքն ու ներողություն խնդրելը հնարավոր է միայն աշխարհիկ կանքում, իսկ հանդերձյալ կյանքում այն  անօգուտ է:

 

Ռում սուրահի 58-րդ և 59-րդ այաներ

 

وَلَقَدْ ضَرَبْنَا لِلنَّاسِ فِی هَٰذَا الْقُرْآنِ مِنْ کُلِّ مَثَلٍ ۚ وَلَئِنْ جِئْتَهُمْ بِآیَةٍ لَیَقُولَنَّ الَّذِینَ کَفَرُوا إِنْ أَنْتُمْ إِلَّا مُبْطِلُونَ

کَذَٰلِکَ یَطْبَعُ اللَّهُ عَلَىٰ قُلُوبِ الَّذِینَ لَا یَعْلَمُونَ

 

Ղուրանը մարդկանց տալիս է բազում օրինակներ, բայց երբ անհավատները հրաշք տեսնեն, կգոչեն. «Դուք ստախոսներ եք»:

Աստված այս կերպ է կնքում նրանց սրտերը, որոնք կուրացած են:

 

Ղուրանը մարդկանց առաջնորդելու գիրքն է: Դրանում կան խրատներ, պատգամներ, սխալը ճշտից զատելու սկզբունքներ և խրախուսանք նախատինք, տրամաբանություն և այն ամենն ինչ մարդուն կօգնի, որպեսզի մարդն առաջնորդվի ու չմոլորվի։

Ղուրանի տարբեր այաներում անդրադարձ է կատարվում աստվածապաշտությանը: Ղուրանը սովորեցնում է նաև ճիշտ ապրելու ձևը և սխալ վարքագծից հրաժարվելու ճանապարհը: Ղուրանում խոսվում է նաև այն մասին, թե ողջ օրվա ընթացքում ինչպես պետք է աղոթել: Այս սուրբ գրքում ներկայացված են նաև վճիռներ, բարոյական արժեքներ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր աստվածապաշտ մարդու: 6 հազար այաներում այս ամենը ներկայացված է տարբեր ձևերով: Սակայն  նա, ով չի ցանկանում ընդունել ճշմարտությունը և գոռոզանում է, պատրաստ չէ լսել աստվածային այաները: Այնուհետև այաները խոսում են, որ Աստված նման մարդկանց սրտերի վրա կնիք է դրել բազմաթիվ հանցանքներ գործելու  պատճառով, և նրանք զրկվել են ճշմարտությունն ընկալելու ունակությունից:Եթե նրանք հրաժարվեն սխալ արարքներից, Աստված նրանց կների, իսկ եթե շարունակեն հանցագործություն անել, Աստված նրանց կզրկի ճշմարտությունն ընկալելու շնորհից:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Ղուրանը բոլորի համար է և տարբեր ձրևերով փորձում է առաջնորդել մարդկանց:

2. Նրանք, որ ընթանում են հակառակ ուղղությամբ, ոչ միայն չեն ընդունում ճշմարտությունն այլ հավատացյալներին են սխալ  համարում: Պետք է զգուշանալ և   նման մարդկանց ազդեցության տակ չընկնել:

3. Երբ մարդը շարունակում է գոռոզամիտ լինել ու չընդունել ճշմարտությունը, զրկվում է աստվածային առաջնորդությունից, ինչը վնասում է հենց նրան:

 

Ռում սուրահի 60-րդ այա

 

فَاصْبِرْ إِنَّ وَعْدَ اللَّهِ حَقٌّ ۖ وَلَا یَسْتَخِفَّنَّکَ الَّذِینَ لَا یُوقِنُونَ

 

Եվ դու համբերությամբ տոկա: Աստծու խոստումներն անսխալ են, թող նրանք, ում հավատքը թույլ է, քեզ չտկարացնեն:

 

Այս այան,  որ Ռում սուրահի վերջին այան է, ասում է, որ հավատացյալները պատմության ընթացքում մշտապես բռնության են ենթարկվել անհավատների կողմից: Այան ասում է, որ հավատացյալները չպետք է ենթարկվեն անհավատների քարոզչությանը, որովհետև Աստված խոստացել է, որ եթե հավատացյալները տոկուն լինեն, կհաղթեն: Այան, դիմելով իսլամի մարգարեին ասում է. Եթե հայտնվես  նրանց խոսքերի ազդեցության տակ, տագնապահար կլինես ու դիմանալու փոխարեն քեզ նվաստացած ու անարժեք կզգաս: Երբեմն էլ մարդն այնքան է զայրանում, որ կորցնում է իր հանգստությունն ու կատարում արարք, որն իրեն հարիր չէ:

 

Այս այայից սովորում ենք.

1. Հավատացյալ մարդը պետք է տոկուն լինի ու սխալ քայլեր չանի:

2. Անհավատների շանտաժը չպետք է ազդի հավատացյալների վրա, քանի որ ըստ Աստծու խոստումների,  ճշմարտությունը հաղթելու է ստին:

3. Նրանք, ովքեր համբերատար չլինեն, հասարակության մեջ նվաստանալու են: